ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 70-Ա
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետիN 70-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1. |
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը, ներառյալ կառավարման և գործունեության առանձնա-հատկությունները և Ակադեմիայի անդամների ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի մարտի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասեր |
|
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատա- կազմ ներկայացնելը |
2027 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
2027 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 21-րդ հոդվածի 24-րդ մաս |
|
3. |
«Բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների ցանկերը, ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը, դրանց ուսուցման ձևերը և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետեր |
|
4. |
«Բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետեր |
|
5. |
«Բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետեր |
|
6. |
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2027 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2027 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ |
|
7. |
«Կարգավորվող մասնագիտությունների ցանկը և դրանցով ուսումնառության տևողությունը և կարգը` ներառյալ դրանց ուղղությամբ հետավարտական ուսումնառությանը (կլինիկական ռեզիդենտուրա կամ այլ ուսումնառության տեսակներ) ընդունելությանը և ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները և կարգերը, կրթական ծրագրերին ներկայացվող նվազագույն պայմաններն ու պահանջները, ինչպես նաև մասնագիտական ուղղությունների վերջնարդյունքները և հավաստագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրի ընթացիկ մշտադիտարկման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Առողջապահության նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ, 15-րդ մասեր, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ |
|
8. |
«Պետության կողմից ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ |
|
9. |
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը, Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թվականների գերակա ուղղությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ |
|
10. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 156-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետ, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետ |
|
11. |
«Հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
2026 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ |
|
12. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխա- տակազմ ներկայացնելը |
2026 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետ |
|
13. |
«Գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի դրամական վճարի տրամադրման կարգը և չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2027 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
2027 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետ |
|
14. |
«Բարձրագույն կրթության կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մաս, 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետ |
|
15. |
«Բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանի շնորհման կարգը, ներառյալ ընդունելության ընդհանրական պայմանները և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները, ինչպես նաև գիտական աստիճանի շնորհման չափանիշներն ու ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխա- տակազմ ներկայացնելը |
2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մաս, 35-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետ |
|
16. |
«Ակադեմիական կոչումների շնորհման կարգը, ներառյալ դրանց ներկայացվող նվազագույն պահանջները և ակադեմիական կոչումների շնորհման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2027 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ |
2027 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ |
|
17. |
«Հանրային հետազոտական համալսարանի կառուցվածքում գործող հանրային գիտական կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2028 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ |
2028 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետ |
|
18. |
«Բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույց ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետ |
|
19. |
«Հանրային բուհի ինստիտուցիոնալ ֆինանսավորման կարգը, ներառյալ կատարողականի արդյունքային ցուցանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 15-րդ կետեր |
|
20. |
«Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մաս |
|
21. |
«Ակադեմիական քաղաքի գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2030 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
2030 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մաս |
|
22. |
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 44-րդ հոդվածի 9-րդ մաս |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
29.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|