ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1485-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 81-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.01.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2026 թվականի N 81-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1485-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1485-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերը փոխարինել «, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով.

2) որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ ենթակետով՝

«3.2) 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում.».

3) որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին ենթակետով՝

«10.1) ծրագրի շրջանակում կարող է իրականացվել գործակալության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ընդհանուր հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի հանրագումարի սահմանված շեմը գերազանցած ապահովագրական հատուցումների (տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների և փաստացի իրականացված վնասների գնահատման ծախսերի հանրագումար (այսուհետ՝ ապահովագրական հատուցում) գումարի փոխհատուցում։ Ընդ որում, սույն ենթակետի հաշվարկում ներառվող փաստացի իրականացված վնասի գնահատման ծախսերի առավելագույն չափը տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ, սահմանում է գործակալության խորհուրդը.».

4) որոշման հավելվածի 33-րդ կետի 12-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

5) որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ ենթակետով՝

«13) 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը:».

6) որոշման հավելվածի 35.1-ին կետում «2024 և 2025 թվականների գյուղատնտեսական» բառերը փոխարինել «2024, 2025 և 2026 թվականների գյուղատնտեսական» բառերով, «և 12-րդ (2025 թվականի համար)» բառերը փոխարինել «, 12-րդ (2025 թվականի համար) և 13-րդ (2026 թվականի համար)» բառերով, «հատուցումների գործընթացն» բառերը փոխարինել «հատուցումների գործընթացը յուրաքանչյուր ամիս» բառերով, իսկ «տնտեսավարողներին փոխհատուցված» բառերը հանել.

7) որոշման հավելվածի 43-րդ կետում «բացառությամբ 2019, 2024 և 2025 թվականների բյուջեների, որոնք ամբողջությամբ կձևավորվեն կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին, եթե KfW-ի կողմից 2025 թվականի ֆինանսավորման համար այլ որոշում (առաջարկ) չներկայացվի» բառերը փոխարինել «բացառությամբ 2019, 2024, 2025 և 2026 թվականների բյուջեների, որոնք ամբողջությամբ կձևավորվեն կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին» բառերով, «2025 թվականը ներառյալ՝» բառերը փոխարինել «2026 թվականը ներառյալ՝» բառերով, իսկ «գումարը) ֆինանսավորումը կիրականացվի կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին։» բառերից հետո լրացնել «2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախատեսված ապահովագրական ընկերություններին փոխհատուցվող գումարի (ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը) ֆինանսավորումը կիրականացվի կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին։» նախադասությամբ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

22.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ