ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2022 թվականի N 1458-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հուլիսի 29-ից մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի, սակայն ծրագրի իրականացման ժամկետը չի կարող գերազանցել ապրանքների ներմուծման ժամկետը։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
|
Երևան |
|
22.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1458-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
(վերնագիրը խմբ. 22.01.26 N 62-Ա)
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
4811510009 |
Ստվարաթուղթ |
Լամինացված, սպիտակեցրած, չտպագրված գլանափաթեթով |
կգ |
2 261 391 |
Չինաստան, ԱՄՆ, ԵՄ երկրներ, Իրան, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա |
Չինաստան, ԱՄՆ, ԵՄ երկրներ, Իրան, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա |
1 860 368 945 |
|
|
2. |
4811590009 |
Ստվարաթուղթ |
Լամինացված, չտպագրված գլանափաթեթով |
կգ |
188 609 |
Չինաստան, ԱՄՆ, ԵՄ երկրներ, Իրան, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա |
Չինաստան, ԱՄՆ, ԵՄ երկրներ, Իրան, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա |
96 265 095 |
|
|
3. |
4804219000 |
Կրաֆտ- ստվարաթուղթ |
Չսպիտակեցրած, չտպագրված գլանափաթեթով |
կգ |
1 000 000 |
Չինաստան, ԱՄՆ, ԵՄ երկրներ, Իրան, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա |
Չինաստան, ԱՄՆ, ԵՄ երկրներ, Իրան, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա |
500 000 000 |
|
|
4. |
4804510000 |
Կրաֆտ- ստվարաթուղթ |
Կրաֆթ-թուղթ և ստվարաթուղթ՝ չսպիտակեցրած, գլանափաթեթով |
կգ |
50 000 |
Չինաստան, ԱՄՆ, ԵՄ երկրներ, Իրան, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա |
Չինաստան, ԱՄՆ, ԵՄ երկրներ, Իրան, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա |
43 365 960 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
2 500 000 000 |
||||||||
(հավելվածը խմբ. 23.03.23 N 382-Ա, լրաց., փոփ. 17.08.23 N 1374-Ա, խմբ. 22.01.26 N 62-Ա)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 22.01.2026, N 62-Ա | 22.09.2022, N 1458-Ա | |
| 17.08.2023, N 1374-Ա | 22.09.2022, N 1458-Ա | |
| 23.03.2023, N 382-Ա | 22.09.2022, N 1458-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|