ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «1-9-րդ» բառերից հետո լրացնել «և 11-րդ» բառերով.
2) 4-րդ մասի «11» թիվը փոխարինել «12» թվով:
Հոդված 2. Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «հաստատվում է» բառերից հետո լրացնել «խափանման միջոց կիրառելու կամ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 6 Երևան ՀՕ-5-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2026 թվական: