ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.10.2022-17.11.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

17 մարտի 2022 թվականի

թիվ 37

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.39-7.1.47 ենթակետերով.

«7.1.39. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող պարենային ապրանքներ և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 1 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

7.1.40. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ պարենային արտադրանքի արտադրության և իրացման համար օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 2 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է գյուղատնտեսության քաղաքականության ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

7.1.41. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ դեղագործական արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 3 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է արդյունաբերական քաղաքականության ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

7.1.42. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ էլեկտրոնային արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 4 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է արդյունաբերական քաղաքականության ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

7.1.43. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ թվային տեխնոլոգիաների զարգացման նպատակով օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 5 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

7.1.44. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 6 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է արդյունաբերական քաղաքականության ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

7.1.45. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ մետաղագործական արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 7 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է արդյունաբերական քաղաքականության ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

7.1.46. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ շինարարության բնագավառում օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 8 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է արդյունաբերական քաղաքականության ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

7.1.47. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ տրանսպորտի բնագավառում օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 9 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է տրանսպորտի բնագավառում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։»:

2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի վճարումից ազատման կիրառման կարգի 15-րդ կետում «7.1.38» թվերը փոխարինել «7.1.47» թվերով:

3. Հաստատել՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ պարենային արտադրանքի արտադրության և իրացման համար օգտագործվող ապրանքների ցանկը՝ համաձայն սույն որոշման թիվ 2 հավելվածի

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ էլեկտրոնային արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքների ցանկը՝ համաձայն սույն որոշման թիվ 4 հավելվածի

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ թվային տեխնոլոգիաների զարգացման նպատակով օգտագործվող ապրանքների ցանկը՝ համաձայն սույն որոշման թիվ 5 հավելվածի

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքների ցանկը՝ համաձայն սույն որոշման թիվ 6 հավելվածի

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ մետաղագործական արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքների ցանկը՝ համաձայն սույն որոշման թիվ 7 հավելվածի

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ շինարարության բնագավառում օգտագործվող ապրանքների ցանկը՝ համաձայն սույն որոշման թիվ 8 հավելվածի

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ տրանսպորտի բնագավառում օգտագործվող ապրանքների ցանկը՝ համաձայն սույն որոշման թիվ 9 հավելվածի:

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 46, ԵՏՀԽ 15.04.22 թիվ 76)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի թիվ որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող պարենային ապրանքների և դրանց արտադրության համար օգտագործվող ապրանքների
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԽ 15.04.22 թիվ 76)

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 150 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ պարենային արտադրանքի արտադրության և իրացման համար օգտագործվող ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

3920 10 250 0,
3920 20 290 0,
3920 62 190 5

Թաղանթ պլաստմասսաներից

7210 70 100 0

Սպիտակ թիթեղ

 

Ծանոթագրություն։ Սույն ցանկի նպատակներով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 46, ԵՏՀԽ 15.04.22 թիվ 76, ԵՏՀԽ 23.09.22 թիվ 150)

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի

թիվ 37 որոշման

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ դեղագործական արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքների

(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԽ 05.04.22 թիվ 46)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 150 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ էլեկտրոնային արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

3405 90 900 0

Մաքրող մածուկներ ու փոշիներ և այլ մաքրող միջոցներ

3506 10 000 0

Որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար պիտանի, մանրածախ վաճառքի համար որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգված ունեցող արտադրանք

 

Ծանոթագրություն։ Սույն ցանկի նպատակներով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 46, խմբ. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 76, ԵՏՀԽ 23.09.22 թիվ 150)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 150 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ թվային տեխնոլոգիաների զարգացման նպատակով օգտագործվող ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

8523 29 390 1,

8523 29 390 4,

8523 49 310 0,

8523 51 990 0,

8523 80 990 0

Տվյալների պահեստավորման սկավառակներ, ժապավեններ, էներգաանկախ կարծրամարմին սարքվածքներ և այլ կրիչներ՝ ձայնի կամ այլ երևույթների գրանցման համար, այդպիսի գրանցում պարունակող

 

Ծանոթագրություն։ Սույն ցանկի նպատակներով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:
(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 23.09.22 թիվ 150)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 150 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

3204 13 000 0

Օրգանական ներկանյութեր սինթետիկ. հիմնական գունանյութեր և դրանց հիմքով պատրաստված պատրաստուկներ

5105 29 000 0

Սանրային բրդյա ժապավեն և սանրագզման ենթարկված այլ բուրդ

5205 22 000 0

Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժին կամ ավելի բամբակի մանրաթելերի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

5206 11 000 0, 5206 12 000 0

Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժնից պակաս բամբակի մանրաթելերի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

5401 10 140 0

Կարի թելեր սինթետիկ թելերից՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

5402 11 000 0

Թելեր՝ համալիր սինթետիկ (բացի կարի թելերից), մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված, ներառյալ՝ 67 դտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ մենաթելերը

5407 42 000 0,
5407 52 000 0,
5407 54 000 0,
5407 61 300 0,
5407 61 900 0,
5407 74 000 0,
5407 81 000 0,
5407 82 000 0,
5407 92 000 0,
5407 93 000 0

Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից, ներառյալ՝ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստվող գործվածքները

5408 22 900 0

Գործվածքներ արհեստական համալիր թելերից, ներառյալ՝ 5405 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստվող գործվածքները

5508 10 100 0

Կարի թելեր քիմիական մանրաթելերից՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված կամ չբաժնեծրարված

5509 21 000 0,
5509 99 000 0

Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

5512 19 900 0,
5512 99 900 0

Գործվածքներ սինթետիկ մանրաթելերից՝ դրանց 85 կամ ավելի զանգվածային % պարունակող

5513 11 200 0,
5513 21 000 0,
5513 23 900 0

Գործվածքներ սինթետիկ մանրաթելերից, այդ մանրաթելերի 85-ից պակաս զանգվածային % պարունակող, հիմնականում կամ բացառապես բամբակի մանրաթելերի հետ խառնած, 170գ/մ2-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ

5514 22 000 0

Գործվածքներ սինթետիկ մանրաթելերից, այդ մանրաթելերի 85-ից պակաս զանգվածային % պարունակող, հիմնականում կամ բացառապես բամբակի մանրաթելերի հետ խառնած, 170գ/մ2-ից ավելի մակերեսային խտությամբ, պոլիեթերային մանրաթելերից, 3- կամ 4-թելանի սարժային հյուսելաձևով, ներառյալ՝ դարձերեսի սարժը

5515 11 900 9

Այլ գործվածքներ սինթետիկ մանրաթելերից

 

Ծանոթագրություն։ Սույն ցանկի նպատակներով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 46, ԵՏՀԽ 15.04.22 թիվ 76, խմբ. ԵՏՀԽ 23.09.22 թիվ 150)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 7

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 150 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ մետաղագործական արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

7219 22 100 9

Այլ հարթ գլանվածք կոռոզիակայուն պողպատից` 600 մմ կամ ավելի լայնությամբ

7220 20 890 0

Հարթ գլանվածք կոռոզիակայուն պողպատից` 600 մմ-ից պակաս լայնությամբ, 2,5% զանգվածային բաժնից պակաս նիկել պարունակող

 

Ծանոթագրություն։ Սույն ցանկի նպատակներով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 76, խմբ. ԵՏՀԽ 23.09.22 թիվ 150)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 8

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի մարտի 17-ի-ի

 թիվ 37 որոշման

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի ապրիլի 15-ի

թիվ 76 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ շինարարական ոլորտում օգտագործվող ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

 

Դիրքի անվանումը

 

2811 29 050 0

Ծծմբի երկօքսիդ

 

3824 40 000 0

Հավելանյութեր պատրաստի՝ ցեմենտների, շինարարական շաղախների կամ բետոնների համար

 

6810 11 100 0,

 

6810 11 900 0

Արտադրատեսակներ ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից

 

Ծանոթագրություն։ Սույն ցանկի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 46, խմբ. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 76)

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 9

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի մարտի 17-ի-ի

 թիվ 37 որոշման

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի ապրիլի 15-ի

թիվ 76 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ տրանսպորտի ոլորտում օգտագործվող ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

 

Դիրքի անվանումը

 

8407 10 000 3

 

Ավիացիոն շարժիչներ՝ 200 կՎտ-ից ոչ ավելի վերթիռային հզորությամբ

9014 20 200 9,

9014 80 000 0,

9014 90 000 0

Կողմնացույցներ՝ ուղղությունը որոշելու համար. նավիգացիոն այլ սարքեր և գործիքներ.

 

Ծանոթագրություն։ Սույն ցանկի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 76)

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: