ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 26-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 851-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքի իրացում և մանկալքության կանխարգելում Կոտայքի մարզում» ծրագրի մասին» N 851-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2005 թվականի օգոստոսի 25-ին կնքված՝ N 276397 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 533,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված՝ N 6008442 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2006 թվականի փետրվարի 23-ին կնքված՝ N 317008 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 5,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 015.08.13.0127 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 914,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 011.08.13.0127 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված՝ N 05108135869 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 9,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի նոյեմբերի 26-ին կնքված՝ N 07-64-34-4 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը` 160,130 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված՝ N 05-11-511 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը` 145,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
30.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|