ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 101-Ա
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`
1. Հաստատել «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-364-Ն և «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-363-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը և ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
10.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 101-Ա որոշման |
ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նա-խագիծը ներ-կայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառում-ների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
|
1. |
«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց համագործակցությունը, ինչպես նաև երեխաների ու նրանց վերաբերյալ տվյալների փոխանցման, այլընտրանքային խնամքի հրատապ կարիքի դեպքում այլընտրանքային խնամքի կազմակերպման և դրա ձևի ընտրությունն իրականացնելու, խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու և խնամակալությունը կամ հոգաբարձությունը դադարեցնելու, խնամակալին կամ հոգաբարձուին ներկայացվող պահանջները, խնամակալների և հոգաբարձուների հաշվառումը, խնամակալների կամ հոգաբարձուների հաշվառման մշտադիտարկման կարգը և մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկանքի ձևը, խնամակալության և հոգաբարձության վերահսկողության իրականացման կարգը, խնամատարության կարգը, խնամատար ընտանիքներում վերահսկողության կարգը,ինչպես նաև երեխայի այլընտրանքային խնամքի ձևերի կազմակերպման ու այլընտրանքային խնամքի միջոցով խնամք և դաստիարակություն ստացող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հունիսի երրորդ տասնօրյակ |
2026 թվականի հուլիսի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-363-Ն օրենքի (այսուհետ՝ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենք) 32-րդ հոդվածի 5-րդ կետ, 33-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասեր, 55-րդ հոդվածի 2-րդ մաս, 57-րդ հոդվածի 1-ին մաս, 62-րդ հոդվածի 4-րդ մաս «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի (այսուհետ՝ «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասեր, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ, 28-րդ հոդվածի 4-րդ մասի 20-րդ և 22-րդ կետեր |
|
2. |
«Հայաստանի Հանրապետությունում «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացման, դրա կասեցման և դադարեցման, հայաստանյան ներկայացուցիչ նշանակելու կամ ներկայացուցչություն հիմնելու մասին տեղեկությունների տրամադրման և Կենտրոնական մարմնի կողմից այդպիսի տեղեկություններն ընդունելու, ներկայացուցչի կամ ներկայացուցչության գործունեությանը համաձայնություն տալու, դադարեցման կամ կասեցման, ինչպես նաև հավատարմագրված կազմակերպության, դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից մատուցվող ծառայությունների, վճարների և այլ գումարների վերաբերյալ Կենտրոնական մարմնին տեղեկություններ տրամադրելու և քննարկելու, հավատարմագրված կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցիչների գործունեության հսկողության կարգն ու լիազորությունների շրջանակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հոկտեմբերի երրորդ տասնօրյակ |
2026 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարա- դատության նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 37-րդ հոդվածով լրացվող 113.1-ին հոդվածի 5-րդ մաս |
|
3. |
«Օտարերկրյա պետության քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման, Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրումն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կատարելու, ինչպես նաև որդեգրումը վերացնելու նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հունիսի երրորդ տասնօրյակ |
2026 թվականի հուլիսի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ կետ |
|
4. |
«Որդեգրման և որդեգրման վերահսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հունիսի երկրորդ տասնօրյակ |
2026 թվականի հուլիսի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետ «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 22-րդ կետ |
|
5. |
«Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը, տրամադրվող եզրակացության և տեղեկանքի ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 35-րդ հոդվածով լրացվող 112.1-ին հոդվածի 5-րդ մաս «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ |
|
6. |
«Հայաստանի հանրապետության 2024 թվականի ապրիլի 4-ի N 479-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հունիսի երկրորդ տասնօրյակ |
2026 թվականի հուլիսի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մաս |
|
7. |
«Բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, նրանց պաշտպանության և ուղղորդման, ինչպես նաև նրանց հետ աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ |
2026 թվականի հոկտեմբերի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մաս |
|
8. |
«Այն առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է վաճառել, նվիրել կամ այլ կերպ տրամադրել երեխաներին, պահել կամ կրել երեխաներին և այդ առարկաների ու իրերի հայտնաբերման և առգրավման կարգը, ինչպես նաև այն սննդամթերքի, առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է պահել կամ կրել ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում կամ ներս բերել այդ հաստատություններ ու այդ սննդամթերքը, առարկաները և իրերն ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում ի պահ հանձնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի նոյեմբերի երկրորդ տասնօրյակ |
2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մաս |
|
9. |
«Երեխայի համար արգելված աշխատանքների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հունիսի երրորդ տասնօրյակ |
2026 թվականի հուլիսի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս |
|
10. |
«Երեխայի համար անվտանգ առցանց միջավայրի ապահովման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2027 թվականի օգոստոսի երրորդ տասնօրյակ |
2027 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մաս |
|
11. |
«Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս |
|
12. |
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հունիսի երրորդ տասնօրյակ |
2026 թվականի հուլիսի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ |
|
13. |
«Որդեգրման ենթակա երեխաների տվյալներն օտարերկրյա կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին տրամադրելու, նրանց որդեգրելու ցանկություն հայտնած որդեգրել ցանկացող անձանց հետ աշխատանքներն իրականացնելու, տվյալները հետ կանչելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ |
2026 թվականի հոկտեմբերի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 37-րդ հոդվածով լրացվող 113.1-ին հոդվածի 6-րդ մաս |
|
14. |
«Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների խնամքն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2026 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ կետ | |
|
15. |
«Երեխայի կարծիքը լսելիս կամ տեսաձայնագրությունը վերարտադրելիս ներգրավվող մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կամ բանավոր կարծիքին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2026 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետ | |
|
16. |
«Որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու ժամանակ անհրաժեշտ եկամտի չափը և նվազագույն կենսապայմանները սահմանելու, որդեգրման գործընթացը կազմակերպելու ընթացակարգով նախատեսված դիմումների, համաձայնությունների, հայտարարությունների, վկայականների, տեղեկանքների ձևերը, որդեգրման մշտադիտարկման կարգը, ինչպես նաև ծնողների կամ միակ ծնողի գրավոր հրաժարման` երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ ծնողի գրավոր համաձայնությանը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ, դիմումների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2026 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, 41-րդ հոդվածի 2-րդ կետ | |
|
17. |
«Որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի մասին գնահատականը տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանի ընդունում |
2026 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջա- պահության նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մաս | |
|
18. |
«Խնամատարության հանրային իրազեկման և թեկնածու խնամատար ընտանիքների ներգրավման, խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացման ընթացակարգը և դրանում կիրառվող ձևաթղթերը, խնամատար ծնողների և խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների ուսուցման դասընթացների և վերապատրաստումների մոդուլները և ստուգաթերթերը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաև խնամատարության գործընթացում անհրաժեշտ տեղեկատվության մուտքագրման, հաշվետվությունների կազմման, տեղեկատվական համակարգի վարման կարգը և խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բավարար պայմանները և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2026 թվականի հունիսի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մաս, 58-րդ հոդվածի 8-րդ կետ, 60-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր | |
|
19. |
«Երեխաների առցանց անվտանգությունն ապահովող կազմակերպություններին առաջադրվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի ընդունում |
2027 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս | |
|
20. |
«Որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության սկզբունքները և ընդհանուր մոտեցումը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2027 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաս | |
|
21. |
«Արդարադատության ոլորտում որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության սկզբունքների և ընդհանուր մոտեցումների առանձնահատկությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի ընդունում |
2027 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաս | |
|
22. |
«Առողջապահության ոլորտում որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության սկզբունքների և ընդհանուր մոտեցումների առանձնահատկությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
2027 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ առողջա-պահության նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաս | |
|
23. |
«Ներքին գործերի նախարարության ոլորտում որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության սկզբունքների և ընդհանուր մոտեցումների առանձնահատկությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի ընդունում |
2027 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաս | |
|
24. |
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության սկզբունքների և ընդհանուր մոտեցումների առանձնահատկությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2027 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաս | |
|
25. |
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության սկզբունքների և ընդհանուր մոտեցումների առանձնահատկությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի ընդունում |
2027 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք-ների նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաս | |
|
26. |
«Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը, կազմավորման կարգը և անհատական կազմը, ինչպես նաև Ազգային հանձնաժողովի աշխատանքային խմբերի ձևավորման հիմքերը և կարգը, գործունեության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2027 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մաս | |
|
27. |
«Երեխայի պաշտպանության դեպքի շրջանակներում ոլորտային մասնագիտական մշտադիտարկումն ապահովելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համատեղ հրամանի ընդունում |
2027 թվականի փետրվարի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք-ների նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մաս | |
|
28. |
«Երեխայի լավագույն շահերի երաշխավորմանն ուղղված գնահատման կարգն ու ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2026 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 24-րդ կետ | |
|
29. |
«Համայնքի ղեկավարի կողմից երեխայի պաշտպանության պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ մասնագիտական հսկողության կարգն ու տեղեկանքի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2027 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ | |
|
30. |
«Երեխայի պաշտպանության ոլորտում ուսուցման և վերապատրաստման մոդուլները և դրանց բովանդակությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2026 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ | |
|
31. |
«Երեխաների պաշտպանության տեղեկատվական ենթահամակարգի նկարագիրը և այն վարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ | |
|
32. |
«Երեխայի պաշտպանության պլանին ներկայացվող պահանջները, պլանի ձևը և լրացման կարգը, ինչպես նաև երեխայի պաշտպանության գործընթացում սոցիալական աշխատանքի իրականացման, այդ թվում՝ գնահատման, մշտադիտարկման, երեխայի պաշտպանության պլանի մշակման համար անհրաժեշտ՝ օրենսդրությունից բխող ընթացակարգերը, մեթոդական ուղեցույցները և ձևաթղթերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2026 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետեր ու 28-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետ | |
|
33. |
«Երեխայի պաշտպանության ոլորտի սոցիալական ծառայությունների չափորոշիչները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2026 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
10.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |