ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԵՐՈՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 46-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 46-Ա

 

«ԿԵՐՈՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Կերոն» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 1,045,051,897 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի գրադարանի վերակառուցում և կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Կերոն» զարգացման հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

09.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 46-Ա որոշման

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Վերակառուցել և կահավորել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի գրադարանը ստեղծելով ժամանակակից, նորարարական լուծումներով և միջազգային չափանիշներին համապատասխան գրադարան, որը կխթանի ուսանողների կրթական առաջընթացը, կստեղծի աշխատանքային ակտիվ և հաճելի միջավայր և կբարձրացնի համալսարանի հեղինակությունը՝ որպես տարածաշրջանի բժշկական կրթության առաջատար կենտրոն, որոնք ուղղված են ուսումնական գործընթացի որակի բարձրացմանը, ուսանողների ինքնակրթության

խթանմանը և գիտական համայնքի ներգրավվածության մեծացմանը։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Կերոն» զարգացման հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Պուշկին 38, ՀՎՀՀ` 02907265)

4.

Ծրագիրը կատարողը

«Կերոն» զարգացման հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Պուշկին 38, ՀՎՀՀ` 02907265)

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի գրադարան, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

1,045,051,897 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մխիթար Հերացու փողոց 1, ՀՎՀՀ՝ 01503448)

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) գրադարանի վերակառուցում՝ նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 623,211,005 դրամի չափով.

2) գրադարանի կահավորում և տեխնիկական հագեցում՝ նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում՝ 332,540,892 դրամի չափով.

3) գրադարանի գրքային ֆոնդի թարմացում և թվայնացում՝ նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 69,300,000 դրամի չափով.

4) բացման միջոցառում՝ նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) հանրային իրազեկում՝ նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 384,541,240 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի.

2) շինարարական նյութերի ձեռքբերում՝ 193,209,430 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) սարքավորումների և տեխնիկայի տեղադրման (օդափոխության և ջեռուցման սարքավորումներ, տեսանկարահանող, անվտանգության և հակահրդեհային համակարգեր, ներքին ցանցի համակարգ, համակարգչային և հարակից տեխնիկա, ավտոմատ ինքնասպասարկող սարքեր), կահավորման և լուսավորության աշխատանքների իրականացում՝ 174,812,477 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) սարքավորումների, տեխնիկայի (օդափոխության և ջեռուցման սարքավորումներ, տեսանկարահանող, անվտանգության և հակահրդեհային համակարգեր, ներքին ցանցի համակարգ, համակարգչային և հարակից տեխնիկա, ավտոմատ ինքնասպասարկող սարքեր), կահավորման և լուսավորության ապրանքների ձեռքբերում՝ 96,475,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) սարքավորումների, տեխնիկայի (օդափոխության և ջեռուցման սարքավորումներ, տեսանկարահանող, անվտանգության և հակահրդեհային համակարգեր, ներքին ցանցի համակարգ, համակարգչային և հարակից տեխնիկա, ավտոմատ ինքնասպասարկող սարքեր), կահավորման և լուսավորության ապրանքների ներմուծում՝ 45,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերում՝ 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) գրքային ֆոնդի արդիականացման և թվայնացման ծառայությունների ձեռքբերում՝ 69,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) բացման միջոցառման կազմակերպում, սննդի տրամադրման, լուսային և ձայնային տեխնիկայի վարձակալության, համաժամանակյա թարգմանության ծառայությունների ձեռքբերում՝ 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) հանրային իրազեկման և մարքեթինգային, տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) թարգմանչական, հետազոտական, հաշվապահական, իրավաբանական, ֆինանսական կառավարման ծառայությունների ձեռքբերում՝ 17,415,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի

հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) «Կերոն» զարգացման հիմնադրամի վարչական աշխատակիցների աշխատավարձ՝ 29,298,750 դրամի չափով.

2) թարգմանչական, հետազոտական, հաշվապահական, իրավաբանական, ֆինանսական կառավարման ծառայությունների ձեռքբերում՝ 17,415,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) բացման միջոցառման կազմակերպում, սննդի տրամադրման, լուսային և ձայնային տեխնիկայի վարձակալության, համաժամանակյա թարգմանության ծառայությունների ձեռքբերում՝ 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) հանրային իրազեկման և մարքեթինգային, տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Կերոն» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝

բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

09.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան