ՈՒՂՂՈՒՄ 2025.12.02 ԹԻՎ 211-Ն ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ուղղ.26-8Ն
Տիպ
Ուղղում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.02.2026
Ընդունման ամսաթիվ
11.02.2026
Ստորագրման ամսաթիվ
11.02.2026

ՈՒՂՂՈՒՄ

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 211-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ պաշտոնական ինկորպորացման ընթացքում ի հայտ են եկել վրիպակներ, առաջարկում ենք կատարել Որոշման ինկորպորացիան հաշվի առնելով հետևյալը՝

1. Որոշման 2-րդ կետի 25-րդ ենթակետը համարել գոյություն չունեցող, քանի որ դրանով նախատեսվող կետն արդեն իսկ ուժը կորցրած է ճանաչվել Որոշման 2-րդ կետի 11-րդ ենթակետով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 211-Ն որոշման 2-րդ կետի 32-րդ ենթակետի «աղյուսակի 11.2-րդ կետը» բառերը կարդալ «աղյուսակի առաջին 11.2-րդ կետը»:

 

02/11/2026

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2026 թվական: