Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 16-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 23,234,338 դրամ ընդհանուր արժողությամբ «Գեղարվեստի դպրոցի մասնաշենքի հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2025 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գեղարվեստի դպրոցի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 23,234,338 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

20.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 16-Ա որոշման

 

«ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հիմնանորոգել «Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության երկրորդ մասնաշենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ դպրոցի սաների ուսուցումը կազմակերպելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ, 630 առաջին պողոտա

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, (Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր,

Մոսկովյան փողոց 30, կրթության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

23,234,338 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց

կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Մոսկովյան փողոց 30, ՀՎՀՀ՝ 06913401)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Դպրոցի երկրորդ մասնաշենքի հիմնանորոգում՝ 23,234,338 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Դպրոցի երկրորդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 23,234,338 դրամ արժողությամբ առանց ավելացված արժեքի հարկի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման շրջանակներում Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը համագործակցելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վանաձորի համայնքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը իրականացվելու է Հայ Օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

20.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան