ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 40-Ա
«ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 4,000,000,000 դրամ արժողությամբ «Գյուղատնտեսության զարգացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
04.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 40-Ա որոշման |
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. Ծրագրի նպատակը |
1) նպաստել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տնտեսական զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և պարենային անվտանգության բարձրացմանը: 2) խթանել գյուղատնտեսության զարգացմանը՝ հատկապես անասնաբուծության, այգեգործության և բուսաբուծության ոլորտներում, ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել գյուղացիական բնակչության եկամուտները՝ աջակցելով ֆիզիկական ու շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց նախաձեռնություններին՝ տրամադրելով անհրաժեշտ նյութական, ֆինանսական, խորհրդատվական, կրթական և տեխնիկական աջակցություն։ 3) օգնություն ցուցաբերել հասարակության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերի անդամներին: |
|
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարումների գծով արտոնություններից: |
|
3. Բարեգործը |
1) Ֆրանսիայի հայկական հիմնադրամ և Ֆրանսիայի Օ-դը-Սեն վարչական շրջան, (բարեգործի կողմից նվիրաբերվող գումարները, ինչպես նախկինում, փոխանցվելու են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով). 2) ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք: |
|
4. Ծրագրի կատարողը |
«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամ (ՀՎՀՀ՝ 02600539) |
|
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ գյուղատնտեսություն |
|
6. Ծրագրի բյուջեն |
4,000,000,000 դրամ |
|
7. Բարեգործություն ստացողը |
«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի շահառուները, հասարակության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերը, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները և Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք: |
|
8. Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականից հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները |
1) անասնակերի, անասնաբուժական դեղերի, գործիքների, հավելումների, ֆերմենտների, սերմնա- հեղուկի ձեռք բերում, որն անհրաժեշտ է հիմնադրամի կարիքների և անհատույց բաշխման համար՝ 718,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը. 2) մեքենա-սարքավորումների, տրանսպորտային միջոցների, գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների և դրանց կից սարքավորումների, անհրաժեշտ պարագաների, տեխնիկայի, գույքի, գործիքների, արտադրական և այլ սարքավորումների, վերականգնվող էներգակիր սարքա- վորումների և դրանց պահեստամասերի, ջերմոցների, գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում, վարձակալություն, որն անհրաժեշտ է հիմնադրամի կարիքների և անհատույց տրամադրման համար՝ 568,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը. 3) տնկիների, սածիլների, սերմերի, սերմնացուի, ֆերմենտների, պարարտանյութերի ձեռքբերում, որն անհրաժեշտ է հիմնադրամի կարիքների և անհատույց բաշխման համար՝ 1,000,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը. 4) կաթի արտադրության կազմակերպում և վերամշակում, կաթնամթերքի անհատույց տրամադրում շահառուներին՝ 680,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը. 5) ծրագրի իրականացման նպատակով անշարժ գույքերի վրա կատարվելիք շինարարական աշխատանքների, նորոգումների և հիմնանորոգումների, ինչպես նաև հեռագնա արոտավայրերում ժամանակավոր կացարանների կառուցման աշխատանքների իրականացում՝ 200,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը. 6) շահառուների համար անասնապահության, հողագործության և այգեգործության թեմաներով միջոցառումների կազմակերպում, հետազոտական, կրթական, աուդիտորական, ապահովագրա- կան, խորհրդատվական ծառայությունների իրականացում՝ 129,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը. 7) անասնապահական համալիրի գործունեության կազմակերպում՝ 705,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը: |
|
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) անասնակերի ձեռքբերում՝ 450, 000,000 դրամ. 2) անասնակերի ներմուծում՝ 200, 000,000 դրամ. 3) անասնաբուժական, անասնապահական գործիքների ձեռքբերում՝ 20,000,000 դրամ. 4) անասնաբուժական, անասնապահական գործիքների ներմուծում՝ 8,000,000 դրամ. 5) անասնաբուժական դեղերի, հավելումների, ֆերմենտների, սերմնահեղուկի ձեռքբերում՝ 25,000,000 դրամ. 6) անասնաբուժական դեղերի, հավելումների, ֆերմենտների, սերմնահեղուկի ներմուծում՝ 15,000,000 դրամ. 7) մեքենա-սարքավորումների, պահեստամասերի ձեռքբերում՝ 58,000,000 դրամ. 8) մեքենա-սարքավորումների, պահեստամասերի ներմուծում՝ 30,000,000 դրամ. 9) տրանսպորտային միջոցների ձեռքբերում, վերանորոգում ՝ 15,000,000 դրամ. 10) բեռնատար ավտոմեքենայի ներմուծում՝ 15,000,000 դրամ. 11) տրակտորների, գյուղ-մեքենաների և դրանց կից սարքավորումների ձեռքբերում՝ 50,000,000 դրամ 12) գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալություն՝ 25,000,000 դրամ. 13) վերականգնվող էներգակիր սարքավորումների և դրանց պահեստամասերի ձեռքբերում՝ 20,000,000 դրամ. 14) վերականգնվող էներգակիր սարքավորումների և դրանց պահեստամասերի ներմուծում՝ 5,000,000 դրամ. 15) արտադրական և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների, շինանյութի ձեռքբերում՝ 35,000,000 դրամ. 16) արտադրական և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների, շինանյութի ներմուծում՝ 10,000,000 դրամ. 17) կաթնամթերքի արտադրության սարքավորումների և գործիքների ձեռքբերում՝ 70,000,000 դրամ. 18) կաթնամթերքի արտադրության սարքավորումների և գործիքների ներմուծում՝ 30,000,000 դրամ. 19) ջերմոցների և անհրաժեշտ նյութերի ձեռքբերում, կառուցում՝ 10,000,000 դրամ. 20) ջերմոցների և անհրաժեշտ նյութերի ներմուծում՝ 50,000,000 դրամ. 21) կոոպերատիվների համար գյուղ նշանակության ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերում՝ 30,000,000 դրամ. 22) գյուղատնտեսական նշանակության (վարելահողեր, արոտավայրեր) հողերի ձեռքբերում՝ 5,000,000 դրամ. 23) գյուղատնտեսական նշանակության (վարելահողեր, արոտավայրեր) հողերի վարձակալություն՝ 30,000,000 դրամ 24) տնկիների, սածիլների, սերմերի, սերմնացուների, ֆերմենտների, պարարտանյութերի ձեռքբերում՝ 800,000,000 դրամ 25) տնկիների, սածիլների, սերմերի, սերմնացուների, ֆերմենտների, պարարտանյութերի ներմուծում՝ 200,000,000 դրամ. 26) կաթի արտադրության նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝ 680,000,000 դրամ. 27) հիմնադրամի շենքերի և շինությունների վրա կատարվելիք շինարարական աշխատանքների, նորոգումների և հիմնանորոգումների, ինչպես նաև հեռագնա արոտավայրերում ժամանակավոր կացարանների կառուցման համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝ 200,000,000 դրամ. 28) անասնապահության, հողագործության և այգեգործության թեմաներով միջոցառումների կազմա- կերպում, հետազոտական, կրթական ծառայություններ՝ 90,000,000 դրամ. 29) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 30,000,000 դրամ. 30) խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում՝ 9,000,000 դրամ. 31) վառելիքի ձեռքբերում՝ 80,000,000 դրամ. 32) ապահովագրական ծառայությունների ձեռքբերում՝ 20,000,000 դրամ. 33) կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 65,000,000 դրամ. 34) գրասենյակային և պահեստային տարածքների վարձակալություն՝ 70,000,000 դրամ. 35) պահնորդական ծառայությունների ձեռքբերում՝ 25,000,000 դրամ: |
|
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) գրասենյակային ծախսեր (համակարգչային տեխնիկա, գույք, թուղթ, գրենական պիտույքներ և այլն)՝ 20,000,000 դրամ. 2) ապահովագրական ծախսեր՝ 20,000,000 դրամ. 3) կոմունալ վճարումներ՝ 65,000,000 դրամ. 4) տարածքի վարձակալություն՝ 70,000,000 դրամ. 5) գործուղման ծախսեր՝ 55,000,000 դրամ. 6) պահնորդական ծախսեր՝ 25,000,000 դրամ: |
|
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
1) մարզպետների աշխատակազմեր. 2) տեղական ինքնակառավարման մարմիններ. 3) Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն. 4) Միասնական սոցիալական ծառայություն: |
|
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով. 2) «ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և արտաքին ֆինանսական աուդիտ անցնելու միջոցով: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
04.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |