ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀՇՆ 13-05-2026 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 11-Ն ՈՒ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.01.2026
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
15.01.2026
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«15» հունվարի 2026 թ.

N 02-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 13-05-2026 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 11-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 748-Լ որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կանոնադրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 13-05-2026 «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 11-Ն և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանները:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների մասով հավելվածով սահմանված պահանջները կգործեն սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո չորրորդ ամսից:

 

1/15/2026

Ե. ՎարդանՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հայաստանի Հանրապետության

քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2026 թվականի հունվարի 15-ի

N 02-Ն հրամանի

 

ՀՀՇՆ 13-05-2026 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2026 թվական: