Գլխավոր տեղեկություն
Համար
N 1069-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1069-Ա

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 17-ՐԴ (COP17) ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ., լրաց. 21.01.26 N 43-Ա)

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. 2026 թվականին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կոմիտե և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի և աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

(1-ին կետը փոփ. 21.01.26 N 43-Ա)

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում վարչապետին ներկայացնել առաջարկություններ կոմիտեի աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մեխանիզմների վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

26.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 1069-Ա որոշման

(վերդիրը փոփ. 21.01.26 N 43-Ա)

 

Կ Ա Զ Մ

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 17-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

(վերնագիրը փոփ. 21.01.26 N 43-Ա)

 

Շրջակա միջավայրի նախարար (կոմիտեի նախագահ)

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,

գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Առողջապահության նախարարի տեղակալ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ

Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ֆինանսների նախարարի տեղակալ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Պետական արարողակարգի ծառայության պետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Հանրապետության նախագահի խորհրդական (համաձայնությամբ) 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության խորհրդական, COP17-ի բովանդակային-բանակցային թիմի ղեկավար, հատուկ բանագնաց

Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ տնօրեն (համաձայնությամբ)

Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ

Բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Էկոլուր բնապահպանական տեղեկատվական հարթակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Այ Էս Էս Դի» համայնքային կայուն զարգացման նորարարական լուծումներ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 12.02.25 N 120-Ա, փոփ., լրաց. 04.08.25 N 684-Ա, փոփ. 21.01.26 N 43-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


26.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 1069-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

«ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 17-ՐԴ (COP17) ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (այսուհետ՝ COP17) համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Կոմիտեն միջգերատեսչական համակարգող մարմին է, որն իր գործունեության իրականացման ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային պայմանագրերով, իրավական այլ ակտերով և սույն աշխատակարգով։

3. Կոմիտեն կարող է քննարկել COP17 համաժողովի հետ կապված ցանկացած կազմակերպական և բովանդակային հարց։

4. Կոմիտեն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի (այդ թվում՝ հեռավար կարգով անցկացվող) և շրջաբերական գրությունների միջոցով:

5. Շրջաբերական գրությունների շարժը կազմակերպվում է կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ։

6. Կոմիտեի հերթական նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան 30 աշխատանքային օրը մեկ։ Կոմիտեի արտահերթ նիստերն անցկացվում են կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ կամ կոմիտեի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ։

7. Կոմիտեի նիստերին, անհրաժեշտության դեպքում, կոմիտեի նախագահի կողմից կարող են հրավիրվել համապատասխան մասնագետներ և փորձագետներ և այլ ներկայացուցիչներ։ Կոմիտեի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են կոմիտեի անդամների կեսից ավելին։

8. Կոմիտեի աշխատանքները կազմակերպում է կոմիտեի նախագահը, որը`

1) ղեկավարում է կոմիտեի գործունեությունը.

2) հրավիրում, վարում և նախագահում է կոմիտեի նիստերը կամ իր բացակայության դեպքում կոմիտեի նախագահի լիազորությունների կատարումն իր հայեցողությամբ հանձնարարում է կոմիտեի անդամ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներից մեկին, որը կոմիտեի նախագահի լիազորություններն իրականացնում է ամբողջ ծավալով.

3) նշանակում է կոմիտեի նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, նիստն սկսելու ժամը, ինչպես նաև կոմիտեի հաստատմանն է ներկայացնում օրակարգը.

4) հաստատում է կոմիտեի անդամին փոխարինող անձի թեկնածությունը.

5) ամփոփում է կոմիտեի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի առաջարկները.

6) որոշում է ընդունում նիստերի աշխատանքներին այլ անձանց, փորձագետների, մասնագետների ներգրավելու մասին։

9. Կոմիտեի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը։ Նիստերի քարտուղարին նշանակում և փոփոխում է կոմիտեի նախագահը։ Կոմիտեի քարտուղարը՝

1) նախապատրաստում է hանձնաժողովի հերթական նիստի օրակարգը, նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և նիստի կայացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ էլեկտրոնային փոստով դրանք տրամադրում է կոմիտեի նախագահին և անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նիստին հրավիրված անձանց.

2) նախապատրաստում է աշխատանքային խմբի հերթական նիստի քննարկմանը ներկայացվող հարցերը, կազմում և վարում է hանձնաժողովի նիստերի արձանագրությունները:

10․ Կոմիտեի նիստերի փաստաթղթերի և արձանագրությունների բնօրինակները պահվում են շրջակա միջավայրի նախարարությունում։

11․ Կոմիտեի նիստի օրակարգը ձևավորում է կոմիտեի նախագահը։ Կոմիտեի անդամները կարող են առաջարկություններ ներկայացնել (այդ թվում՝ նիստի ընթացքում) նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով։

12. Կոմիտեի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա կոմիտեի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում կոմիտեի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե կոմիտեի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է կոմիտեի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը: Կոմիտեի որոշումների բովանդակությունն արտացոլվում է արձանագրությունում:

13. Կոմիտեի նիստերն արձանագրվում և ձայնագրվում են։ Կոմիտեի նիստերն արձանագրում է քարտուղարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կոմիտեի նախագահի կողմից նշված անձը:

14. Կոմիտեի նիստերի արձանագրություններն ստորագրում են կոմիտեի նախագահը, քարտուղարը և նիստին ներկա անդամները և ոչ ուշ, քան ստորագրման օրվան հաջորդող աշխատանքային օրն էլեկտրոնային եղանակով ուղարկում են կոմիտեի անդամներին:

(հավելվածը լրաց. 21.01.26 N 43-Ա)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.01.2026, N 43-Ա 26.11.2024, N 1069-Ա
04.08.2025, N 684-Ա 26.11.2024, N 1069-Ա
12.02.2025, N 120-Ա 26.11.2024, N 1069-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան