ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 35-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 24-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02680994) «Ալտեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00901356) 2026 թվականի հունվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ալյումինե պատուհանների, մետաղապլաստե և ալյումինե դռների, բարդ և հերմետիկ փականների ձեռքբերման, փոխադրման ու տեղադրման աշխատանքների իրականացում՝ 13,338,115 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լուսագյուղ գյուղի զարգացում» ծրագրի մասին» N 24-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
04.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|