Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.01.2026
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2026

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2026 թվականի

ք. Երևան

թիվ 11-Ա

 

«ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի, «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության՝ ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 286 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2026 թվականի հունվարի 20-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել ընկերությանը 2020 թվականի հոկտեմբերի 23-ին տրամադրված ԿՀ N 286 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

3․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար

Ն. ՀախվերդՅԱՆ

 

2026 թ. հունվարի 23

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան