ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Նխ-707-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/8 (1084) 30 ապրիլ, Հոդ.104
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
28.04.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Համաձայնություն տալ «Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գույքահարկով հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

 

28 ապրիլի 1995 թվականի,

քաղ. Երևան
Հ. Նխ-707-I.

 

Ն ա խ ա գ ի ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել, որ`

ա) իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (բացի բանկերից) գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված (նյութական օբյեկտ հանդիսացող) գույքը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» հ. 292 որոշմանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձեռնարկության հաշվեկշռի ձևի ակտիվային մասի երրորդ բաժնում խմբավորված հոդվածների, ինչպես նաև առաջին և երկրորդ բաժիններում խմբավորված հետևյալ հոդվածների`

կապիտալ ներդրումներ

երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ

հաշվարկներ հիմնադիրների հետ

գալիք ժամանակաշրջանի ծախսեր.

բ) բանկերի համար գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բանկերի համար գործող հաշվապահական հաշվեկշիռների (հաշվետվությունների) բոլոր բաժինների (բացառությամբ 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների) ակտիվային հոդվածներում արժեքային արտահայտությամբ հաշվառված գույքը, ինչպես նաև 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների ակտիվային հետևյալ հոդվածներում հաշվառված գույքը`

 

թանկարժեք մետաղների վերագնահատում   059

հաշվարկներ բանկի հիմնական միջոցների գծով ձեռնարկությունների

և կազմակերպությունների հետ

  922
կապիտալ ծախսեր` բանկի վարձակալած շենքերի համար   923
կապիտալ ներդրումներ   930
դեբիտորներ և կրեդիտորներ` կապիտալ ներդրումների գծով   932
գալիք ժամանակաշրջանի ծախսեր   941
գործառնական ծախսեր   970
վճարված տույժեր, տուգանքներ և այլ տուժավճարներ   979
ընթացիկ տարվա վնասներ   980
նախորդ տարվա վնասներ   981