ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 28-Ա

 

«ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 61,566,361 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Ստեփանավան համայնքին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 06960852) «Սինո Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08217862) 2026 թվականի հունվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երկու աղբատար ավտոմեքենայի ձեռքբերում՝ 42,685,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

30.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 28-Ա որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ստեփանավան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների արդյունավետության բարձրացման և շրջակա միջավայրի պահպանություն ու համայնքային ենթակառուցվածքների բարելավման համար՝ մաքրման և կոմունալ սպասարկման տեխնիկաների ձեռքբերում, որոնք անհատույց կհանձնվեն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Ստեփանավան քաղաք, Սոս Սարգսյան 1, ՀՎՀՀ՝ 06960852)

4.

Ծրագիրը կատարողը

«Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Ստեփանավան քաղաք, Սոս Սարգսյան 1, ՀՎՀՀ՝ 06960852)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, բնագավառը՝ համայնքային զարգացում:

6.

Ծրագրի բյուջեն

61,566,361 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի փետրվարի 9-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Սանիտարական մաքրման և կոմունալ սպասարկման տեխնիկաների ձեռքբերում և անհատույց հանձնում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 9-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 61,566,361 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) երկու նոր աղբատար ավտոմեքենայի ձեռքբերում՝ 42,685,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) չորս վակուումային ներծծիչներով քառանիվ փոշեկուլ մաքրող մեքենայի ձեռքբերում՝ 8,713,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) բեռնատար ավտոմեքենայի ձեռքբերում՝ 10,167,228 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

30.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան