ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
5 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 111 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ, 16-րդ և 12917 կետերին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266 րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.81 ենթակետով․
«7.1.81. Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցներ՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 ծածկագրով դասակարգվող և Բելառուսի Հանրապետություն 20 հազար հատ քանակով ներմուծվող
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերով դասակարգվող և Հայաստանի Հանրապետություն 15 հազար հատ և Ղրղզստանի Հանրապետություն 15 հազար հատ քանակով ներմուծվող։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված և այդ ապրանքների ներմուծումն իրականացնող անձի, այդ անձի կողմից ներմուծվող ապրանքների քանակի և դրանց արժեքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայության պայմանով։
Չի թույլատրվում փոխանցել՝
Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում կամ Ղրղզստանի Հանրապետությունում սակագնային արտոնության կիրառմամբ բաց թողնված էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքներն այն անձանց, որոնք ունեն Ղազախստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն և (կամ) Ղազախստանի Հանրապետությունում կամ Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակության վայր, ինչպես նաև այն իրավաբանական անձանց և իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններին, որոնք ստեղծվել են Ղազախստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 5 ծածկագրով դասակարգվող և Հայաստանի Հանրապետությունում կամ Ղրղզստանի Հանրապետությունում սակագնային արտոնության կիրառմամբ բաց թողնված էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքներն այն անձանց, որոնք ունեն Բելառուսի Հանրապետության քաղաքացիություն և (կամ) Բելառուսի Հանրապետությունում մշտական բնակության վայր, ինչպես նաև այն իրավաբանական անձանց և իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններին, որոնք ստեղծվել են Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության կամ Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 111 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.80» թվերը փոխարինել «7.1.81» թվերով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման թիվ 3 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ֆիզիկական անձինք կարող են Միության մաքսային տարածք ցանկացած եղանակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 111 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծել՝
Բելառուսի Հանրապետություն՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 ծածկագրով դասակարգվող էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցներ.
Հայաստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերով դասակարգվող էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցներ։
Մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ նշված էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.81 ենթակետով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար նախատեսված քանակի շրջանակներում՝ միաժամանակ հետևյալ պայմանների պահպանման դեպքում.
նշված անդամ պետությունների որևէ մեկի քաղաքացիության առկայություն,
մշտական բնակության վայր այն անդամ պետությունում, որի քաղաքացին է ֆիզիկական անձը,
նշված անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրամադրված և այդպիսի ապրանքների ներմուծում իրականացնող անձի, այդ անձի կողմից ներմուծվող ապրանքների քանակի և դրանց արժեքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթը համապատասխան անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելը։
Չի թույլատրվում փոխանցել՝
Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում կամ Ղրղզստանի Հանրապետությունում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատման կիրառմամբ բաց թողնված էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքներն այն անձանց, որոնք ունեն Ղազախստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն և (կամ) Ղազախստանի Հանրապետությունում կամ Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակության վայր.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 5 ծածկագրով դասակարգվող և Հայաստանի Հանրապետությունում կամ Ղրղզստանի Հանրապետությունում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատման կիրառմամբ բաց թողնված էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքներն այն անձանց, որոնք ունեն Բելառուսի Հանրապետության քաղաքացիություն և (կամ) Բելառուսի Հանրապետությունում մշտական բնակության վայր։
Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում կամ Ղրղզստանի Հանրապետությունում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատման կիրառմամբ բաց թողնված էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Ղազախստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն թույլատրվում է բացառապես սույն կետի հինգերորդ և վեցերորդ պարբերություններում նշված պայմանները միաժամանակ բավարարող անձանց այն դեպքում, երբ այդպիսի տրանսպորտային միջոցները գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում կամ Ղրղզստանի Հանրապետությունում։
Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 4-րդ կետով նախատեսված չափով մաքսատուրքերը, հարկերը վճարելը, սակայն այն ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվանից ոչ ավելի, քան երեք տարի, որին համապատասխան ապրանքները բաց են թողնվել ազատ շրջանառության մեջ։»։
4. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերով դասակարգվող և Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.81 ենթակետով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման թիվ 3 հավելվածի 9-րդ կետին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծված էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների համար ձևակերպվում է տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիր՝ «Լրացուցիչ տեղեկատվություն» սյունակում նշելով համապատասխանաբար հետևյալ տեղեկատվությունը՝ «Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.81 ենթակետով դրվել են սահմանափակումներ» կամ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 3 հավելվածի 9 րդ կետով դրվել են սահմանափակումներ»։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում տրանսպորտային միջոցների առանձին տեսակների մասով փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |