ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«16» հունվարի 2026 թվական ք. Երևան |
N 85-Ա |
«ՄԳ-47» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 295-Ն որոշման հավելվածի 4-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով «ՄԳ-47» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին 2025 թվականի հոկտեմբերի 29-ին ներկայացված հայտը, կից փաստաթղթերը, ի լրումն 2025 թվականի նոյեմբերի 10-ին ներկայացված գրությունը, շահագրգիռ մարմինների դիրքորոշումները և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի հունվարի 15-ի N 1 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ՄԳ-47» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ ԳԱՋԵԳՈՐԾՆԵՐԻ 30, Ք․ ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ և գործունեության իրականացման վայրը՝ ԵՐԵՎԱՆ,ՆՈՐ-ՆՈՐՔ Հ․ ԳՅՈՒԼԻՔԵՎԽՅԱՆ ՓՈՂՈՑ 10) տրամադրել ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր՝ անժամկետ:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
1/16/2026 |
Մ. Հայրապետյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|