ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 25-Ա
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 517,147,877 դրամ արժողությամբ «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01533153) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի ապրիլի 13-ին կնքված` N 0285488 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 520,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2020 թվականի հունիսի 10-ին կնքված` N 8133008 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված` N 6230004/1 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 1,873,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2021 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված` N 8260507 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2021 թվականի հուլիսի 29-ին կնքված` N 6005370 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 520,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 01708132572 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 2,050,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2021 թվականի մայիսի 27-ին կնքված` N 021052114466 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի նոյեմբերի 29-ին կնքված` N 14208138921 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված` N 03108134373 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Էյ-Ի-Ջի-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2025 թվականի նոյեմբերի 22-ին կնքված` N Ե-232 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցման գործարքը՝ 148,380 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Էյ-Ի-Ջի-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված` N Կ16-0064 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցման գործարքը՝ 23,136 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Էյ-Ի-Ջի-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2024 թվականի օգոստոսի 1-ին կնքված` N Կ04-0161 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցման գործարքը՝ 37,008 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
13) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Էյ-Ի-Ջի-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2024 թվականի մայիսի 17-ին կնքված` N Կ03-1300 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցման գործարքը՝ 57,984 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «ՍՕՍ Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 02605138) հետ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված` N ԱԻՆ 00360 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցման գործարքը` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «ՍՕՍ Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 02605138) հետ 2014 թվականի հունիսի 18-ին կնքված` N ԱԻՆ 146 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցման գործարքը` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «ՍՕՍ Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 02605138) հետ 2015 թվականի հուլիսի 30-ին կնքված` N ԱԻՆ 875 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցման գործարքը` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02500052) հետ 2014 թվականի հուլիսի 17-ին և 2020 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված` N 112782694 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02500052) հետ 2008 թվականի մարտի 25-ին և մայիսի 5-ին կնքված` N 112826544 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 210,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02500052) հետ 2024 թվականի հուլիսի 11-ին կնքված` N 123115027 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 49,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02500052) հետ 2025 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված` N 380831721 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 50,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02500052) հետ 2002 թվականի հունվարի 1-ին կնքված` N 840002476 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 190,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
22) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02500052) հետ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 510065805 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 220,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
23) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00024873) հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված` N 0002/19/03/2018 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության (ինտերնետային) ծառայությունների մատուցման գործարքը՝ 792,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
24) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00024873) հետ 2024 թվականի հուլիսի 4-ին կնքված` N 5211221 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
25) «Էկոլոգիա Վ.Կ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 04719486) հետ 2024 թվականի հունվարի 3-ին կնքված՝ N 01 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բժշկական կամ այլ թափոնների դուրս բերման և ոչնչացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
26) «Հայկական Ծրագրեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00807555) հետ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված՝ N 2016/1201 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի սպասարկման աշխատանքների իրականացման և լիցենզիաների տրամադրման գործարքը՝ 1,554,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
27) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 7-12-76 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 971,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
28) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված՝ N 402745804 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
29) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 486545560 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 55,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
30) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 218107397 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 70,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
31) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2020 թվականի օգոստոսի 21-ին կնքված՝ N 4-12-96 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 45,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
32) «Գրանթ Թորնթոն Լիգալ Ընդ Թաքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00101634) հետ 2025 թվականի նոյեմբերի 14-ին կնքված` N LS-011/25 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվության ծառայությունների մատուցման գործարքը՝ 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
33) «Գրանթ Թորնթոն Լիգալ Ընդ Թաքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00101634) հետ 2025 թվականի նոյեմբերի 14-ին կնքված` N LS-012/25 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կադրային գործի վարման հետ կապված աշխատանքների իրականացման գործարքը՝ 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
34) «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, Թաքս Ընդ Լիգըլ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00079492) հետ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների մատուցման գործարքը՝ 5,940,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
35) «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00040569) հետ 2025 թվականի նոյեմբերի 6-ին կնքված` N AT-AU-118-25 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 2025 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցման գործարքը՝ 3,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
36) «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02558849) հետ 2025 թվականի նոյեմբերի 26-ին կնքված` N Ք-Չ-030/25 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 13-ից մինչև 2026 թվականի մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում ռադիոմետրիկ չափումների իրականացման և չափումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման գործարքը՝ 1,211,381 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
37) «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02558849) հետ 2025 թվականի նոյեմբերի 26-ին կնքված` N Ք-ԴՉ-026/25 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում TLD-100 տիպի թերմոլյումինեսցենտային դոզիմետր սարքավորումների միջոցով անձնակազմի անհատական դոզիմետրիկ չափումների իրականացման և դրանց արդյունքների տրամադրման գործարքը՝ 240,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
38) «ԴԱՅԱՆԱՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 05524623) հետ 2017 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N MA-1117 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության (ինտերնետային) ծառայությունների մատուցման գործարքը՝ 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
39) «ՎԱՍԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 01309008) հետ 2025 թվականի նոյեմբերի 14-ին կնքված` N 288/25 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վերգետնյա (ստորգետնյա) գազատարերի և նրանց վրա տեղադրված սարքավորումների շրջայցային տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման գործարքը՝ 125,769 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
21.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 25-Ա որոշման |
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետությունում բնակվող մինչև 14 տարեկան երեխաների համար անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն ստանալու հնարավորության ապահովումը: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն (քաղաք Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Քաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզերում գտնվող բժշկական հաստատությունների տարածքում, բնագավառը՝ առողջապահական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
517,147,877 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետությունում բնակվող մինչև 14 տարեկան երեխաները |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) բժշկական սարքավորումների, գործիքների, դեղորայքի, ակնոցների, ծախսվող ատամնաբուժական պարագաների, բժշկական քարտերի, վառելիքի, պահեստամասերի, համակարգչային տեխնիկայի և ծրագրերի ձեռքբերում ու ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում - 63,200,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացում, բուժանձնակազմի, օժանդակ մասնագետների ու վարչական աշխատակիցների վարձատրություն և վերապատրաստման, փորձի փոխանակման գործընթացների կազմակերպում, ապահովագրական, աուդիտորական ու խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում – 418,044,600 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 3) ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքների (բժշկական սարքավորումների չափումներ, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժանձնակազմի պրոֆիլակտիկ զննում և այլն) իրականացում - 4,500,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 4) ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության, վերանորոգման, վերակառուցման և կահավորման աշխատանքների իրականացում ու տնտեսական ապրանքների, գրենական պիտույքների և պարագաների, գրասենյակային համակարգչային ծրագրերի ձեռքբերում – 31,403,277 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) բժշկական սարքավորումների, գործիքների, դեղորայքի, ակնոցների, ծախսվող ատամնաբուժական պարագաների, հաճախորդների գրանցման համար նախատեսված համակարգչային ծրագրի, համակարգչային տեխնիկայի, բժշկական քարտերի ձեռքբերում և ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում - 60,000,000 դրամ. 2) ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար նախատեսված ապրանքների (մանկական գրքեր, խաղալիքներ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն) ձեռքբերում - 15,000,000 դրամ. 3) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունների, վառելիքի, պահեստամասերի ձեռքբերում - 3,200,000 դրամ. 4) էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 4,063,000 դրամ. 5) գազամատակարարման ծառայությունների ձեռքբերում - 5,700,000 դրամ. 6) գազասպառման համակարգի, գազատարի տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների ձեռքբերում - 392,277 դրամ. 7) կլինիկաների շենքերի հակահրդեհային անվտանգության համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում - 360,000 դրամ. 8) հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում - 2,637,000 դրամ. 9) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում - 1,251,000 դրամ. 10) ճառագայթային անվտանգության և սանիտարական վերահսկողության հետ կապված ծառայությունների (բժշկական սարքավորումների չափումներ, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժանձնակազմի պրոֆիլակտիկ զննում, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում) ձեռքբերում - 4,500,000 դրամ. 11) գրենական պիտույքների, գրասենյակային պարագաների ձեռքբերում, գրասենյակային համակարգչային ծրագրերի ձեռքբերում և տեխնիկական սպասարկում - 5,500,000 դրամ. 12) հաշվապահական ծրագրի սպասարկման ծառայությունների ձեռքբերում - 1,554,600 դրամ. 13) հաշվապահական հաշվառման վարման ծառայությունների ձեռքբերում - 5,940,000 դրամ. 14) իրավաբանական խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում - 12,000,000 դրամ. 15) կադրերի վարման ծառայությունների ձեռքբերում - 3,600,000 դրամ. 16) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում - 3,750,000 դրամ. 17) բուժանձնակազմի, օժանդակ մասնագետների և վարչական աշխատակիցների բժշկական ապահովագրության, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրության ծառայությունների ձեռքբերում - 15,000,000 դրամ. 18) ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների շենքերի պահպանության, վերանորոգման ծառայությունների, կահույքի ու տնտեսական ապրանքների ձեռքբերում - 5,500,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) վարչական աշխատակիցների աշխատավարձ - 32,000,000 դրամ. 2) հաշվապահական, իրավաբանական խորհրդատվական, կադրերի վարման, աուդիտորական ծառայությունների ձեռքբերում – 26,844,600 դրամ. 3) էլեկտրաէներգիայի մատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, գազի և գազատարի տեխնիկական սպասարկման, հակահրդեհային սպասարկման, հեռախոսակապի ու էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում - 14,403,277 դրամ. 4) տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում) - 3,200,000 դրամ. 5) գրասենյակային ծախսեր (գրենական պիտույքների և պարագաների ձեռքբերում, գրասենյակային համակարգչային ծրագրերի ձեռքբերում և տեխնիկական սպասարկում) - 5,500,000 դրամ. 6) բուժանձնակազմի, օժանդակ մասնագետների և վարչական աշխատակիցների բժշկական ապահովագրություն, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրություն - 15,000,000 դրամ. 7) հարկեր, տուրքեր (անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ) - 6,000,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Առողջապահության նախարարություն, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզպետների աշխատակազմերի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություններ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին տեղեկությունների ներկայացում: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
21.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|