ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 73-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հունիսի 19-ի «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 531-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) «Արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերից առաջ լրացնել «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը.
2) «Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական» բառերը.
3) «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը.
4) «Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ» բառերից հետո հանել «հանձնաժողովի քարտուղար» բառերը և լրացնել «Արտաքին գործերի նախարարության Եվրոպական ինտեգրման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |