ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 846-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 50-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 846-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի «ՍՕՍ- մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքի իրացում և մանկալքության կանխարգելում Տավուշի մարզում» ծրագրի մասին» N 846-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N 021/01/02/2012 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը` 638,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 4294256 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցման գործարքը` 22,916 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 4294245 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցման գործարքը` 22,916 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 4006446 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցման գործարքը` 50,415 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 3999529 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցման գործարքը` 73,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 4521841 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցման գործարքը` 50,415 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 4519860 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցման գործարքը` 22,916 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

09.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ