Գլխավոր տեղեկություն
Համար
N 292
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.06.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/5, մայիս 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 1992 թվականի N 292

Քաղ. Երևան

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ «ԱԶՆԱՎՈՒՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՈՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ, և գործողության մեջ դնել 6 ամսականից մինչև երկուսուկես տարեկան երեխաների մանկական սննդի սահմանային մանրածախ գները, համաձայն N 1 հավելվածի:

2. Թույլատրել 1991 թվականին գնված հումքից արտադրված 40 տոննա մանկական սնունդն իրացնել մանկական հիմնարկներին սահմանային մանրածախ գներով, համաձայն N 2 հավելվածի, և սահմանել առևտրական զեղչ` 5 տոկոսի չափով:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 15-օրյա ժամկետում մշակել մանկական սննդի իրացման մեխանիզմը:

4. (կետն ուժը կորցրել է 21.06.95 N 357)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1992 թվականի հունվարի 4-ի «Շուկայական ազատ գների և սակագների մասին» N 1 որոշման N 2 հավելվածում մանկական սննդի գործող գնի նկատմամբ կիրառվող սահմանային գործակիցը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1992 թ.

մայիսի 14-ի N 292 որոշման

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ «ԱԶՆԱՎՈՒՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՈՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԸ

 

 

Թիթեղյա տարայի

պարունակությունը

(գրամներով)

Մանրածախ գինը 1 միավորի համար,

ներառյալ թիթեղյա տարայի արժեքը`

առանց ավելացված արժեքի հարկի

(ռուբ. և կոպ.)

«Մանուկ» վիտամիններով հագեցված

մանկական սնունդ, փոշի

   
«Կարտոֆիլ-գազար»

250 

55-00

«Գազար-լոլիկ»

250

53-00

«Կարտոֆիլ-ձուկ»

250

63-00

«Խնձոր-ծիրան»

250

55-00

«Դեղձ-տանձ»

250

54-00

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1992 թ.

մայիսի 14-ի N 292 որոշման

 

1991 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՎԱԾ ՀՈՒՄՔԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԸ

 

 

Թիթեղյա տարայի

պարունակությունը

(գրամներով)

Մանրածախ գինը 1 միավորի համար,

ներառյալ թիթեղյա տարայի արժեքը`

առանց ավելացված արժեքի հարկի

(ռուբ. և կոպ.)

«Մանուկ» վիտամիններով հագեցված

մանկական սնունդ, փոշի

   
«Կարտոֆիլ-գազար»

250 

25-00

«Գազար-լոլիկ»

250

24-00

«Կարտոֆիլ-ձուկ»

250

27-00

«Խնձոր-ծիրան»

250

25-00

«Դեղձ-տանձ»

250

24-00

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ