ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 39-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Եվրոպայի բադմինթոնի կոնֆեդերացիայի կողմից «Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի (ցանկը՝ համաձայն հավելվածի, 1,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,163 դանիական կրոն, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծման և մարզադպրոցներին անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

04.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 39-Ա որոշման

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը (հատ)

Միավորի արժեքը

(եվրո)

Ընդհանուր արժեքը

(եվրո)

1.

Բադմինթոնի դպրոցական հավաքածուի պայուսակ (ներառված է՝ 16 հատ բադմինթոնի ձեռնաթիակ, 24 հատ վոլան, 4 հատ ցանց)

10

100

1,000

Ընդամենը

1,000

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

04.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ