ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0003 Ն. 13.01.2026
|
13 հունվարի 2026 թվականի |
թիվ 3-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1.3-րդ և 2-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի ««Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 74-Ն որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 269-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ը (այսուհետ` Կանոնակարգ) շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝ |
Մ. Գալստյան |
|
Երևան
1/19/2026 |
|
|
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 13-ի թիվ 3-Ն որոշման |
«Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 17/02
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ը (այսուհետ` Կանոնակարգ) համաձայն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)` կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների (այսուհետ` վճարահաշվարկային կազմակերպություն) գործունեությունը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմն ու սահմանաչափերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ) վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանում է հետևյալ տնտեսական նորմատիվները.
1) ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվ,
2) իրացվելիության տնտեսական նորմատիվ` վճարահաշվարկային կազմակերպությունների բարձր իրացվելի ակտիվների և ընթացիկ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը:
3. Վճարահաշվարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվը (Ն1 նորմատիվ) սահմանվում է 100 մլն (հարյուր միլիոն) ՀՀ դրամ:
4. Վճարահաշվարկային կազմակերպությունների բարձր իրացվելի ակտիվների և ընթացիկ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (իրացվելիության՝ Ն2 նորմատիվ) սահմանվում է 60 տոկոս, սակայն բարձր իրացվելի ակտիվների մեծությունը չպետք է պակաս լինի սույն կանոնակարգի 19-րդ կետի համաձայն որոշվող ֆինանսական պարտավորությունների մեծությունից:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող վճարահաշվարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը կարող է համալրվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկում բացված բանկային հաշվի (հաշիվների) վրա առկա դրամական միջոցներով:
Գ Լ ՈՒ Խ 3
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
6. Վճարահաշվարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը` Ն1 և իրացվելիության` Ն2 տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով:
7. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափը և սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվների ու ընթացիկ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը։
8. Վճարահաշվարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը նրա առաջին և երկրորդ մակարդակի կապիտալների հանրագումարն է: Ընդ որում՝ երկրորդ մակարդակի կապիտալը պետք է փոքր կամ հավասար լինի առաջին մակարդակի կապիտալի մեկ երրորդին:
9. Վճարահաշվարկային կազմակերպության առաջին մակարդակի կապիտալը վճարահաշվարկային կազմակերպության՝ առաջին մակարդակի հիմնական կապիտալի և առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի հանրագումարն է` համապատասխան նվազեցումները և ճշգրտումները կատարելուց հետո: Ընդ որում՝ առաջին մակարդակի կապիտալի նվազագույնը 75%-ը պետք է արտահայտված լինի առաջին մակարդակի հիմնական կապիտալի տեսքով:
10. Վճարահաշվարկային կազմակերպության առաջին մակարդակի հիմնական կապիտալի կազմում ընդգրկվում են հետևյալ տարրերը.
1) ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ փայերը (այսուհետ՝ սովորական բաժնետոմս) հետևյալ արժեքով՝ անվանական արժեքի և սովորական բաժնետոմսերից էմիսիոն եկամտի գումարից նվազեցրած զեղչը,
2) չբաշխված շահույթը կամ վնասը, ընդ որում՝ չբաշխված շահույթը հաշվարկում ներառվում է սույն կանոնակարգի Հավելված 1-ի համաձայն,
3) այլ համապարփակ եկամտի տարրերը և հաշվեկշռային կապիտալում հաշվառվող պահուստները:
11. Վճարահաշվարկային կազմակերպության առաջին մակարդակի հիմնական կապիտալը նվազեցվում է.
1) վճարահաշվարկային կազմակերպության կողմից թողարկված այն սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք`
ա. հետ են գնվել վճարահաշվարկային կազմակերպության կողմից, եթե արդեն իսկ չեն նվազեցվում առաջին մակարդակի կապիտալից՝ կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն, կամ
բ. ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում վճարահաշվարկային կազմակերպությունը նշանակալից մասնակից է, կամ ձեռք են բերվել վճարահաշվարկային կազմակերպության անուղղակի ֆինանսավորմամբ, կամ
գ. վճարահաշվարկային կազմակերպությունը, որևէ իրավական փաստաթղթի հիման վրա, պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել հետագայում (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի), կամ
դ. վճարահաշվարկային կազմակերպության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, կամ որոնց սեփականատերերը տնտեսապես կամ իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում են հայտնվում այն բանի արդյունքում, որ նրանց` սովորական բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունքից բխող պահանջը որևէ կերպ ենթակա է բավարարման ավելի շուտ, քան օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը:
2) վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով,
3) ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) (բացառությամբ` սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված ակտիվների), դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների, ինչպես նաև դրանց ձեռքբերման համար կատարված կանխավճարների հաշվեկշռային արժեքի (այդ թվում՝ այլ համապարփակ եկամտում գրանցված վերագնահատման արդյունքը) չափով,
4) ծրագրային ապահովումների և դրանց օգտագործման իրավունքների, տեղեկատվական և կիբեռանվտանգության ապահովման համար ներդրվող լուծումների (օրինակ՝ կրիպտոգրաֆիայի, թոքենիզացիայի), առանց շփման տեխնոլոգիաների ծրագրերի (օրինակ՝ ՔՅՈՒԱՐ, ԷՆԷՖՍԻ), հեռահար նույնականացման տեխնոլոգիաների ծրագրերի, զեղծարար գործողությունների բացահայտման ծրագրերի, ամպային ծառայությունների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվող ստանդարտների և դրանց համապատասխանության սերտիֆիկացման (այսուհետ՝ Ծրագրային ակտիվների) գծով ոչ նյութական ակտիվների, դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների, ինչպես նաև դրանց ձեռքբերման համար կատարված կանխավճարների հաշվեկշռային արժեքների (այդ թվում՝ այլ համապարփակ եկամտում գրանցված վերագնահատման արդյունքը)՝ վճարահաշվարկային կազմակերպության առաջին մակարդակի հիմնական կապիտալի տարրերի հանրագումարի 50 տոկոսը գերազանցող գումարի չափով: Ընդ որում՝ սույն ենթակետով սահմանված հաշվարկի ժամանակ առաջին մակարդակի հիմնական կապիտալի տարրերի հանրագումարը նվազեցվում է հիմնական միջոցների, այլ նյութական ակտիվների, Ծրագրային ակտիվների արժեքի վերագնահատման արդյունքում ձևավորված այլ համապարփակ եկամտի չափով,
5) հիմնական միջոցների, այլ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ նյութական ակտիվներ), դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքների (այդ թվում՝ այլ համապարփակ եկամտում գրանցված վերագնահատման արդյունքը)` վճարահաշվարկային կազմակերպության առաջին մակարդակի հիմնական կապիտալի տարրերի հանրագումարի 50 տոկոսը գերազանցող գումարի չափով: Ընդ որում՝ սույն ենթակետով սահմանված հաշվարկի ժամանակ առաջին մակարդակի հիմնական կապիտալի տարրերի հանրագումարը նվազեցվում է հիմնական միջոցների, այլ նյութական ակտիվների, Ծրագրային ակտիվների արժեքի վերագնահատման արդյունքում ձևավորված այլ համապարփակ եկամտի չափով,
6) հետաձգված հարկային ակտիվների հաշվեկշռային արժեքի և հետաձգված հարկային պարտավորությունների հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով,
7) այլ վճարահաշվարկային կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական գործառնություններ իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով, եթե`
ա. կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ
բ. բոլոր անձանց (այդ թվում` սույն կետի 8-րդ ենթակետում նշված) կանոնադրական կապիտալներում ներդրումները գերազանցում են վճարահաշվարկային կազմակերպության առաջին մակարդակի հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարի (նվազեցրած սույն կետի 1-5-րդ ենթակետերում և սույն կանոնակարգի 13-րդ կետում նշված տարրերը) 10 տոկոսը:
8) սույն կետի 7-րդ ենթակետում չնշված այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումները նվազեցվում են հետևյալ չափով.
Ն = Max [(Նա - Չ), (Նբ - Կ), 0],
Որտեղ՝
Ն-ը վճարահաշվարկային կազմակերպության առաջին մակարդակի հիմնական կապիտալից կատարվող նվազեցման չափն է,
Նա-ն տվյալ անձի կանոնադրական կապիտալում կատարված ներդրման չափն է,
Չ-ն տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսն է,
Նբ-ն բոլոր անձանց (այդ թվում` սույն կետի 7-րդ ենթակետում նշված) կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների հանրագումարն է,
Կ-ն վճարահաշվարկային կազմակերպության առաջին մակարդակի հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարի (նվազեցրած սույն կետի 1-5-րդ ենթակետերում և սույն կանոնակարգի 13-րդ կետում նշված տարրերը) 10 տոկոսն է:
9) այլ կազմակերպություններում կատարված փոխադարձ ներդրումների դեպքում վճարահաշվարկային կազմակերպության կապիտալում կատարված ներդրման հաշվեկշռային արժեքի չափով, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ ներդրումը կատարվել է վճարահաշվարկային կազմակերպության կապիտալն արհեստականորեն մեծացնելու նպատակով: Սույն ենթակետի իմաստով՝ փոխադարձ է համարվում այն ներդրումը, որի արդյունքում վճարահաշվարկային կազմակերպությունը կամ այն կազմակերպությունը, որի կապիտալում վճարահաշվարկային կազմակերպությունն ունի նշանակալից մասնակցություն (այսուհետ՝ սույն պարբերությունում` վճարահաշվարկային կազմակերպություն), մասնակցություն է ձեռք բերում մեկ այլ անձի կամ այն կազմակերպության կապիտալում, որում այդ անձն ունի նշանակալից մասնակցություն, և նա (նրա նշանակալից մասնակիցը) իր հերթին մասնակցություն ունի (ունեն) վճարահաշվարկային կազմակերպության կապիտալում:
12. Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի կազմում ընդգրկվում են սույն կանոնակարգի Հավելված 1-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերը հետևյալ արժեքով՝ բաժնետոմսի անվանական արժեքի և արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամտի գումարից նվազեցրած զեղչ:
13. Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալը նվազեցվում է սույն կանոնակարգի Հավելված 1-ի բոլոր պահանջներին բավարարող այն արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք հետ են գնվել վճարահաշվարկային կազմակերպության կողմից (եթե արդեն իսկ չեն նվազեցվել կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն) կամ ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում վճարահաշվարկային կազմակերպությունը նշանակալից մասնակից է, կամ որոնք վճարահաշվարկային կազմակերպությունը որևէ իրավական փաստաթղթի հիման վրա պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի) հետագայում:
14. Սույն կանոնակարգի համաձայն` վճարահաշվարկային կազմակերպության էմիսիոն եկամուտը ներառվում է առաջին մակարդակի կապիտալի կազմում, եթե վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրությամբ սահմանվել է, որ վճարահաշվարկային կազմակերպության էմիսիոն եկամուտը կարող է օգտագործվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կանոնադրական կապիտալը նվազեցնելու դեպքում կամ վճարահաշվարկային կազմակերպության անվճարունակության դեպքում կորուստները ծածկելու նպատակով կամ կարող է ուղղվել վճարահաշվարկային կազմակերպության բաժնետոմսերի (բաժնեմասերի) անվանական արժեքի ավելացմանը:
15. Երկրորդ մակարդակի կապիտալի կազմում ընդգրկվում են սույն կանոնակարգի Հավելված 2-ի բոլոր պահանջներին բավարարող երկարաժամկետ ստորադաս փոխառությունները (այդ թվում՝ վարկերով և պարտատոմսերով ներգրավված միջոցները)՝ պայմանագրային մայր գումարի (անվանական արժեքի) չափով: Ընդ որում՝ ստորադաս փոխառության մայր գումարը (անվանական արժեքը) ենթակա է օրական ամորտիզացիայի՝ սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված կարգով:
16. Վճարահաշվարկային կազմակերպության իրացվելիության Ն2 տնտեսական նորմատիվը պետք է բավարարի հետևյալ պահանջին.
Ն2 = Max (Աբի ≥ 0.6 * Պընթ ; Աբի≥ՖՊ)
որտեղ`
Աբի - միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է.
|
(Աբի 1+Աբի 2+...+Աբի Ն) |
||
|
Աբի= |
------------------------------- |
բանաձևով, |
|
Ն |
որտեղ`
Աբի 1, Աբի 2, ..., Աբի Ն - վճարահաշվարկային կազմակերպության բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ն՝ հաշվետու ամսվա օրերի թիվն է,
Պընթ-միջին օրական հաշվարկով ընթացիկ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է.
|
(Պընթ 1 + Պընթ 2 + … + Պընթ Ն) |
||
|
Պընթ = |
--------------------------------------- |
բանաձևով, |
|
Ն |
որտեղ`
Պընթ 1, Պընթ 2, ..., Պընթ Ն – վճարահաշվարկային կազմակերպության ընթացիկ պարտավորություններն են՝ ըստ օրերի, իսկ «Ն»-ն հաշվետու ամսվա օրերի թիվն է,
ՖՊ-միջին օրական հաշվարկով վճարահաշվարկային կազմակերպության՝ վճարահաշվարկային ծառայություններից օգտվող անձանց հանդեպ՝ սույն կանոնակարգի 19-րդ կետի համաձայն որոշվող ֆինանսական պարտավորությունների մեծությունն է ամսվա ընթացքում, որը որոշվում է.
|
(ՖՊ 1 + ՖՊ 2 + … + ՖՊ Ն) |
||
|
ՖՊ = |
-------------------------------------- |
բանաձևով, |
|
Ն |
որտեղ`
ՖՊ 1, ՖՊ 2, ..., ՖՊ Ն – վճարահաշվարկային կազմակերպության՝ վճարահաշվարկային ծառայություններից օգտվող անձանց հանդեպ՝ սույն կանոնակարգի 19-րդ կետի համաձայն որոշվող ֆինանսական պարտավորությունների մեծությունն է՝ ըստ օրերի, իսկ «Ն»-ն հաշվետու ամսվա օրերի թիվն է:
17. Ընթացիկ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ընթացիկ այն միջոցները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները), որոնց վերագրման մոտեցումները նկարագրված են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով, այդ թվում` ժամկետանց պարտավորությունները: Ընդ որում՝ սույն Կանոնակարգի իմաստով` ժամկետանց են այն պարտավորությունները, որոնք, բացառությամբ դատարանի կամ արբիտրաժային դատարանի վարույթում գտնվողների, չեն կատարվել պարտավորությամբ սահմանված ժամկետում: Դատարանի կամ արբիտրաժային դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները նույնպես համարվում են ընթացիկ:
18. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (ներառյալ այդ ակտիվների գծով հաշվեգրված տոկոսների), որոնց համար չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման, մասնավորապես՝ նման ակտիվները գրավադրված չեն կամ չեն հանդիսանում երաշխիքային միջոց.
1) ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշվին կամ դրամարկղում առկա դրամական միջոցները, ներառյալ` ճանապարհին գտնվող և վճարահաշվարկային կազմակերպության կողմից շահագործվող վճարային տերմինալներում գտնվող դրամական միջոցները, կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը: Ընդ որում՝ բանկային հաշվին կամ դրամարկղում առկա դրամական միջոցները ու կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում պետք է կազմեն բարձր իրացվելի ակտիվների ընդհանուր գումարի առնվազն 30 տոկոսը,
2) ցպահանջ ավանդները,
3) ժամկետային ավանդները, որոնց համար սահմանված է ավանդատուի կողմից ժամկետից շուտ ցանկացած պահի բանկային ավանդի պայմանագրի լուծման հնարավորություն՝ պայմանով, որ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու արդյունքում ավանդատուից տույժ և տուգանք չի գանձվելու,
4) բանկային ոսկին, ներառյալ` ճանապարհին գտնվող բանկային ոսկին,
5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակները, որոնց` մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերը և Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերը` ընթացիկ (շուկայական) արժեքով,
6) վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերը` ընթացիկ (շուկայական) արժեքով,
7) ոչ ռեզիդենտ բանկերում բանկային հաշիվներին առկա միջոցները՝ պայմանով, որ ոչ ռեզիդենտ բանկը ունենա ստորև նշված միջազգային վարկանիշային կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի`
ա. Ստանդարտ և Փուրզ՝ «A-» կամ
բ. Մուդիզ՝ «A3» կամ
գ. Ա. Մ. Բեստ՝ «A-» կամ
դ. Ֆիտչ՝ «A-»-ից»:
Գ Լ ՈՒ Խ 4
վճարահաշվարկային ծառայություններից օգտվող անձանցԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
19. Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից Օրենքով վերջիններիս թույլատրված վճարահաշվարկային ծառայությունների մատուցման շրջանակներում վճարահաշվարկային ծառայություններից օգտվող անձանցից ստացված, այդ թվում՝ թողարկված էլեկտրոնային փողի դիմաց, սակայն շահառուներին (գումարի փոխանցման (վճարման) վերջնական հասցեատիրոջը) կամ վճարման շղթայում ներգրավված այլ մասնագիտացված միջնորդներին (բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպություն) դեռևս չվճարված դրամական միջոցները (այսուհետ՝ ֆինանսական պարտավորություններ) ցանկացած պահի պետք է առանձնացված լինեն վճարահաշվարկային կազմակերպության սեփական միջոցներից և ստացման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտից պետք է.
1) պահվեն հատուկ բանկային հաշվին՝ պայմանով, որ դրանք պաշտպանված են և կարող են օգտագործվել սույն կանոնակարգի 20-րդ կետին համապատասխան կամ
2) առկա լինի ապահովագրական ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագիր այն գումարի չափով, որն ապահովագրության պայմանագրի բացակայության պարագայում պետք է առանձնացված լիներ սույն կետի 1-ին ենթակետի համաձայն, եթե առկա չէ 3-րդ ենթակետին համապատասխան երաշխիք: Ընդ որում՝ ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագրով պետք է նախատեսված լինի, որ ապահովագրված միջոցները ենթակա են վճարման (հատուցման) վճարահաշվարկային կազմակերպության կողմից իր ֆինանսական պարտավորությունները կատարելու անկարողության (վճարահաշվարկային կազմակերպության անվճարունակության (սնանկության) կամ դատարանի որոշմամբ վճարելու պարտավորության) ի հայտ գալու դեպքում՝ վճարահաշվարկային կազմակերպության կողմից իր ֆինանսական պարտավորությունները կատարելու անկարողության պահին այդ պարտավորությունների գծով պահանջներ ունեցող անձանց՝ հատուցման դիմումը և հատուցման համար ապահովագրական ընկերության կողմից պահանջվող փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ
3) առկա լինի երաշխիք՝ տրամադրված բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այն գումարի չափով, որը երաշխիքի պայմանագրի բացակայության պարագայում պետք է առանձնացված լիներ սույն կետի 1-ին ենթակետի համաձայն, եթե առկա չէ 2-րդ ենթակետին համապատասխան կնքված ապահովագրության պայմանագիր: Ընդ որում՝ երաշխիքի պայմանագրով պետք է նախատեսված լինի, որ երաշխիքի գումարը ենթակա է վճարման վճարահաշվարկային կազմակերպության կողմից իր ֆինանսական պարտավորությունները կատարելու անկարողության (վճարահաշվարկային կազմակերպության անվճարունակության (սնանկության) կամ դատարանի որոշմամբ վճարելու պարտավորության) ի հայտ գալու դեպքում՝ վճարահաշվարկային կազմակերպության կողմից իր ֆինանսական պարտավորությունները կատարելու անկարողության պահին այդ պարտավորությունների գծով պահանջներ ունեցող անձանց (բենեֆիցիարներին)՝ վճարման գրավոր պահանջը և վճարման համար բանկի կամ վարկային կազմակերպության կողմից պահանջվող փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում:
20. Սույն կանոնակարգի 19-րդ կետում նշված հատուկ բանկային հաշիվը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ բանկային հաշիվ, և այդ հաշվին առկա դրամական միջոցները.
1) չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել վճարահաշվարկային կազմակերպության այլ պարտավորությունների դիմաց կամ վճարահաշվարկային կազմակերպության սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի,
2) կարող են օգտագործվել`
ա. սույն կանոնակարգի 19-րդ կետում նշված շահառուներին վճարման նպատակով,
բ. այլ ուղղությամբ՝ պայմանով, որ ապահովված են սույն կանոնակարգի 19-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերի պահանջները,
3) վճարահաշվարկային կազմակերպության կողմից իր ֆինանսական պարտավորությունները կատարելու անկարողության (վճարահաշվարկային կազմակերպության անվճարունակության (սնանկության) կամ դատարանի որոշմամբ վճարելու պարտավորության) ի հայտ գալու դեպքում ենթակա են վճարման վճարահաշվարկային կազմակերպության կողմից իր ֆինանսական պարտավորությունները կատարելու անկարողության պահին այդ պարտավորությունների գծով պահանջներ ունեցող անձանց՝ հատուցման դիմումը ստանալու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում:
21. Սույն կանոնակարգի 19-րդ կետում նշված՝ վճարահաշվարկային կազմակերպության հետ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը, բանկը կամ վարկային կազմակերպությունը տվյալ վճարահաշվարկային կազմակերպության հետ չեն կարող հանդիսանալ միևնույն ֆինանսական խմբի անդամ:
22. Այն դեպքում, երբ սույն կանոնակարգի 19-րդ կետում նշված ապահովագրական ընկերությունը, բանկը կամ վարկային կազմակերպությունը ոչ ռեզիդենտ է, այն պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանիշային կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի`
1) Ստանդարտ և Փուրզ՝ «A-» կամ
2) Մուդիզ՝ «A3» կամ
3) Ա. Մ. Բեստ՝ «A-» կամ
4) Ֆիտչ՝ «A-»-ից»:
23. Եթե ոչ ռեզիդենտ բանկը, վարկային կազմակերպությունը կամ ապահովագրական ընկերությունը (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ունի միայն մեկ վարկանիշային կազմակերպության կողմից տրված վարկանիշ, ապա հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը: Եթե միևնույն ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունն ունի երկու տարբեր վարկանիշ՝ տրամադրված տարբեր վարկանիշային կազմակերպությունների կողմից, ապա վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է հիմք ընդունի ամենացածր վարկանիշը: Իսկ միևնույն ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության համար երեք և ավելի վարկանիշների առկայության դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է հիմք ընդունի երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածր վարկանիշը:
24. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է զսպել սույն կանոնակարգի 19-րդ կետում նշված ֆինանսական պարտավորությունների պաշտպանության նպատակով կիրառվող եղանակների կենտրոնացման ռիսկը՝ ապահովելով, որ պաշտպանության միևնույն եղանակը չկիրառվի ֆինանսական պարտավորությունների ավելի քան 70%-ի համար: Մասնավորապես՝ ֆինանսական պարտավորությունների 70%-ից ավելին չպետք է պահվի միևնույն բանկում բացված հատուկ բանկային հաշվին կամ ապահովագրված լինի միևնույն ապահովագրական ընկերության կողմից կամ երաշխավորված լինի միևնույն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրված երաշխիքով:
Հավելված 1
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱՐՏՈՆՅԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Վճարահաշվարկային կազմակերպության չբաշխված շահույթը ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնասի և նախորդ ժամանակաշրջանների չբաշխված շահույթ/վնասի դրական հանրագումարն է: Չբաշխված շահույթը հիմնական կապիտալի կազմում ներառվում է հետևյալ բանաձևով հաշվարկված չափով՝
Շ = Շահույթ – ՎՀՇ,
որտեղ՝
Շ-ն – հիմնական կապիտալի կազմում ներառվող չբաշխված շահույթի մեծությունն է,
Շահույթը – նորմատիվային կապիտալի հաշվարկման պահի դրությամբ չբաշխված շահույթն է,
ՎՀՇ-ն – տվյալ տարվա ընթացքում վճարման ենթակա հավանական շահաբաժինների չափն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՎՀՇ = Max ((Շահույթ + ՇԲ) * Բաշխման դրույք – ՇԲ ; 0),
որտեղ՝
ՇԲ –ն – տվյալ տարվա ընթացքում արդեն վճարված շահութաբաժինների չափն է (առկայության դեպքում),
Բաշխման դրույքը – հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Բաշխման դրույք = Max (Դ-1 ; (Դ-1 + Դ-2 + Դ-3)/3),
որտեղ՝
Դ-i (i=1,2,3) – տվյալ տարվան անմիջապես նախորդող i-րդ տարվա Բաշխման դրույքն է, որը ցույց է տալիս, թե i-րդ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարահաշվարկային կազմակերպության շահույթի (նախորդող տարվա վերջին օրվա դրությամբ վճարահաշվարկային կազմակերպության չբաշխված շահույթի և տվյալ տարվա զուտ շահույթի գումարի) որ մասն է փաստացի վճարվել շահութաբաժինների տեսքով:
Այն դեպքում, երբ վճարահաշվարկային կազմակերպության կողմից շահութաբաժնի բաշխումից հետո գումարը մինչև տվյալ բաշխման օրացուցային տարվա ավարտը ուղղվել է վճարահաշվարկային կազմակերպության հիմնական կապիտալի տարրի կամ տարրերի (բացառությամբ՝ չբաշխված շահույթի կամ վնասի) համալրմանը, տվյալ գումարը նվազեցվում է սույն կետով նախատեսված բաշխման դրույքի հաշվարկում փաստացի վճարված շահութաբաժնի գումարից:
2. Արտոնյալ բաժնետոմսն ընդգրկվում է վճարահաշվարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.
1) այն ամբողջությամբ վճարված է և օրենքով սահմանված կարգով հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում է կանոնադրական հիմնադրամի «Արտոնյալ բաժնետոմսեր» հաշվում,
2) վճարահաշվարկային կազմակերպության լուծարման դեպքում արտոնյալ բաժնետիրոջ պահանջները (այդ թվում` շահութաբաժինների գծով) ենթակա են բավարարման վճարահաշվարկային կազմակերպության մյուս բոլոր պահանջատերերի պահանջները բավարարվելուց հետո` բացառությամբ սովորական բաժնետերերի պահանջների,
3) ապահովված չէ վճարահաշվարկային կազմակերպության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, կամ արտոնյալ բաժնետոմսի սեփականատերն ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ, ենթակա է բավարարման ավելի շուտ, քան վճարահաշվարկային կազմակերպության լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում՝ արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ` վճարահաշվարկային կազմակերպության հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ,
4) թողարկված է անժամկետ,
5) արտոնյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինը՝ ամբողջությամբ կամ մասամբ, ենթակա չէ վճարման, եթե դա կհանգեցնի վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական նորմատիվների խախտմանը կամ վճարահաշվարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացմանը, ընդ որում`
ա. շահութաբաժնի լրիվ կամ մասնակի չվճարումը ենթակա չէ կուտակման և վճարման հետագայում,
բ. վճարահաշվարկային կազմակերպության և արտոնյալ բաժնետիրոջ միջև որևէ իրավական փաստաթղթով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում վճարահաշվարկային կազմակերպության համար շահութաբաժնի ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև որևէ իրավական փաստաթղթով չի կարող նախատեսվել այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունքի տրամադրում արտոնյալ բաժնետիրոջը, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը: Ընդ որում՝ սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարման՝ սույն պարբերությամբ նշված սահմանափակումը կարող է վերաբերել միայն այն ժամանակահատվածին, որի ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չի վճարվել արտոնյալ բաժնետոմսին հասանելիք շահութաբաժինը,
6) տվյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինները ենթակա են վճարման միայն վճարահաշվարկային կազմակերպության զուտ շահույթից կամ դրա հաշվին ձևավորված հիմնադրամներից, ընդ որում, շահութաբաժինները վճարվում են միայն դրամական միջոցով,
7) տվյալ բաժնետոմսերի գծով վճարվող շահութաբաժնի չափը չի կարող կախվածության մեջ դրվել վճարահաշվարկային կազմակերպության վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ արտոնյալ բաժնետոմսերի գծով նախկինում վճարված շահութաբաժինների փաստացի մեծությունից,
8) վճարահաշվարկային կազմակերպությունն անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ բաժնետոմսերի ձեռքբերումը,
9) առկա չէ համաձայնություն, որով արտոնյալ բաժնետոմսի սեփականատերն իրավունք կունենա որևէ սահմանափակում կամ խոչընդոտ նախատեսել վճարահաշվարկային կազմակերպության կողմից լրացուցիչ սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերի հետագա թողարկման կամ նոր ստորադաս փոխառությունների ներգրավման համար:
Հավելված 2
ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՍՏՈՐԱԴԱՍ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՀԱՇՎԱՐԿԸ
1. Երկարաժամկետ ստորադաս փոխառությունը (այսուհետ նաև` փոխառություն) ընդգրկվում է վճարահաշվարկային կազմակերպության երկրորդ մակարդակի կապիտալի հաշվարկում, եթե փոխառությունը (փոխառության պայմանագիրը) բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.
1) Փոխառությունը չի տրամադրվել վճարահաշվարկային կազմակերպության հանդեպ ունեցած որոշակի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով,
2) Փոխառությունը ներգրավված է Հայաստանի Հանրապետության դրամով կամ առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով: Սույն կանոնակարգում «արտարժույթի առաջին խումբ» հասկացությունը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ սահմանված նշանակությամբ,
3) Վճարահաշվարկային կազմակերպության լուծարման դեպքում փոխատուի պահանջները (այդ թվում` տոկոսների գծով) ենթակա են բավարարման վճարահաշվարկային կազմակերպության մյուս բոլոր պարտատերերի պահանջները բավարարվելուց հետո,
4) Փոխառությունն ապահովված չէ վճարահաշվարկային կազմակերպության կամ վճարահաշվարկային կազմակերպության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, կամ փոխատուն ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը ենթակա է բավարարման ավելի շուտ, քան վճարահաշվարկային կազմակերպության լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում՝ փոխատուի պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) փոխատուի` վճարահաշվարկային կազմակերպության հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ,
5) Փոխառությունը տրամադրվել է առնվազն 5 տարի ժամկետով,
6) Փոխառության պայմանագիրը չի պարունակում այնպիսի դրույթներ (խթաններ), որոնք տնտեսապես կամ այլ կերպ կարող են ստիպել (խթանել) վճարահաշվարկային կազմակերպությանը ժամկետից շուտ ամբողջությամբ կամ մասնակիորեն մարել փոխառության գումարը,
7) Փոխառությունը (մայր գումարը և տոկոսները) ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի,
8) Պայմանագրի համաձայն՝ փոխառությունը (մայր գումարը կամ տոկոսները) ենթակա չէ մարման վճարահաշվարկային կազմակերպության կողմից, եթե փոխառության գումարի կամ դրա գծով տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական նորմատիվների խախտմանը: Ընդ որում՝ վճարահաշվարկային կազմակերպության և փոխատուի միջև որևէ պայմանագրով կամ վճարահաշվարկային կազմակերպության ներքին կամ անհատական իրավական ակտով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում վճարահաշվարկային կազմակերպության համար փոխառության գումարի կամ դրա գծով տոկոսների ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունք տրամադրել փոխատուին, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից թողարկված բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը կամ վճարահաշվարկային կազմակերպության երկրորդ մակարդակի կապիտալ հաշվարկում ընդգրկվող այլ ստորադաս փոխառությունների գծով վճարումների իրականացմանը,
9) Սույն հավելվածի 8-րդ ենթակետում նշված դեպքում փոխառության մայր գումարի կամ տոկոսների մասնակի կամ ամբողջական չվճարումը չի հանդիսանում վճարահաշվարկային կազմակերպության կողմից պարտավորությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում,
10) Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների մեծությունը չի կարող կախվածության մեջ դրվել վճարահաշվարկային կազմակերպության վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ փոխառության գծով կատարված մայր գումարի կամ տոկոսների փաստացի վճարումների մակարդակից: Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների չափը չի կարող նվազել այն դեպքում, երբ փոխառության գծով սահմանված վճարումները վճարահաշվարկային կազմակերպությունը կատարում է ամբողջությամբ և ժամանակին,
11) Որևէ իրավական փաստաթղթով սահմանված չէ փոխատուի համար իրավունք` ժամկետից շուտ պահանջելու փոխառության գումարը միայն այն հիմքով, որ վճարահաշվարկային կազմակերպությունը պատշաճ կերպով չի կատարել այլ պարտավորությունների գծով իր ստանձնած պարտավորությունները,
12) Փոխառությունը չի տրամադրվել այնպիսի իրավաբանական անձի կողմից, որում վճարահաշվարկային կազմակերպությունը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ վճարահաշվարկային կազմակերպությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ փոխառության ներգրավումը,
13) Որևէ իրավական փաստաթղթով սահմանված չէ, որ փոխատուն կարող է որևէ կերպ սահմանափակել կամ խոչընդոտել վճարահաշվարկային կազմակերպությանն այլ փոխատուներից նոր փոխառությունների ներգրավման հարցում,
14) Փոխառության գծով վճարվող գումարների վճարման ժամանակացույցը հստակ նշված է փոխառության պայմանագրում,
15) Այն դեպքում, երբ փոխառության գումարը վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրվում է փուլերով (տրանշերով), ապա երկրորդ մակարդակի կապիտալի հաշվարկում ընդգրկվելու նպատակով յուրաքանչյուր այդպիսի փուլ (տրանշ) պետք է բավարարի սույն հավելվածով սահմանված բոլոր պայմաններին, այդ թվում` յուրաքանչյուր փուլ պետք է տրամադրվի առնվազն 5 տարի ժամկետով:
2. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները երկրորդ մակարդակի կապիտալի կազմում ներառելիս օրական ամորտիզացվում են՝ սկսած դրանց մարման օրվան նախորդող հինգերորդ տարվա առաջին օրվանից, և վճարահաշվարկային կազմակերպության երկրորդ մակարդակի կապիտալի կազմում ներառվող ստորադաս փոխառության չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
,
Որտեղ՝
|
SLC – |
ստորադաս փոխառության՝ երկրորդ մակարդակի կապիտալի կազմում ներառման ենթակա չափն է, |
|
SL – |
ստորադաս փոխառության մայր գումարն է՝ մարման օրվան նախորդող 5-րդ տարվա առաջին օրվա դրությամբ, |
|
CD – |
մարման օրվան նախորդող 5-րդ տարվա առաջին օրվանից մինչև մարման օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի քանակն է, |
|
RD – |
տվյալ օրվա դրությամբ՝ ստորադաս փոխառության մինչև մարում մնացած օրերի քանակն է:»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|