ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 103-Ա
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-490-Ն և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-491-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
10.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 103-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագծի ներկա- յացման կամ ընդունման համար պատաս- խանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայաց-նելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծն ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
|
1. |
«Ազգային անվտանգության ծառայության դրոշի և զինանշանի կանոնադրությունը, դրանց նկարա-գրությունը, դրոշի պահպանման և գործածման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանի հաստատում |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն |
2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում: |
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ և փո- փոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-490-Ն օրենքի 5-րդ հոդված | |
|
2. |
«Հետախուզական և հակահետախուզական մարմինների համագործակցության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման ընդունում |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայություն |
2026 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում: |
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-490-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետ |
|
3. |
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների գործունեության համար անհրաժեշտ անհատույց հասանելիությամբ (այդ թվում՝ առցանց ձևաչափով) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպու- թյունների տեղեկատվական համակարգերի և տվյալների շտեմարանների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման ընդունում |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն |
2026 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում: |
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-490-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետ |
|
4. |
«Ազգային անվտանգության մարմինների կողմից հատուկ տեխնիկական միջոցների կիրառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ազգային անվտան- գության ծառայության տնօրենի հրամանի հաստատում |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն |
2026 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում: |
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-490-Ն օրենքի 10-րդ հոդվածի 20-րդ կետ | |
|
5. |
«Հաշվեցուցակային զենքի ու հատուկ միջոցների հատկացման և հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանի հաստատում |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն |
2026 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում: |
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ և փոփո- խություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-490-Ն օրենքի 11-րդ հոդված | |
|
6. |
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների սպայական անձնա- կազմի՝ պետական մարմիններ և կազմակերպություններ գործուղման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման ընդունում |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն |
2026 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում: |
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ և փոփո- խություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-490-Ն օրենքի 12-րդ հոդված, 13-րդ հոդվածի 1-ին կետ |
|
7. |
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծա- ռայության սահմանապահ զոր- քերում, հատուկ ստորաբաժա- նումներում և կառուցվածքային այլ ստորաբաժանումների՝ մասնագի- տական հատուկ գիտելիքներ, հմտություններ և ունակություններ պահանջող պաշտոններում նշանակվելու համար 30-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների ծառայության ընդունման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանի հաստատում |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն |
2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում: |
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-491-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետ | |
|
8. |
«Ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանի հաստատում |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն |
2026 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում: |
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-491-Ն օրենքի 11-րդ հոդված |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
10.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|