ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 263-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.01.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0006 Ն. 13.01.2026

 

13 հունվարի 2026 թվականի

թիվ 6-Ն

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 263-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդնել վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների ներկայացման առավել մանրամասն կանոններ,

հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,

 ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները»` համաձայն Հավելված 1-ի:

2. Հաստատել «Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն Հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 102 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 263-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 2-ին:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

 

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի հունվարի 13-ի

թիվ 6-Ն որոշմամբ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման» կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է վարկային կազմակերպությունների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվությունների տրամադրման կարգը և ժամկետները:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվությունը տրամադրվում է վարկային կազմակերպության կողմից` Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 2. ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման բացառություններ են կազմում հետևյալ դեպքերը և գործարքները՝

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունների միջև կնքվող գործարքները, որոնք կնքվում են իրենց հաշվին և իրենց անունից,

2) գործարքներ, որոնց վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային ռեգիստր տրամադրվել է տեղեկատվություն,

3) hաշվետվություն տրամադրող անձի կողմից սեփական կարիքների համար կատարվող գործարքներ՝ hաշվետվություն տրամադրող անձի ընթացիկ գործունեության ապահովման նպատակով՝ բացառությամբ հաճախորդներից ֆինանսական ակտիվների գնումների, վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրման, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության ապահովման նպատակով փոխառությունների ներգրավման դեպքերի,

4) հաճախորդի հետ կնքված և նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքներում փոփոխությունները, որոնք չեն առաջացնում գործարքի գումարի կամ արժույթի փոփոխություն։

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն) են տրամադրվում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի (այսուհետ՝ Առցանց համակարգ) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» պահանջների պահպանմամբ:

6. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոնին է տրամադրվում Առցանց համակարգի «Առցանց լրացում» տարբերակի միջոցով: Հաշվետվությունը կարող է տրամադրվել նաև Առցանց համակարգի «Վեբ-սերվիսով մուտքագրում» և «Վերբեռնում» տարբերակների միջոցով:

7. Հաշվետվությունը Առցանց համակարգով տրամադրելու անհնարինության դեպքում այն տրամադրվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համաձայնեցված ձևով։ Հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել բացառապես Առցանց համակարգի խափանման հետ կապված ծրագրաապարատային և հաղորդակցման խնդիրներով:

8. Առցանց համակարգի վերագործարկումից հետո Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համաձայնեցված ձևով տրամադրված հաշվետվությունները եռօրյա ժամկետում վերատրամադրվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնին` Կարգի 5-րդ կետով սահմանված կարգով:

9. Հաշվետվությունը «Վեբ-սերվիսով մուտքագրում» տարբերակով ներկայացնելու դեպքում հաշվետվության ստուգումն իրականացվում է երկու փուլով՝ առաջնային և վերջնական: Առաջնային ստուգման արդյունքները վարկային կազմակերպությանն են ներկայացվում սխալի կամ առաջնային ստուգումը հաջողությամբ անցնելու վերաբերյալ պատասխան հաղորդագրությամբ: Առաջնային ստուգումը հաջողությամբ անցնելու դեպքում հաշվետվությունն անցնում է վերջնական ստուգման փուլ:

10. Վերջնական ստուգման ընթացքում հաշվետվության մեջ սխալի առկայության դեպքում հաշվետվությունը ստանում է «Մերժված» կարգավիճակ։

11. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով ներկայացված հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե https://registry.fmc.am հղմամբ հասանելի Առցանց համակարգում հաշվետվությունը վերջնական ստուգման արդյունքում ստանում է «Ավարտված» կարգավիճակ: Վերջնական ստուգման արդյունքում «Մերժված» կարգավիճակ ստացած հաշվետվության ճշգրտված տարբերակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու դեպքում տվյալ հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

12. Հաշվետվության վերջնական ստուգման արդյունքը վարկային կազմակերպությանը հասանելի է նաև հաշվետվության վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցման վեբ-սերվիսին հարցում կատարելու միջոցով:

13. Այն դեպքում, երբ վարկային կազմակերպությունը պարզում է, որ Ֆինանսական դիտարկումների կենտրոնին տրամադրված գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ենթակա չէր պարտադիր տրամադրման, այդ մասին գրավոր տեղեկացնում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնին:

14. Հաշվետվությունը լրացվում է հայերեն լեզվով, մեծատառերով, առանց չակերտների, նշանների կոդավորման «յունիկոդ» ստանդարտին համապատասխան: «Անուն»/ «Անվանում», «Ազգանուն», «Հայրանուն» դաշտերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները վարկային կազմակերպությանը հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա այդ դաշտերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:

15. Տրամադրվող հաշվետվությունը պետք է բավարարի Հավելված 2-ով սահմանված պահանջներին, ինչպես նաև xml հաշվետվության սխեմայում ներառված դաշտերի հնարավոր արժեքների թվայնացված աղյուսակներին։ Ցանկացած հաշվետվություն, որը չի բավարարում նշված պահանջներին, սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով ստանում է «Մերժված» կարգավիճակը:

16. Յուրաքանչյուր պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տրամադրվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

17. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոնին է տրամադրվում երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է վարկային կազմակերպության կողմից գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում է այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը` ժամը 18:00-ին:

18. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոնին է տրամադրվում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու օրը:

 

 

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի հունվարի 13-ի

թիվ 6-Ն որոշմամբ

 

ՁԵՎ

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը տրամադրվում է XML սխեմայի ձևաչափով՝ պահպանելով ստորև սահմանված պահանջները։

 

Կետ

Անվանում

Տիպ

Նիշերի քանակ

Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության դաշտեր

Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվության դաշտեր

Լրացման կարգ

Հաշվետվության XML սխեմայում դաշտի անվանում

1.*

Հաշվետվության տեսակը

բաժին

 

Այո

Այո

Ընտրվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը կամ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը:

report_creditorg _fmcrn/report_creditorg_str_ fmcrn

2.*

Հաշվետվության անվանումը

բաժին

 

Այո

Այո

 

report_name

3.*

Հաշվառման համարը

թիվ

8

Այո

Այո

Լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը:

fmcrn

4.*

Ուղարկման ամսաթիվը

տեքստ

6

Այո

Այո

Լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին՝ ddmmyy տեսքով՝

dd-օր, mm-ամիս, yy-տարի:

sent_date

5.*

Հերթական համարը

տեքստ

4

Այո

Այո

Լրացվում է հաշվետվության հերթական համարը՝ տվյալ օրվա դրությամբ (օրինակ՝ տվյալ օրվա առաջին հաշվետվության հերթական համարը կլինի՝ 0001):

seq_number

6.

Ուղղման կամ լրացման հերթական համարը

թիվ

1-3

Այո

Այո

Լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով տրամադրվող հաշվետվության հերթական համարը: Ենթակա է պարտադիր լրացման, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ ճշտման նպատակով, ինչպես նաև գործարքի պայմանի փոփոխության կամ այն դեպքում, եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

error_code

7.

Ուղղման կամ լրացման պատճառը

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Լրացվում են ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները: Ենթակա է պարտադիր լրացման, եթե 6-րդ կետում լրացվել է ուղղման կամ լրացման հերթական համարը:

error_reason

8.*

Գործարքի կամ գործարար հարաբերության նկարագրությունը

բաժին

 

Այո

Այո

Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրելիս, եթե գործարքը դեռևu չի կատարվել կամ գործարար հարաբերությունը դեռևu չի հաստատվել, ապա՝

1) 9-րդ կետում լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ գործարքի մերժման կամ գործարար հարաբերության դադարեցման դեպքում՝ գործարքի մերժման կամ գործարար հարաբերության դադարեցման օրը, ամիսը, տարին:

2) 11-րդ, 18-րդ և 20-րդ կետերը չեն լրացվում

3) 12-րդ, 13-րդ, 19-րդ և 21-րդ կետերում լրացվում է 0:

transaction_description

9.*

Կատարման կամ հաստատման ամսաթիվը

ամսաթիվ

10

Այո

Այո

Լրացվում է տեղեկացման ենթակա գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

trans_date

10.*

Իրականացման եղանակը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման եղանակը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 1 ցանկից:

cash

11.*

Արժույթը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է այն արժույթը, որով կատարվել է գործարքը՝ ընտրելով Աղյուսակ 2 ցանկից: «Արժույթը» դաշտում լրացվում է վարկային կազմակերպության կողմից վաճառված, դրամարկղ մուտքագրված/ ելքագրված կամ փոխառությամբ տրամադրված/ ստացված գումարի արժույթը:

currency

12.*

Գումարը տվյալ արժույթով

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է գործարքի գումարի չափը այն արժույթով, որով կատարվել է գործարքը:

amount

13.*

Գումարը համարժեք ՀՀ դրամին

թիվ

մինչև 19

Այո

Այո

Lրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը` գործարքի կատարման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Եթե «Արժույթը» դաշտում լրացվում է ՀՀ դրամ, ապա «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում լրացվում է նախորդ դաշտում լրացված գումարը:

Այն դեպքում, երբ վարկային կազմակերպության կողմից վաճառվել է ՀՀ դրամ և գնվել է արտարժույթ, ապա «Գումարը տվյալ արժույթով» դաշտում լրացվում է գործարքի գումարը ՀՀ դրամով (վաճառված արժույթով). գործարքի կատարման նույն գումարը լրացվում է նաև «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում:

Այն դեպքում, երբ վարկային կազմակերպության կողմից վաճառվել է արտարժույթ և գնվել է ՀՀ դրամ, ապա «Գումարը տվյալ արժույթով» դաշտում լրացվում է գործարքի գումարը արտարժույթով (վաճառված արժույթով), իսկ «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

Այն դեպքում, երբ վարկային կազմակերպության կողմից դրամարկղ մուտքագրվում/ ելքագրվում կամ փոխառությամբ տրամադրվում/ ստացվում է ՀՀ դրամ, ապա «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում լրացվում է նախորդ դաշտում լրացված գումարը:

Այն դեպքում, երբ վարկային կազմակերպության կողմից դրամարկղ մուտքագրվում/ ելքագրվում կամ փոխառությամբ տրամադրվում/ ստացվում է արտարժույթ, «Արժույթը» դաշտում լրացվում է արտարժույթը, իսկ «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

amount_amd

14.

Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկություններ

տեքստ

մինչև 3000

Այո

Այո

Լրացվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` վարկային կազմակերպության կողմից կարևորվող այլ տեղեկություններ:

Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու դեպքում

նշվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող հավելյալ տեղեկություններ, այդ թվում` առնվազն թվարկելով կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությանը կցվող համարակալված և բովանդակությանը համապատասխան անվանում ունեցող փաստաթղթերը:

transaction_desc

15.*

Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը

բաժին

 

Այո

Այո

18-21 կետերը ենթակա են պարտադիր լրացման «Տեսակը» դաշտում «Արտարժույթի առք» կամ «Արտարժույթի վաճառք» ընտրելու դեպքում:

22-38 կետերը ենթակա են պարտադիր լրացման «Պարտատոմսերի տեղաբաշխում», «Արժեթղթերով գործարքների կատարում», «Այլ անձանց ներդրումների կառավարում» ընտրելու դեպքում:

transaction_type

16.*

Տեսակը

թիվ

6

Այո

Այո

Լրացվում է Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 4 ցանկից:

«Արտարժույթի առք» լրացվում է այն դեպքում, երբ վարկային կազմակերպությունը գնել է արտարժույթ, իսկ հաճախորդին տրամադրվել է ՀՀ դրամ: «Արտարժույթի վաճառք» լրացվում է այն դեպքում, երբ վարկային կազմակերպությունը վաճառել է արտարժույթ, իսկ հաճախորդը տրամադրել է ՀՀ դրամ:

«Այլ» նշելու դեպքում պարտադիր լրացման է ենթակա 17-րդ կետը:

transaction

17.

Այլ տեսակը

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության այլ տեսակը:

other_ transaction

18.*

Առքի արժույթը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է վարկային կազմակերպության կողմից գնված արժույթը՝ ընտրելով Աղյուսակ 2 ցանկից:

buy_currency

19.*

Առքի գումարը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է վարկային կազմակերպության կողմից գնված գումարը` արտահայտված գնման արժույթով:

buy_amount

20.*

Վաճառքի արժույթը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է վարկային կազմակերպության կողմից վաճառված արժույթը՝ ընտրելով Աղյուսակ 2 ցանկից:

sell_currency

21.*

Վաճառքի գումարը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է վարկային կազմակերպության կողմից վաճառված արժույթը` արտահայտված վաճառքի արժույթով:

sell_amount

22.

Պայմանագրի տեսակը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է այն պայմանագիրը, որի հիման վրա կատարվել է գործարքը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 13 ցանկից:

agreement_type

23.

Պայմանագրի այլ տեսակի նկարագրություն

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է պայմանագրի այլ տեսակը «Պայմանագրի տեսակը» դաշտում «Այլ» նշելու դեպքում:

other_agreement

24.

Արժեթղթի տեսակը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն արժեթղթի տեսակը, որով կատարվել է գործարքը։

security_type

25.

Արժեթղթի անվանական արժեքը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է արժեթղթի անվանական արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:

security_nominal_price

26.

Արժեթղթի շուկայական արժեքը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է արժեթղթի շուկայական արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:

security_market_price

27.

Տարբերակիչ ծածկագիրը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է տարբերակիչ ծածկագիրը:

distinct_code

28.

Տեղաբաշխված արժեթղթերի քանակը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է տեղաբաշխված արժեթղթերի քանակը:

loc_sec_quantity

29.

Թողարկողի անվանում

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Lրացվում է թողարկողի անվանումը այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում/ պետական գրանցման վկայականում:

issuer_name

30.

Թողարկողի գտնվելու հասցեն

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Lրացվում է թողարկողի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը):

issuer_address

31.

Թողարկողի գտնվելու քաղաքը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է թողարկողի մշտական գործող մարմնի գտնվելու քաղաքը կամ գյուղը:

issuer_city

32.

Թողարկողի գտնվելու մարզը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է թողարկողի մշտական գործող մարմնի գտնվելու մարզը:

issuer_region

33.

Թողարկողի գտնվելու երկիրը

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է թողարկողի մշտական գործող մարմնի գտնվելու երկիրը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից

issuer_country

34.

Թողարկողի կազմակերպա-կան-իրավական ձևը

թիվ

 

Այո

Այո

Լրացվում է թողարկողի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 8 ցանկից:

issuer_leg_org_form

35.

Թողարկողի այլ կազմակերպա

կան-իրավական ձև

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է, եթե «Թողարկողի կազմակերպական-իրավական ձևը» դաշտում նշվել է «Այլ»: Օտարերկրյա պետական մարմնի կամ համայնքի կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

issuer_other_leg_org_form

36.

Թողարկողի անհատակա

նացման (հաշվառման) համարը

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է թողարկողի գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը

issuer_st_reg_number

37.

Թողարկողի ՀՎՀՀ

տեքստ

մինչև 256

(ռեզի

դենտ իրավա

բանա

կան անձի դեպքում 8 նիշ)

Այո

Այո

Լրացվում է թողարկողի հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նշված է նույնականացման փաստաթղթում:

issuer_tax_pay_number

38.

Թողարկողի գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում են թողարկողի գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը

manager_name

39.*

Կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն

բաժին

 

Այո

Ոչ

 

suspicios

40.*

Կասկածելի գործարքի չափանիշը կամ տիպաբանությունը

տեքստ

 

Այո

Ոչ

Լրացվում է գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշ(ներ)ը կամ տիպաբանություն(ներ)ը՝ ընտրելով Աղյուսակ 3 ցանկից: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ»:

«Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 24-րդ կետում լրացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1/711-Ա որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների վերաբերյալ» ուղեցույցի համապատասխան բաժինը և նկարագրությունը (օրինակ՝ 2.1.2.2. Արտասովոր և կասկածահարույց գործողություններ, «Հաճախորդը սպասարկող անձնակազմի հետ շփումներում նյարդային և դյուրագրգիռ վարքագիծ է դրսևորում»), և/կամ տիպաբանության հերթական համարը և անվանումը (օրինակ՝ «5. Հաճախորդներին փակ ցիկլով վարկավորելու կիրառությամբ դրամական միջոցների ծագման իրական աղբյուրների քողարկման միջոցով փողերի լվացման սխեմա»):

«Հաշվետվություն տրամադրող անձի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 41-րդ կետում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի համապատասխան իրավական ակտի դրույթի կամ տիպաբանության նկարագրությունը, հերթական համարը կամ անվանումը:

«Այլ» նշելու դեպքում 41-րդ կետում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության այլ հիմք(եր)ի հակիրճ՝ անվանման կամ վերնագրի նմանեցված բնութագիրը:

criterias

cr1

cr2

cr3

41.*

Այլ չափանիշ կամ տիպաբանություն

տեքստ

մինչև 1000

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի չափանիշի կամ տիպաբանության նկարագրությունը:

other_cr

42.*

Կասկածների նկարագրությունը

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը (վերլուծություն նախաձեռնելու առիթը և հանգամանքները, ժամկետը և ժամանակահատվածը, սուբյեկտների ամբողջական շրջանակը, ինչպես նաև կիրառված վերլուծական գործիքները և օգտագործված տեղեկատվական աղբյուրները), նկարագրվում է վերլուծության ընթացքը, այդ թվում՝ հաճախորդի ինքնությանը և կարգավիճակին, գործելակերպին և վարքագծին, գործարքի կամ գործարար հարաբերության բնույթին և տեսակին, գործարքում օգտագործվող պրոդուկտին կամ գործարքի կատարման եղանակին վերաբերող փաստերը և դեպքերը և բոլոր այն հանգամանքները, որոնք վերլուծության ընթացում հաշվետվություն տրամադրող անձը որակել է որպես կասկածելի: Այս դաշտում կարող են նկարագրվել նաև վարկային կազմակերպության` հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները:

doubt_description

43.

Ներգրավված անձինք

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության մեջ ներգրավված անձանց տվյալները (անուն, ազգանուն, անձնագրային տվյալները՝ առկայության դեպքում), ինչպես նաև այդ անձանց վերաբերյալ վարկային կազմակերպությանը հայտնի այլ տեղեկատվությունը:

rel_persons

44.

Կապված հաշվետվությունը

տեքստ

մինչև 25

Այո

Ոչ

Լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը՝ «Հաշվառման համարը»-«Հաշվետվության ուղարկման ամսաթիվը»-«Հաշվետվության հերթական համարը»-«Ուղղման (լրացման) հերթական համարը»: Ենթակա է պարտադիր լրացման, եթե տրամադրվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ վարկային կազմակերպության, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է վարկային կազմակերպության կողմից նախկինում հաշվետվությամբ տրամադրված գործարքի հետ:

rel_report

45.*

Տիրապետում է իրական շահառուի մասին տեղեկատվությանը

թիվ

1

Այո

Ոչ

Լրացվում է հաշվետու անձի կողմից իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու փաստը՝ ընտրելով Աղյուսակ 12 ցանկից:

Լրացվում է «Ոչ», եթե տեղի է ունեցել գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձ, երբ վարկային կազմակերպությունը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ: Այս դեպքում 46-րդ կետում «Իրական շահառու» գործարքի կողմը չի լրացվում:

ben_no

46.*

Գործարքի կողմերը

բաժին

 

Այո

Այո

Լրացվում է հաճախորդի, գործարքի մյուս կողմի, լիազորված անձի և իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով Աղյուսակ 8 ցանկից։

«Հաճախորդ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման բոլոր գործարքների դեպքում: «Հաճախորդ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 48, 51-74 կետերով սահմանված կարգով:

«Գործարքի մյուս կողմ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման գործարքում երկրորդ կողմի առկայության դեպքում:

«Գործարքի մյուս կողմ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 48, 51-74 կետերով սահմանված կարգով: Ընդ որում, պարտադիր լրացման են ենթակա 48, 51, 52 կետերը:

«Լիազորված անձ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման իրավաբանական անձ, պետական մարմին կամ համայնք հաճախորդի դեպքում, ինչպես նաև ֆիզիկական անձ հաճախորդի դեպքում գործարքը կամ գործարար հարաբերությունը լիազորված անձի միջոցով կատարվելու պարագայում: «Լիազորված անձ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 48, 49, 51-74 կետերով սահմանված կարգով:

«Իրական շահառու» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության դեպքում:

«Իրական շահառու»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 48, 50-69 կետերով սահմանված կարգով:

side_section

47.*

Գործարքի կողմը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կողմը՝ ընտրելով Աղյուսակ 8 ցանկից:

side_type

48.*

Գործարքի կողմի տեսակը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կողմի տեսակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 10 ցանկից, իսկ լիազորված անձի դեպքում՝ սույն հավելվածի Աղյուսակ 9 ցանկից:

side_subtype

49.

Լիազորող անձ

թիվ

1-ից մինչև հաճախորդների առավելագույն քանակը

Այո

Այո

Լրացվում է այն հաճախորդի ծրագրային հղման համարը, ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:

auth_clients

50.*

Իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում են գործարքի կամ գործարար հարաբերության, գործարքի կողմերի և իրական շահառուի միջև առկա կապի վերաբերյալ մանրամասները:

ben_information

51.*

Անուն (անվանում)

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Lրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի կամ պետական մարմնի կամ համայնքի անվանումը: Ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը լրացվում է այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում/ պետական գրանցման վկայականում:

first_name

52.*

Ազգանունը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը՝ 51-րդ կետում նշված կարգով:

last_name

53.

Հայրանունը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը՝ 51-րդ կետում նշված կարգով:

family_name

54.*

Ծննդյան ամսաթիվը

ամսաթիվ

10

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

dob

55.*

Բնակության (գտնվելու) վայր

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը)):

Պետական մարմնի կամ համայնքի դեպքում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը)):

address

56.*

Բնակության (գտնվելու) քաղաքը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի քաղաքը կամ գյուղը:

Պետական մարմնի կամ համայնքի դեպքում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի գտնվելու վայրի քաղաքը կամ գյուղը:

city

57.*

Բնակության (գտնվելու) մարզը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի մարզը:

Պետական մարմնի կամ համայնքի դեպքում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի գտնվելու վայրի մարզը:

region

58.*

Բնակության (գտնվելու) երկիրը

տեքստ

2

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի երկիրը:

Պետական մարմնի կամ համայնքի դեպքում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի գտնվելու վայրի երկիրը:

Երկիրը ընտրվում է սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից:

country

59.

Գրանցման հասցեն

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_address

60.

Գրանցման քաղաքը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_city

61.

Գրանցման մարզը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_region

62.

Գրանցման երկիրը

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից

r_country

63.*

Քաղաքացիությունը

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից:

citizenship

64.

Հանրային ծառայությունների համարանիշը

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հանրային ծառայությունների համարանիշը:

socialnum

65.*

Անձը հաստատող փաստաթղթի տեսակը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված՝ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնություն) հաստատող այլ փաստաթուղթը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից:

doc_type

66.*

Փաստաթղթի սերիան և համարը

տեքստ

մինչև 16

Այո

Այո

Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նշված է փաստաթղթում:

doc_number

67.*

Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը

ամսաթիվ

10

Այո

Այո

Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի տրամադրման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

date_of_issue

68.*

Ում կողմից է տրամադրվել

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթուղթը:

giver

69.*

Փաստաթղթի վավերականության ժամկետը

ամսաթիվ

10

Այո

Այո

Լրացվում է այն տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd), երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը:

expire_date

70.*

Կազմակերպական-իրավական ձևը

թիվ

 

Այո

Այո

Լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 11 ցանկից:

leg_org_form

71.*

Այլ կազմակերպական-իրավական ձև

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է, եթե «Կազմակերպական-իրավական ձևը» դաշտում նշվել է «Այլ»: Օտարերկրյա պետական մարմնի կամ համայնքի կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

other_leg_org_form

72.*

Անհատակա

նացման (հաշվառման) համարը

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը

st_reg_number

73.*

ՀՎՀՀ

տեքստ

մինչև 256

(ռեզի

դենտ իրավա

բանա

կան անձի դեպքում 8 նիշ)

Այո

Այո

Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նշված է նույնականացման փաստաթղթում:

tax_pay_number

74.*

Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում են գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը

manager_name

75.*

Կանխարգելիչ գործողություններ

բաժին

 

Այո

Ոչ

 

susp

76.*

Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը, մերժումը կամ դադարեցումը, գույքի սառեցումը

թիվ

1

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման, իրականացման մերժման, դադարեցման կամ գույքի սառեցման վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով Աղյուսակ 7 ցանկից:

Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման դեպքում պարտադիր լրացման են ենթակա 77-79 կետերը, մերժման կամ դադարեցման դեպքում 77-րդ կետը, իսկ գույքի սառեցման դեպքում՝ 77-րդ, 78-րդ կետերը:

susp_status

77.

Կասեցման/ մերժման կամ դադարեցման/սառեցման պատճառը

տեքստ

մինչև 256

Այո

Ոչ

Լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու, կամ դրա իրականացումը մերժելու կամ դադարեցնելու համար

description

78.

Կասեցման/Սառեցման ամսաթիվը

ամսաթիվ

10

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման կամ գույքի սառեցման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

freeze_date

79.

Կասեցման ժամկետը

թիվ

1-5

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման ժամկետը:

duration

 

*-ով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման:

*-ով չնշված կետերը ենթակա են պարտադիր լրացման սույն Հավելվածի «Լրացման կարգ» սյունակում նշված պայմանների առկայության դեպքում:

 

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԳՈՐԾԱՐՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ

ԿԱՆԽԻԿ

1

ԱՆԿԱՆԽԻԿ

0

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԱՐԺՈՒՅԹՆԵՐ

UAE DIRHAM

AED

AFGHANI

AFN

LEK

ALL

ARMENIAN DRAM

AMD

NETHERLANDS ANTILLEAN GUILDER

ANG

KWANZA

AOA

ARGENTINE PESO

ARS

AUSTRALIAN DOLLAR

AUD

ARUBAN FLORIN

AWG

AZERBAIJANIAN MANAT

AZN

CONVERTIBLE MARK

BAM

BARBADOS DOLLAR

BBD

TAKA

BDT

BULGARIAN LEV

BGN

BAHRAINI DINAR

BHD

BURUNDI FRANC

BIF

BERMUDIAN DOLLAR

BMD

BRUNEI DOLLAR

BND

BOLIVIANO

BOB

MVDOL

BOV

BRAZILIAN REAL

BRL

BAHAMIAN DOLLAR

BSD

NGULTRUM

BTN

PULA

BWP

BELARUSSIAN RUBLE

BYR

BELIZE DOLLAR

BZD

CANADIAN DOLLAR

CAD

CONGOLESE FRANC

CDF

WIR EURO

CHE

SWISS FRANC

CHF

WIR FRANC

CHW

UNIDAD DE FOMENTO

CLF

CHILEAN PESO

CLP

YUAN RENMINBI

CNY

COLOMBIAN PESO

COP

UNIDAD DE VALOR REAL

COU

COSTA RICAN COLON

CRC

PESO CONVERTIBLE

CUC

CUBAN PESO

CUP

CAPE VERDE ESCUDO

CVE

CZECH KORUNA

CZK

DJIBOUTI FRANC

DJF

DANISH KRONE

DKK

DOMINICAN PESO

DOP

ALGERIAN DINAR

DZD

EGYPTIAN POUND

EGP

NAKFA

ERN

ETHIOPIAN BIRR

ETB

EURO

EUR

FIJI DOLLAR

FJD

FALKLAND ISLANDS POUND

FKP

POUND STERLING

GBP

LARI

GEL

GHANA CEDI

GHS

GIBRALTAR POUND

GIP

DALASI

GMD

GUINEA FRANC

GNF

QUETZAL

GTQ

GUYANA DOLLAR

GYD

HONG KONG DOLLAR

HKD

LEMPIRA

HNL

CROATIAN KUNA

HRK

GOURDE

HTG

FORINT

HUF

RUPIAH

IDR

NEW ISRAELI SHEQEL

ILS

INDIAN RUPEE

INR

IRAQI DINAR

IQD

IRANIAN RIAL

IRR

ICELAND KRONA

ISK

JAMAICAN DOLLAR

JMD

JORDANIAN DINAR

JOD

YEN

JPY

KENYAN SHILLING

KES

SOM

KGS

RIEL

KHR

COMORO FRANC

KMF

NORTH KOREAN WON

KPW

WON

KRW

KUWAITI DINAR

KWD

CAYMAN ISLANDS DOLLAR

KYD

TENGE

KZT

KIP

LAK

LEBANESE POUND

LBP

SRI LANKA RUPEE

LKR

LIBERIAN DOLLAR

LRD

LOTI

LSL

LITHUANIAN LITAS

LTL

LATVIAN LATS

LVL

LIBYAN DINAR

LYD

MOROCCAN DIRHAM

MAD

MOLDOVAN LEU

MDL

MALAGASY ARIARY

MGA

DENAR

MKD

KYAT

MMK

TUGRIK

MNT

PATACA

MOP

OUGUIYA

MRO

MAURITIUS RUPEE

MUR

RUFIYAA

MVR

KWACHA

MWK

MEXICAN PESO

MXN

MEXICAN UNIDAD DE INVERSION (UDI)

MXV

MALAYSIAN RINGGIT

MYR

MOZAMBIQUE METICAL

MZN

NAMIBIA DOLLAR

NAD

NAIRA

NGN

CORDOBA ORO

NIO

NORWEGIAN KRONE

NOK

NEPALESE RUPEE

NPR

NEW ZEALAND DOLLAR

NZD

RIAL OMANI

OMR

BALBOA

PAB

NUEVO SOL

PEN

KINA

PGK

PHILIPPINE PESO

PHP

PAKISTAN RUPEE

PKR

ZLOTY

PLN

GUARANI

PYG

QATARI RIAL

QAR

NEW ROMANIAN LEU

RON

SERBIAN DINAR

RSD

RUSSIAN RUBLE

RUB

RWANDA FRANC

RWF

SAUDI RIYAL

SAR

SOLOMON ISLANDS DOLLAR

SBD

SEYCHELLES RUPEE

SCR

SUDANESE POUND

SDG

SWEDISH KRONA

SEK

SINGAPORE DOLLAR

SGD

SAINT HELENA POUND

SHP

LEONE

SLL

SOMALI SHILLING

SOS

SURINAM DOLLAR

SRD

SOUTH SUDANESE POUND

SSP

DOBRA

STD

EL SALVADOR COLON

SVC

SYRIAN POUND

SYP

LILANGENI

SZL

BAHT

THB

SOMONI

TJS

TURKMENISTAN NEW MANAT

TMT

TUNISIAN DINAR

TND

PA’ANGA

TOP

TURKISH LIRA

TRY

TRINIDAD AND TOBAGO DOLLAR

TTD

NEW TAIWAN DOLLAR

TWD

TANZANIAN SHILLING

TZS

HRYVNIA

UAH

UGANDA SHILLING

UGX

US DOLLAR

USD

US DOLLAR (NEXT DAY)

USN

US DOLLAR (SAME DAY)

USS

URUGUAY PESO EN UNIDADES INDEXADAS (URUIURUI)

UYI

PESO URUGUAYO

UYU

UZBEKISTAN SUM

UZS

BOLIVAR

VEF

DONG

VND

VATU

VUV

TALA

WST

CFA FRANC BEAC

XAF

SILVER

XAG

GOLD

XAU

BOND MARKETS UNIT EUROPEAN COMPOSITE UNIT (EURCO)

XBA

BOND MARKETS UNIT EUROPEAN MONETARY UNIT (E.M.U.-6)

XBB

BOND MARKETS UNIT EUROPEAN UNIT OF ACCOUNT 9 (E.U.A.-9)

XBC

BOND MARKETS UNIT EUROPEAN UNIT OF ACCOUNT 17 (E.U.A.-17)

XBD

EAST CARIBBEAN DOLLAR

XCD

SDR (SPECIAL DRAWING RIGHT)

XDR

CFA FRANC BCEAO

XOF

PALLADIUM

XPD

CFP FRANC

XPF

PLATINUM

XPT

SUCRE

XSU

CODES SPECIFICALLY RESERVED FOR TESTING PURPOSES

XTS

ADB UNIT OF ACCOUNT

XUA

THE CODES ASSIGNED FOR TRANSACTIONS WHERE NO CURRENCY IS INVOLVED

XXX

YEMENI RIAL

YER

RAND

ZAR

ZAMBIAN KWACHA

ZMW

ZIMBABWE DOLLAR

ZWL

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԱՓԱՆԻՇԸ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

cr1

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

cr2

ԱՅԼ

cr3

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

 

ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

102101

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

102102

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

102103

ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄ

102104

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄ

102105

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ (ԼԻԶԻՆԳ)

102106

ՖԱԿՏՈՐԻՆԳ

102107

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ

102108

ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

102109

ՊԱՐՏՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

102110

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

102111

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ

102112

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՎԱՃԱՌՔ

102113

ԴՐԱՄԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՖՅՈՒՉԵՐՍ

102114

ԴՐԱՄԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՕՊՑԻՈՆ

102115

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ

102116

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ

102117

ԱՐԺԵԹՂԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ

102118

ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

102119

ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ

102120

ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՈՒՄ

102121

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ (ԼԻԱԶՈՐԱԳՐԱՅԻՆ) ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

102122

ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

102123

ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԻ ԳՆՈՒՄ

102124

ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԻ ՎԱՃԱՌՔ

102125

ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

102126

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ, ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆՈՒՄ

102127

ԱՅԼ

102128

 

ԱՂՅՈՒՍԱԿ 5. ԵՐԿՐՆԵՐ

AFGHANISTAN

AF

ALAND ISLANDS

AX

ALBANIA

AL

ALGERIA

DZ

AMERICAN SAMOA

AS

ANDORRA

AD

ANGOLA

AO

ANGUILLA

AI

ANTARCTICA

AQ

ANTIGUA AND BARBUDA

AG

ARGENTINA

AR

ARMENIA

AM

ARUBA

AW

AUSTRALIA

AU

AUSTRIA

AT

AZERBAIJAN

AZ

BAHAMAS

BS

BAHRAIN

BH

BANGLADESH

BD

BARBADOS

BB

BELARUS

BY

BELGIUM

BE

BELIZE

BZ

BENIN

BJ

BERMUDA

BM

BHUTAN

BT

BOLIVIA, PLURINATIONAL STATE OF

BO

BONAIRE, SINT EUSTATIUS AND SABA

BQ

BOSNIA AND HERZEGOVINA

BA

BOTSWANA

BW

BOUVET ISLAND

BV

BRAZIL

BR

BRITISH INDIAN OCEAN TERRITORY

IO

BRUNEI DARUSSALAM

BN

BULGARIA

BG

BURKINA FASO

BF

BURUNDI

BI

Cթ'TE D'IVOIRE

CI

CAMBODIA

KH

CAMEROON

CM

CANADA

CA

CAPE VERDE

CV

CAYMAN ISLANDS

KY

CENTRAL AFRICAN REPUBLIC

CF

CHAD

TD

CHILE

CL

CHINA

CN

CHRISTMAS ISLAND

CX

COCOS (KEELING) ISLANDS

CC

COLOMBIA

CO

COMOROS

KM

CONGO

CG

CONGO, THE DEMOCRATIC REPUBLIC OF THE

CD

COOK ISLANDS

CK

COSTA RICA

CR

CROATIA

HR

CUBA

CU

CURAիAO

CW

CYPRUS

CY

CZECH REPUBLIC

CZ

DENMARK

DK

DJIBOUTI

DJ

DOMINICA

DM

DOMINICAN REPUBLIC

DO

ECUADOR

EC

EGYPT

EG

EL SALVADOR

SV

EQUATORIAL GUINEA

GQ

ERITREA

ER

ESTONIA

EE

ETHIOPIA

ET

FALKLAND ISLANDS (MALVINAS)

FK

FAROE ISLANDS

FO

FIJI

FJ

FINLAND

FI

FRANCE

FR

FRENCH GUIANA

GF

FRENCH POLYNESIA

PF

FRENCH SOUTHERN TERRITORIES

TF

GABON

GA

GAMBIA

GM

GEORGIA

GE

GERMANY

DE

GHANA

GH

GIBRALTAR

GI

GREECE

GR

GREENLAND

GL

GRENADA

GD

GUADELOUPE

GP

GUAM

GU

GUATEMALA

GT

GUERNSEY

GG

GUINEA

GN

GUINEA-BISSAU

GW

GUYANA

GY

HAITI

HT

HEARD ISLAND AND MCDONALD ISLANDS

HM

HOLY SEE (VATICAN CITY STATE)

VA

HONDURAS

HN

HONG KONG

HK

HUNGARY

HU

ICELAND

IS

INDIA

IN

INDONESIA

ID

IRAN, ISLAMIC REPUBLIC OF

IR

IRAQ

IQ

IRELAND

IE

ISLE OF MAN

IM

ISRAEL

IL

ITALY

IT

JAMAICA

JM

JAPAN

JP

JERSEY

JE

JORDAN

JO

KAZAKHSTAN

KZ

KENYA

KE

KIRIBATI

KI

KOREA, DEMOCRATIC PEOPLE'S REPUBLIC OF

KP

KOREA, REPUBLIC OF

KR

KUWAIT

KW

KYRGYZSTAN

KG

LAO PEOPLE'S DEMOCRATIC REPUBLIC

LA

LATVIA

LV

LEBANON

LB

LESOTHO

LS

LIBERIA

LR

LIBYA

LY

LIECHTENSTEIN

LI

LITHUANIA

LT

LUXEMBOURG

LU

MACAO

MO

MACEDONIA, THE FORMER YUGOSLAV REPUBLIC OF

MK

MADAGASCAR

MG

MALAWI

MW

MALAYSIA

MY

MALDIVES

MV

MALI

ML

MALTA

MT

MARSHALL ISLANDS

MH

MARTINIQUE

MQ

MAURITANIA

MR

MAURITIUS

MU

MAYOTTE

YT

MEXICO

MX

MICRONESIA, FEDERATED STATES OF

FM

MOLDOVA, REPUBLIC OF

MD

MONACO

MC

MONGOLIA

MN

MONTENEGRO

ME

MONTSERRAT

MS

MOROCCO

MA

MOZAMBIQUE

MZ

MYANMAR

MM

NAGORNO-KARABAKH REPUBLIC

NK

NAMIBIA

NA

NAURU

NR

NEPAL

NP

NETHERLANDS

NL

NEW CALEDONIA

NC

NEW ZEALAND

NZ

NICARAGUA

NI

NIGER

NE

NIGERIA

NG

NIUE

NU

NORFOLK ISLAND

NF

NORTHERN MARIANA ISLANDS

MP

NORWAY

NO

OMAN

OM

PAKISTAN

PK

PALAU

PW

PALESTINE, STATE OF

PS

PANAMA

PA

PAPUA NEW GUINEA

PG

PARAGUAY

PY

PERU

PE

PHILIPPINES

PH

PITCAIRN

PN

POLAND

PL

PORTUGAL

PT

PUERTO RICO

PR

QATAR

QA

RլUNION

RE

ROMANIA

RO

RUSSIAN FEDERATION

RU

RWANDA

RW

SAINT BARTHլLEMY

BL

SAINT HELENA, ASCENSION AND TRISTAN DA CUNHA

SH

SAINT KITTS AND NEVIS

KN

SAINT LUCIA

LC

SAINT MARTIN (FRENCH PART)

MF

SAINT PIERRE AND MIQUELON

PM

SAINT VINCENT AND THE GRENADINES

VC

SAMOA

WS

SAN MARINO

SM

SAO TOME AND PRINCIPE

ST

SAUDI ARABIA

SA

SENEGAL

SN

SERBIA

RS

SEYCHELLES

SC

SIERRA LEONE

SL

SINGAPORE

SG

SINT MAARTEN (DUTCH PART)

SX

SLOVAKIA

SK

SLOVENIA

SI

SOLOMON ISLANDS

SB

SOMALIA

SO

SOUTH AFRICA

ZA

SOUTH GEORGIA AND THE SOUTH SANDWICH ISLANDS

GS

SOUTH SUDAN

SS

SPAIN

ES

SRI LANKA

LK

SUDAN

SD

SURINAME

SR

SVALBARD AND JAN MAYEN

SJ

SWAZILAND

SZ

SWEDEN

SE

SWITZERLAND

CH

SYRIAN ARAB REPUBLIC

SY

TAIWAN, PROVINCE OF CHINA

TW

TAJIKISTAN

TJ

TANZANIA, UNITED REPUBLIC OF

TZ

THAILAND

TH

TIMOR-LESTE

TL

TOGO

TG

TOKELAU

TK

TONGA

TO

TRINIDAD AND TOBAGO

TT

TUNISIA

TN

TURKEY

TR

TURKMENISTAN

TM

TURKS AND CAICOS ISLANDS

TC

TUVALU

TV

UGANDA

UG

UKRAINE

UA

UNITED ARAB EMIRATES

AE

UNITED KINGDOM

GB

UNITED STATES

US

UNITED STATES MINOR OUTLYING ISLANDS

UM

URUGUAY

UY

UZBEKISTAN

UZ

VANUATU

VU

VENEZUELA, BOLIVARIAN REPUBLIC OF

VE

VIET NAM

VN

VIRGIN ISLANDS, BRITISH

VG

VIRGIN ISLANDS, U.S.

VI

WALLIS AND FUTUNA

WF

WESTERN SAHARA

EH

YEMEN

YE

ZAMBIA

ZM

ZIMBABWE

ZW

NO VALUE

NV

 

ԱՂՅՈՒՍԱԿ 6. ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿՆԵՐ

ԱՆՁՆԱԳԻՐ

AND

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ

ZIG

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐՎՈՂ՝ ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆ

JTP

ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

CVK

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ

NID

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ

PVK

ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

PCP

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

OTA

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

AHP

ՀՀ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ

HHA

ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

MKQ

ՀՀ-ՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

JKQ

ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

KAC

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

CHP

 

ԱՂՅՈՒՍԱԿ 7. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ (ԿԱՍԵՑՈՒՄ, ՄԵՐԺՈՒՄ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ, ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ)

ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ

1

ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ

2

ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

3

ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ

4

ԱՌԿԱ ՉԷ

5

 

ԱՂՅՈՒՍԱԿ 8. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ

ՀԱՃԱԽՈՐԴ

1

ԳՈՐԾԱՐՔԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄ

4

ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

2

ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ

3

 

ԱՂՅՈՒՍԱԿ 9. ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ

1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

2

 

ԱՂՅՈՒՍԱԿ 10. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԻ ՏԵՍԱԿՆԵՐ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ

1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

2

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

3

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ/ ՀԱՄԱՅՆՔ

4

 

ԱՂՅՈՒՍԱԿ 11. ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

1

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

2

ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

3

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

4

ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

5

ԼԻԱԿԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

6

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

7

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

8

ՀԻՄՆԱԴՐԱՄ

9

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ

10

ԱՅԼ

11

ԱՌԿԱ ՉԷ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

12

 

ԱՂՅՈՒՍԱԿ 12. ԱՅՈ/ՈՉ

ԱՅՈ

1

ՈՉ

2

 

ԱՂՅՈՒՍԱԿ 13. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ

ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

1

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

2

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

3

ԱՅԼ

4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2026 թվական: