ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2026 թվականի N 100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանում «2025» թիվը փոխարինել «2026» թվով, իսկ «12-15» թվերը՝ «13-16» թվերով:
2. Որոշման N 1 հավելվածում՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետում «1942» թիվը փոխարինել «1944» թվով.
2) 4-րդ կետի 6-րդ ենթակետում «փոխհատուցումը կանխիկ կամ անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ» բառերը փոխարինել «որում նշվում է այն բանկի անվանումը, որտեղից ավանդատուն (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձը) ցանկանում է ստանալ փոխհատուցումը անկանխիկ եղանակով» բառերով, իսկ «բյուջե» բառից հետո լրացնել «և կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող ամսվանից հետո կրկին դիմելու դեպքում» բառերով․
3) 26-րդ կետից հանել «՝ համաձայն N 4 ձևի,» բառերը.
4) ուժը կորցրած ճանաչել 27-րդ, 28-րդ, 30-րդ, 32-րդ կետերը և 5-րդ բաժինը.
5) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«29. Փոխհատուցումը վճարվում է անկանխիկ եղանակով՝ ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկի (այսուհետ՝ բանկ) միջոցով, որն ընտրվում է ավանդատուի կողմից։»․
6) 34-րդ կետում «32-րդ և 33-րդ կետերով սահմանված գործառույթները կատարվում են» բառերը փոխարինել «33-րդ կետով սահմանված գործառույթը կատարվում է» բառերով.
7) 35-րդ կետում «32-րդ և 54-րդ կետերում նշված դեպքերում» բառերը փոխարինել «54-րդ կետում նշված դեպքում» բառերով և հանել «Այս դեպքում փոխհատուցումը վճարվում է ավանդատուի ընտրած եղանակով՝ համաձայն սույն կարգի:» նախադասությունը.
8) 36-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «՝ ժառանգի ընտրած բանկի միջոցով» բառերով և կետից հանել «Բացառությամբ սույն կարգի 55-րդ կետում նշված դեպքի, փոխհատուցումը վճարվում է ժառանգի ընտրած վճարման եղանակով:» նախադասությունը.
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 56-րդ և 57-րդ կետեր՝
«56. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված, սակայն չդադարած և վճարման կանխիկ եղանակն ընտրած ավանդատուի կողմից տվյալ ամսում փոխհատուցումը չստանալու դեպքում նրա տվյալները կարող են ներառվել յուրաքանչյուր հաջորդ ամսվա կանխիկ եղանակով փոխհատուցման էլեկտրոնային վճարման ցուցակում, բայց ոչ ավելի, քան մինչև 2026 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակում:
57. Եթե սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացվում է չստացած փոխհատուցումը վերականգնելու կամ փոխհատուցումը լիազորագրի կամ ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա վճարելու դիմում, ապա փոխհատուցումը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված բանկի միջոցով:».
10) N 1 ձևում «կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝__________ բանկի միջոցով (ընդգծել վճարման եղանակը)» բառերը փոխարինել «__________ բանկի միջոցով» բառերով և հանել «Տեղյակ եմ, որ կանխիկ վճարման դեպքում ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառելուց հետո 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում չեն ներառվում:» նախադասությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|