ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 34-Ա
«ԴԸ Հ. ՀՈՎՆԱՆՅԱՆ ՖԵՄԻԼԻ ՖԱՈՒՆԴԵՅՇՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Դը Հ. Հովնանյան ֆեմիլի ֆաունդեյշն մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող՝ 2,700,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սփյուռքահայերին ժամանակավոր կացարանով ապահովում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Դը Հ. Հովնանյան ֆեմիլի ֆաունդեյշն մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանմանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
30.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 34-Ա որոշման |
«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի շրջանակում նախատեսվում է 4-ից 24 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ժամանող շահառուներին ապահովել ժամանակավոր կացարանով՝ նպատակ ունենալով աջակցել ոչ առևտրային կազմակերպությունների` ներառյալ գիտության, կրթության, արվեստի, գրականության, առողջապահության և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին։ Սփյուռքահայ մասնակիցների համար բնակության հարցը հաճախ դառնում է առաջնային դժվարություն, որը կարող է խոչընդոտել նրանց լիարժեք ներգրավվածությանը և արդյունավետ մասնակցությանը Հայաստանի զարգացման գործընթացներին։ Կացարանով ապահովումը կնպաստի ծրագրի մասնակիցների սոցիալական և մշակութային ինտեգրմանը, կդյուրացնի նրանց մասնագիտական գործունեության մեկնարկը և կբարձրացնի ծրագրի ընդհանուր արդյունավետությունը։ Արդյունքում կխթանվի սփյուռքահայերի Հայաստանում բնակվելու գործընթացի կայուն զարգացումը, մասնակիցների փորձի և գիտելիքի փոխանցումը տեղական համակարգերին, ինչպես նաև կզարգանան պետական, հասարակական և կրթական ոլորտները՝ նպաստելով երկրի մարդկային կապիտալի հզորացմանը և սոցիալ-տնտեսական աճին։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Դը Հ. Հովնանյան ֆեմիլի ֆաունդեյշն մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում (քաղաք Երևան, Հանրապետության 37, ՀՎՀՀ՝ 01555988) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Դը Հ. Հովնանյան ֆեմիլի ֆաունդեյշն մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում (քաղաք Երևան, Հանրապետության 37, ՀՎՀՀ՝ 01555988) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Այգեձոր 3/1, սոցիալական բնագավառ |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
2,700,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն ժամանող տարեկան 40 սփյուռքահայ հայրենադարձ, ովքեր ներգրավվելու են հանրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, կրթական հաստատությունների կամ պետական ու հասարակական կառույցների աշխատանքներին: Ծրագրի շահառուների ընտրությունն իրականացվելու է «Դը Հ. Հովնանյան ֆեմիլի ֆաունդեյշն մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանված հստակ չափանիշների հիման վրա՝ հաշվի առնելով ծրագրում ներգրավված կազմակերպությունների և հաստատությունների կարիքները՝ առաջնահերթություն տալով դիմորդի կրթությանը, մասնագիտական փորձին, ոլորտային հմտություններին, սոցիալական կարողություններին, ինչպես նաև թիմում աշխատելու ունակությանը։ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 24-ից 2046 թվականի հունվարի 23-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) սփյուռքահայ հայրենադարձների համար ժամանակավոր կացարան դարձնելու նպատակով Երևան քաղաքի Այգեձոր 3/1 հասցեում գտնվող հյուրանոցային շենքի ձեռքբերում՝ նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 24-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,800,000,000 դրամի չափով. 2) ձեռք բերված շենքի վերանորոգում` նախատեսվում է իրականացնել 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 400,000,000 դրամի չափով. 3) ձեռք բերված շենքի կահավորում` նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 200,000,000 դրամի չափով. 4) սփյուռքահայ հայրենադարձներին ժամանակավոր կացարանով ապահովում՝ նախատեսվում է իրականացնել 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2046 թվականի հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ 300,000,000 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Երևան քաղաքի Այգեձոր 3/1 հասցեում գտնվող հյուրանոցային շենքի ձեռքբերում՝ 1,800,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 2) ձեռք բերված շենքի վերանորոգման աշխատանքների իրականացում` 400,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 3) ձեռք բերված շենքի կահավորման աշխատանքների իրականացում` 200,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 4) սփյուռքահայ հայրենադարձների կեցության պայմանների ապահովման համար կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 300,000,000 դրամի չափով (տարեկան՝ 15,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որի հետ իրականացվող համագործակցությունն ապահովում է նախաձեռնության ամբողջականություն և բարձր արդյունավետություն։ Հայրենադարձ մասնակիցները կներգրավվեն այն պետական կառավարման մարմինների աշխատանքներին, որոնք ունեն համապատասխան կարիք և պատրաստ են համագործակցության ծրագրի շրջանակում։ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: Կներկայացվեն կանոնավոր հաշվետվություններ ծրագրի բոլոր փուլերի՝ ներառյալ մասնակիցների ընտրության, տեղավորման, աշխատանքային և մասնագիտական ինտեգրման, ինչպես նաև միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
30.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |