ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 118-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 05.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2026 թվականի N 118-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի՝

1) 8-րդ կետը «շվից» բառից հետո լրացնել «այրշիր, մոնբելյարդ, տիրոլյան գրեյ» բառերով.

2) ամբողջ տեքստում «Սյունիքի» բառից հետո լրացնել «Վայոց ձորի, Լոռու» բառերով, իսկ «29480» թիվը փոխարինել «25280» թվով, «16840» թիվը՝ «12640» թվով.

3) 11-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «արհեստական սերմնավորում իրականացնող» բառերը.

4) 11-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. ունեն համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր, առնվազն մեկ տարվա արհեստական սերմնավորում իրականացնելու փորձ ունեցող մասնագետներ (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն),».

5) 13-րդ կետում «Սյունիքի և Տավուշի մարզերը» բառերը փոխարինել «Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերը, Լոռու մարզը, որը հանդիսանում է հանրապետությունում առաջատար տոհմասելեկցիոն ավանդական տարածաշրջան» բառերով.

6) 15-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

Մարզերը

Կովերի թիվը՝ 01․01․2024 թ.-ի դրությամբ,

հազ․ գլուխ

2025 թ.

2026 թ.

Ընդամենը

սերմնավորվող կովերի թիվը,

գլուխ

ֆինանսավորման ծավալը,

հազ. դրամ

սերմնավորվող կովերի թիվը,

գլուխ

ֆինանսավորման ծավալը,

հազ․ դրամ

սերմնավորվող կովերի թիվը,

գլուխ

ֆինանսավորման ծավալը,

հազ․ դրամ

Արագածոտն

28484

2910

29100․0

2020

20200․0

4930

49300․0

Գեղարքունիք

34217

3500

35000․0

720

7200․0

4220

60000․0

Շիրակ

31580

3220

32200․0

4000

40000․0

7220

72200․0

Սյունիք

15716

1600

16000․0

1500

15000․0

3100

31000․0

Տավուշ

13837

1410

14100․0

500

5000․0

1910

19100․0

Լոռի

34649

   

3500

35000․0

3500

35000․0

Վայոց ձոր

6031

   

400

4000․0

400

4000․0

Ընդամենը

164514

12640

126400․0

12640

126400․0

25280

252800․0

».

 

7) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22. Նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ծրագրի 11-րդ կետի 4-րդ ենթակետով, 19-րդ և 20-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխանության վերաբերյալ գրավոր տեղեկացնում մարզպետի աշխատակազմին։».

8) 24-րդ կետի «10» թիվը փոխարինել «20» թվով.

9) 25-րդ կետը «համարակալված և» բառերից հետո լրացնել «ԱՆԻ ՊԱՍ համակարգում» բառերով.

10) 26-րդ կետի «պետք» բառը փոխարինել «կարող» բառով.

11) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«27. Տվյալ համայնքում կամ բնակավայրում կովերի արհեստական սերմնավորում իրականացրած կազմակերպությունը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի ղեկավարին է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում իր կողմից կատարված սերմնավորման ծավալների վերաբերյալ հաշվետվություն, որում պետք է նշված լինեն տնտեսավարողի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, սերմնավորման ամսաթիվը, սերմնավորված կովի ականջապիտակի գույքային համարը, ցլի անունը և գույքային համարը։ Հաշվետվությանը կցվում է ծառայությունների մատուցման երկկողմ պայմանագիրը (կազմակերպության և տնտեսավարողի միջև)։».

12) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«28. Համայնքին կամ բնակավայրին տրամադրված հաշվետվությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում է համայնքի կամ բնակավայրի ղեկավարի կողմից և ներկայացվում մարզպետի աշխատակազմ, որն էլ այն 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն՝ ըստ համայնքների նշելով նախորդ ամսվա ընթացքում սերմնավորված կովերի թիվը, տնտեսավարողի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, սերմնավորման ամսաթիվը, սերմնավորված կովի ականջապիտակի գույքային համարը, ցլի անունը և գույքային համարը։».

13) 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Կազմակերպությունը պարտավորվում է աջակցել մոնիթորինգի իրականացմանը։».

14) 35-րդ կետի «294 մլն 800» բառերը փոխարինել «252 մլն 800» բառերով.

15) 36-րդ կետի «16840» թիվը փոխարինել «12640» թվով, «168400» թիվը՝ «126400» թվով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

05.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան