ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 59 |
քաղ. Աստանա |
Ապրանքների ցանկի մասին, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից որպես ԱռեՎտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, եՎ այդ տուրքերի դրույքաչափերի ցանկի մասին
«Բազմակողմ առեւտրային համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության գործունեության մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 31 հավելված) համապատասխան կիրառվող «Բազմակողմ առեւտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի 1-ին հոդվածի 3-րդ կետին և2-րդ հոդվածին համապատասխան ևհաշվի առնելով «Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի Մարաքեշի համաձայնագրին Ղազախստանի Հանրապետության միանալու վերաբերյալ 2015 թվականի հուլիսի 27-ի արձանագրության 3-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․
1. Հաստատել կից ներկայացվող այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, ևայդ տուրքերի դրույքաչափերի չափերի ցանկը:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի «Ղազախստանի Հանրապետության կողմից ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ Մաքսային միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր կիրառելու մասին» թիվ 55 որոշումը․
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի նոյեմբերի 23-ի «Ապրանքների ևդրույքաչափերի, որոնց նկատմամբ Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կողմից կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16–ի որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, ցանկում փոփոխություն կատարելու մասին» թիվ 92 որոշումը․
Մաքսային միության հանձնաժողովի ևԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առանձին որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 4-րդ կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2013 թվականի հուլիսի 2-ի «Մաքսային միության հանձնաժողովի ևԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առանձին որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 43 որոշման հավելված)․
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումների մեջ շարժիչային տրանսպորտային միջոցների առանձին տեսակների նկատմամբ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 187 որոշման 2-րդ կետը․
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2013 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի «Բելառուսի Հանրապետության ևՂազախստանի Հանրապետության կողմից ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ Մաքսային միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր կիրառելու մասին» թիվ 55 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 100 որոշումը։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 66 որոշման 2-րդ կետի առաջին պարբերությունից հանել «կամ Ղազախստանի Հանրապետության» բառերը:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ևշրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 30 օրացուցային օր հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
|
|
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունվարի 26-ի թիվ 18 որոշման խմբագրությամբ) |
(ցանկը լրաց. ԵՏՀԿ 02.02.16 թիվ 13, փոփ. ԵՏՀԿ 29.03.16 թիվ 26, փոփ., լրաց. ԵՏՀԽ 11.07.16 թիվ 52, խմբ. ԵՏՀԽ 11.07.16 թիվ 54, փոփ. ԵՏՀԽ 11.07.16 թիվ 53, փոփ., լրաց. ԵՏՀԽ 09.08.16 թիվ 63, լրաց. ԵՏՀԿ 25.10.16 թիվ 116, ԵՏՀԿ 25.10.16 թիվ 117, փոփ. ԵՏՀԿ 31.01.17 թիվ 13, ԵՏՀԿ 11.05.17 թիվ 44, լրաց. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 154, փոփ. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 163, խմբ. ԵՏՀԽ 26.01.18 թիվ 18, փոփ. ԵՏՀԿ 22.05.18 թիվ 87, ԵՏՀԽ 14.06.18 թիվ 54, ԵՏՀԿ 05.06.18 թիվ 94, ԵՏՀԽ 29.03.19 թիվ 19, ԵՏՀԽ 29.03.19 թիվ 18, խմբ. ԵՏՀԽ 29.04.19 թիվ 44, փոփ. ԵՏՀԿ 11.06.19 թիվ 97, փոփ., խմբ. ԵՏՀԿ 25.06.19 թիվ 106, փոփ. ԵՏՀԽ 28.05.19 թիվ 59, ԵՏՀԽ 30.09.19 թիվ 86)
◙(ցանկում 01.11.16 ԵՏՀԿ թիվ 128 որոշման 3-րդ կետի փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|