ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/1-2 (1077-1078) հունվար, Հոդ.20
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.01.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.01.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության ծրագրի շրջանակներում Բոխում քաղաքում անցկացվելիք Հայաստանին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելու համար 1995 թվականի հունվարի 13-ից 16-ը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն գործուղվող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հաստատել հետևյալ կազմով.

Հարությունյան Գագիկ - Հայաստանի Հանրապետության փոխնախագահ

Խաչատրյան Անահիտ -  Հայաստանի Հանրապետության փոխնախագահի կինը

Մամիկոնյան Ֆելիքս - Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Տեր-Գուլանյան Մերուժան - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ

Գևորգյան Սամվել - Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական

Հակոբյան Հակոբ - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

Գրիգորյան Անելկա - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ

Սարգսյան Գագիկ - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն

Արևշատյան Սեն - Մատենադարանի տնօրեն

Հայթայան Պողոս - Հայաստանի նկարիչների միության նախագահ

Խաչատրյան Շահեն - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

Հովհաննիսյան Տիգրան - Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր պահպանության ծառայության աշխատակից

Սարգսյան Լևոն - թարգմանիչ

Գադաչիկ Գուրգեն - օպերատոր

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության պատվիրակության դրամով ծախսերը, այդ թվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության դիմաց վճարումները, կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի, արտարժույթով ծախսերը` օրապահիկի 30 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության արտարժութային միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության համար 1995 թվականի հունվարի 13-ին կազմակերպել Երևան-Դյուսելդորֆ, իսկ հունվարի 16-ին` Դյուսելդորֆ-Երևան հատուկ չվերթներ:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


7 հունվարի 1995 թվականի,
քաղ. Երևան