ՈՒՂՂՈՒՄ
Ի լրումն 2026 թվականի հունվարի 23-ի թիվ 23.1-07/60-26 գրության և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը՝ խնդրում ենք ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 279-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 11-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ առկա տեխնիկական վրիպակների ուղղման նպատակով կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում «նոյեմբերի 3-ի» բառերը փոխարինել «հոկտեմբերի 7-ի» բառերով.
2) Որոշման 1-ին կետում «նոյեմբերի 3-ի» բառերը փոխարինել «հոկտեմբերի 7-ի» բառերով, ինչպես նաև «մեջ» բառը փոխարինել «հավելվածում» բառով.
3) Որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «Որոշման» բառից հետո լրացնել «հավելվածի» բառը:
Վրիպակների ուղղման նպատակով 2026 թվականի հունվարի 30-ին ուղարկված թիվ 23.1-07/79-26 գրության փոխարեն, խնդրում ենք հիմք ընդունել սույն գրությունը:
Կից ներկայացնում ենք Որոշման տեքստում առաջարկվող ուղղումների տեղեկանքը: Առդիր՝ 3 թերթ:
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդ
30.01.2026
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|