ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«21» «հունվարի» 2026 թվական |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը․
Հրամայում եմ`
1. Սահմանել 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը.
ա. սույն հրամանի հավելվածով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ,
բ․ սույն հրամանի հավելվածի 1-ից 16-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ՝ դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի հավելվածի 17-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ՝ Սևանա լճում և դրա բազմացման ժամանակահատվածներում,
2) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ և այլն) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով,
3) սիրողական ձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու կամ երեք ելունով կեռիկները համարվում են մեկ կեռիկ),
4) խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով,
5) 2026 թվականի որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագիր ունեցող անձինք կարող են իրականացնել գետի պերկես (Perca fluviatilis L.) ձկնատեսակի անսահմանափակ որս ամբողջ տարվա ընթացքում՝ ներառյալ ձվադրման ժամանակահատվածը։
3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին`
1) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի հավելվածում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները,
2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը։
4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հ. Մաթևոսյան | |
|
1/21/2026 |
|
|
ք. Երևան |
|
|
Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2026 թվականի հունվարի 21-ի N 13-Ն հրամանի |
ՑԱՆԿ
2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
|
1. |
կարմրախայտ |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի, |
|
2. |
ծիածանախայտ ֆորել |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը առանց որևէ սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ, |
|
3. |
կովկասյան թեփուղ |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի, |
|
4. |
սպիտակ ամուր |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի, |
|
5. |
սև ամուր |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի, |
|
6. |
կուրի կողակ |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի, |
|
7. |
կուրի բեղաձուկ |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 4 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի, |
|
8. |
ճանար |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 30 սմ և ավելի, |
|
9. |
արևելյան տառեխիկ |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 8 սմ և ավելի, |
|
10. |
ծածան |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 40 սմ և ավելի, |
|
11. |
սպիտակ հաստաճակատ |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի, |
|
12. |
խայտաբղետ հաստաճակատ |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի, |
|
13. |
արծաթափայլ կարաս |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 10 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 10 սմ և ավելի, |
|
14. |
մուրծա |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի, |
|
15. |
բրամ |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 20 սմ ավելի, |
|
16. |
լոքո |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 60 սմ և ավելի, |
|
17. |
խեցգետին |
2026 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 0,6 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը՝ մայիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ և ավելի։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|