ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2026 թվականի N 87-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման հավելվածի՝
1) 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և սույն կարգի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող, ինչպես նաև տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում կօգտվեն դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման, իսկ 76-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքում՝ դրույքաչափի փոփոխության իրավունքից՝ աշխատանքի ընդունվելու օրվանից:
Սույն կարգի 5-րդ և 5.1-ին կետերով սահմանված անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորված համարվելու օրվանից:».
2) 20.1-ին կետի 2-րդ ենթակետը «մասնագիտական կրթության մասին հավաստող փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «, իսկ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով սահմանված անձինք նաև՝ բուհից կրեդիտների մասին հավաստող տեղեկանք: «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձինք ներկայացնում են տեղեկանք ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանող հանդիսանալու մասին» բառերով.
3) 63-րդ կետը «Էլեկտրոնային թեստավորման դեպքում արդյունքի մասին ամփոփաթերթը ստանալուց հետո» բառերից հետո լրացնել «սույն կարգի 22-րդ կետով սահմանված հարթակի միջոցով» բառերով.
4) 68-րդ կետում «մարզերի» բառը փոխարինել «հաստատության» բառով.
5) 69-րդ կետը «ըստ» բառից հետո լրացնել «դրույքաչափի փոփոխության և» բառերով.
6) 71-րդ կետում «համապատասխան լիազոր մարմիններին» բառերը փոխարինել «հաստատության լիազոր մարմնին» բառերով.
7) 72-րդ կետում «պարտադիր խմբակների, նախագծային ուսուցման» բառերը փոխարինել «անհատական (ընտրովի) բաղադրիչով սահմանված» բառերով.
8) 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«77. Սույն կարգի 76-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված արդյունքների դեպքում ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ կրկին դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին՝
1) սույն կարգի 76-րդ կետի համապատասխան ենթակետով սահմանված ավելի բարձր հավելավճարի իրավունք ապահովող արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը հավելավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է հավելավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ.
2) սույն կարգի 76-րդ կետի համապատասխան ենթակետով սահմանված հավելավճարի իրավունք ապահովող հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի հավելավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ.
3) սույն կարգի 76-րդ կետի համապատասխան ենթակետով սահմանված ավելի ցածր հավելավճարի իրավունք ապահովող արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով:».
9) 77.1-ին կետում «, ըստ ենթակայության, » բառերը հանել, «ներկայացնում է» բառից հետո լրացնել «հաստատության» բառով, «լիազոր մարմնին» բառերից հետո լրացնել «(նախարարության ենթակայության դեպքում սույն կետով սահմանված գործընթացն իրականացնում է նախարարությունը)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
22.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|