ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 սեպտեմբերի 2025 թվականի |
թիվ 81 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 87-րդ խմբին վերաբերող Եվրասիական տնտեսական միության 10-րդ լրացուցիչ ծանոթագրության մեջ «8703 80 000 2 դիրքում» բառերը փոխարինել «8703 80 000 3 և 8703 80 000 5 դիրքերում» բառերով․
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
գ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
դ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 4 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում տրանսպորտային միջոցների առանձին տեսակների մասով փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Բ. Սուլթանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 81 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
|
8703 80 000 2 |
- - - M1 կամ M1G կատեգորիայի թեթև մարդատար ավտոմոբիլներ |
հատ |
|
8703 80 000 9 |
- - - այլ |
հատ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 81 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
|
- - - որոնք կարող են լիցքավորվել միայն էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրին միանալու միջոցով՝* |
||
|
8703 80 000 3 |
- - - M1 կամ M1G կատեգորիայի թեթև մարդատար ավտոմեքենաներ |
հատ |
|
8703 80 000 4 |
- - - - այլ |
հատ |
|
- - - այլ՝ |
||
|
8703 80 000 5 |
- - - M1 կամ M1G կատեգորիայի թեթև մարդատար ավտոմեքենաներ |
հատ |
|
8703 80 000 8 |
- - - - այլ |
հատ |
* Ծածկագիր չունեցող ստորաենթադիրք, որը «--այլ՝» առանց ծածկագիր ստորաենթադիրքից հետո է և հաջորդում է 8703 80 000 1 ստորաենթադիրքին:
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 81 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
|
8703 80 000 3 |
- - - - M1 կամ M1G կատեգորիայի թեթև մարդատար ավտոմեքենաներ |
15 |
|
8703 80 000 4 |
- - - - այլ |
15 |
|
8703 80 000 5 |
- - - - M1 կամ M1G կատեգորիայի թեթև մարդատար ավտոմեքենաներ |
15 |
|
8703 80 000 8 |
- - - - այլ |
15 |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 81 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 և 8703 80 000 9 ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
|
«8703 80 000 3 |
- - - - M1 կամ M1G կատեգորիայի թեթև մարդատար ավտոմեքենաներ |
|
8703 80 000 4 |
- - - - այլ |
|
8703 80 000 5 |
- - - - M1 կամ M1G կատեգորիայի թեթև մարդատար ավտոմեքենաներ |
|
8703 80 000 8 |
- - - - այլ»: |
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ այն առանձին ապրանքների ցանկում, որոնց մասով ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան, և այդ դրույքաչափերի ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 և 8703 80 000 9 ծածկագրով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
|
«8703 80 000 3 |
- - - - M1 կամ M1G կատեգորիայի թեթև մարդատար ավտոմեքենաներ |
ՄՄՍ դրույքաչափ |
|
8703 80 000 4 |
- - - - այլ |
ՄՄՍ դրույքաչափ |
|
8703 80 000 5 |
- - - - M1 կամ M1G կատեգորիայի թեթև մարդատար ավտոմեքենաներ |
ՄՄՍ դրույքաչափ |
|
8703 80 000 8 |
- - - - այլ |
ՄՄՍ դրույքաչափ»։ |
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 122 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկում, որոնց մասով կիրառվում են ազատ առևտրի ռեժիմից բացառումներ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 և 8703 80 000 9 ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
| «8703 80 000 3 |
- - - - M1 կամ M1G կատեգորիայի թեթև մարդատար ավտոմեքենաներ |
ՄՄՍ դրույքաչափ |
|
8703 80 000 4 |
- - - - այլ |
ՄՄՍ դրույքաչափ |
|
8703 80 000 5 |
- - - - M1 կամ M1G կատեգորիայի թեթև մարդատար ավտոմեքենաներ |
ՄՄՍ դրույքաչափ |
|
8703 80 000 8 |
- - - - այլ |
ՄՄՍ դրույքաչափ»։ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|