Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 109
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.12.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

5 դեկտեմբերի 2025 թվականի

թիվ 109

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՔՈՉՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ VI ԽԱՂԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆ ԵՐՈՒՄ ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.80 ենթակետով.

«7.1.80. Քոչվորների համաշխարհային VI խաղերի շրջանակներում Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և պաշտոնական միջոցառումների անցկացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 109 որոշմամբ հաստատված ցանկի համաձայն Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքները։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է Ղրղզստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող, ինչպես նաև այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի և դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայության դեպքում։

Սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 109 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը թույլատրվում է բացառապես Ղրղզստանի Հանրապետության տարածքում՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան։»։

2) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.79» թվերը փոխարինել «7.1.80» թվերով։

3. Հաստատել կցվող՝ Քոչվորների համաշխարհային VI խաղերի շրջանակներում Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և պաշտոնական միջոցառումների անցկացման նպատակով Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ցանկը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 աշխատանքային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն․ Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 109 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Քոչվորների համաշխարհային VI խաղերի շրջանակներում Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և պաշտոնական միջոցառումների անցկացման նպատակով Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

Թողարկման տարին

Քանակը (հատ)

8702 90 119 0

ավտոբուս Hongqi GUOYUE 17 Seater Luxury Version

2025

20

8702 90 119 0

ավտոբուս Hongqi GUOYUE 12 Seater Flagship Version

2025

20

8703 23 198 8

ավտոմեքենա BMW 740i xDrive

2024 - 2025

30

8703 24 109 8

ավտոմեքենա Toyota Land Cruiser 300

2025

40

8703 32 199 0

ավտոմեքենա Mercedes-Benz VC300

2025

30

 

Ծանոթագրություն. Սույն ցանկի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ: