ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2026 թվականի N 115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է հիմնական լիցենզիայի հիման վրա.
2) մինչև մեկ տոննա ապրանքների համար լիցենզիայի տրամադրման համար ենթակա է վճարման պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան։
2. Հիմնական լիցենզիայի տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Սահմանել՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման հիմնական լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցի ժամանակավոր կիրառման մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցի կիրառման մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 11-ից և գործում է մինչև 2026 թվականի օգոստոսի 11-ը։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
05.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 115-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 7214 ԵՎ 7215 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգով կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) հիմնական լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս ներմուծելու լիցենզիայով նախատեսված քանակով լիցենզավորման ենթակա ապրանք.
2) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրաններ.
3) հայտատու` արտաքին տնտեսական գործունեության մասնակից, որը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) է ներկայացնում փաստաթղթեր՝ հիմնական լիցենզիա ստանալու նպատակով:
3. ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
3. Հիմնական լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում՝
1) դիմում` նշելով իրավաբանական անձի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության և հաշվառման հասցեն), պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.
2) հայտ` համաձայն N 1 ձևի.
3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:
4. Հիմնական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
5. Հայտատուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում հիմնական լիցենզիան լիազոր մարմնի կողմից տրամադրվում է հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
6. Հայտի և կից փաստաթղթերի թերի լինելու կամ դրանցում անհամապատասխանություններ առկա լինելու դեպքում լիազոր մարմինը հայտն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով 3 աշխա- տանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը կամ շտկել դրանցում առկա անհամապատասխանությունները։ Տվյալ դեպքում հիմնական լիցենզիայի տրամադրման ժամկետը երկարաձգվում է մինչև 3 աշխատանքային օրով։
7. Հիմնական լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն թերությունները շտկված հայտը կամ փաստաթղթերը չի ներկայացրել լիազոր մարմին կամ կրկին ներկայացրել է թերի։
8. Հայտի և հիմնական լիցենզիայի 5-րդ և 6-րդ կետերում անհրաժեշտության դեպքում կարող են նշվել մեկից ավելի երկրներ։
9. Հիմնական լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
10. Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված լիցենզավորված անձի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող՝ լիցենզավորված ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, տրամադրված հիմնական լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, և հայտատուն ներկայացնում է նոր հիմնական լիցենզիա ձևակերպելու դիմում՝ կցելով հայտը և նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
11. Հիմնական լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է հիմնական լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են հիմնական լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
12. Հիմանական լիցենզիայի կրկնօրինակը տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում։
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 7214 ԵՎ 7215 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
1. Հայտ N I |
2. Գործողության ժամկետը I «__» _____________ 20__ թ. |
|
3. Հիմնական լիցենզիայի տեսակը I ՆԵՐՄՈՒԾՈՒՄ I |
4. Հայտատու I |
|
5. ՀՎՀՀ I |
6. Վաճառողի երկիրը I |
|
7. Ծագման երկիրը I |
8. Չափի միավորը՝ տոննա I |
|
9. Ծավալը I |
10. Արժեքը I |
|
10. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ I | |
|
12. Լրացուցիչ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության) I | |
|
13. Հիմնական լիցենզիան տալու հիմքը |
14. Հայտատուի լիազորված անձ Անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը Հեռախոսահամարը Ստորագրությունը «__» _______________ 20__ թ. |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
05.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 115-Ն որոշման |
Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 7214 ԵՎ 7215 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
|
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն | |
|
1. Հիմնական լիցենզիա N I |
2. Գործողության ժամկետը I «__» _________ 20__ թ. |
|
3. Հիմնական լիցենզիայի տեսակը I ՆԵՐՄՈՒԾՈՒՄ I |
4. Հայտատու I |
|
5. ՀՎՀՀ I |
6. Վաճառողի երկիրը I |
|
7. Ծագման երկիրը I |
8. Չափի միավորը՝ տոննա I |
|
9. Ծավալը I |
10. Արժեքը I |
|
11. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ I | |
|
12. Լրացուցիչ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության) I | |
|
13. Հիմնական լիցենզիան տալու հիմքը I |
14. Լիազորված անձ Անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը և կնիքը «__» __________ 20___ թ. |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
05.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2026 թվական: