ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.02.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0020 Ն. 30.01.2026

 

30 հունվարի 2026 թվականի

թիվ 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կատարելագործել պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումների միասնական ձևերը և դրանց ներկայացման միասնական ընթացակարգը, և ապահովել մասնակիցների կողմից օրենքով սահմանված իրենց իրավունքներն իրագործելիս դիմումների լրացման և ներկայացման ընթացակարգի հստակություն և պարզություն,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին» թիվ 171-Ն որոշման Հավելվածներ 9-ը, 13-ը և 14-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Ա. Նուրբեկյան

 

Երևան

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի

խորհրդի 2026 թվականի

հունվարի 30-ի թիվ 20-Ն որոշման

 

«Հավելված 9

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

 

ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ ՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ՁԵՎՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ

Ա․ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

1. հանրային ծառայությունների համարանիշ

կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար

2. անուն

3. ազգանուն

     

4. ծննդյան ամսաթիվ

5. սեռ

6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ

7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար

       

8. քաղաքացիություն

9. կենսական շահերի կենտրոն

10. անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար

11. ՀՎՀՀ

       

Բ․ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ

12. ստացման եղանակ

13. լեզու

 

12.1. փոստով

      

12.2. էլեկտրոնային փոստով

 

13.1. հայերեն

        

13.2. ռուսերեն

      

13.3. անգլերեն

Գ․ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

14. փոստային ինդեքս

15. երկիր

16. վարչա-տարածքային միավոր

17. համայնք (վարչական շրջան)

18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան

         

19. հեռախոսի համար

20. բջջային հեռախոսի համար

21. էլեկտրոնային փոստի հասցե

     

Դ․ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԻՄՔԵՐ

22. միանվագ վճար ստանալու հիմքը

 

22.1. հաշմանդամության երրորդ աստիճան

 

22.2. առողջության ծայրահեղ ծանր վիճակ

23. դիմումին կից ներկայացվող փաստաթղթի անվանումը

24. ում կողմից է տրված

25. փաստաթղթի համարը

26. տրման ամսաթիվը

       

27. բանկային հաշվի համարը

28. բանկի անվանումը

   

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԻՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՉԻ ԳՈՎԱԶԴՈՒՄ ՈՐԵՎԷ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ, ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿԵՐՊ ՉԻ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ:

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:

ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՒՄ Է ՎՃԱՐ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ:

29. ամսաթիվ

30. մասնակցի ստորագրություն

31. լիազորված անձի անուն, ազգանուն

32. լիազորված անձի ստորագրություն

       

Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից Ներմուծեք նկարագրությունը_23873 

 

Հավելված 13

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

 

ԺԱՌԱՆԳՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

Ա. ԺԱՌԱՆԳԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար

2. անուն

3. ազգանուն

     

4. ծննդյան ամսաթիվ

5. սեռ

6. անձը հաստատող

փաստաթղթի տեսակ

7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար

       

8. քաղաքացիություն

9. կենսական շահերի կենտրոն

10. անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար

11. ՀՎՀՀ

       

Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ

12. ստացման եղանակ

13. լեզու

   

12.1. փոստով

 

12.2. էլեկտրոնային փոստով

    

13.1. հայերեն

 

13.2. ռուսերեն

    

13.3. անգլերեն

Գ. ԺԱՌԱՆԳԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

14. փոստային ինդեքս

15. երկիր

16. վարչա-տարածքային միավոր

17. համայնք (վարչական շրջան)

18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան

         

19. հեռախոսի համար

20. բջջային հեռախոսի համար

21. էլեկտրոնային փոստի հասցե

     

Դ. ԺԱՌԱՆԳԱՏՈՒԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

22. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար

23. անուն

24. ազգանուն

     

Ե. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

25. նոտարի անունը

26. նոտարի ազգանունը

27. ժառանգության վկայականի համարը

28. ժառանգության մասնաբաժինը

29. տրման ամսաթիվը

         

Զ. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺԱՌԱՆԳՎԱԾ ՓԱՅԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

30. ֆոնդի անվանումը

31. ժառանգված փայերի քանակը

   
   
   

32. ժառանգված փայերի ընդհանուր արժեքը (ՀՀ դրամ)

 

Ժառանգված փայերի ընդհանուր արժեքը ներկայացված է … ամսաթվի դրությամբ և կարող է փոփոխվել:

Է. ԺԱՌԱՆԳՎԱԾ ՓԱՅԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՁԵՎԸ

33. ժառանգված փայերի ստացման ձևը

 

33.1. ամբողջությամբ մարում և վճարում միանվագ վճարի տեսքով

 

33.2. մասնակի մարում և վճարում միանվագ վճարի տեսքով

33.3. չափը (ՀՀ դրամով)

 
 

33.4. ամբողջությամբ փոխանցում կենսաթոշակային հաշվին

ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ, ՈՐ ԺԱՌԱՆԳՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ՏԵՍՔՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, Ի ԼՐՈՒՄՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՎՃԱՐԻ, ԳԱՆՁՎԵԼՈՒ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ 2 ՏՈԿՈՍ ՀԵՏԳՆՄԱՆ (ՄԱՐՄԱՆ) ՎՃԱՐ ՏՎՅԱԼ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՕԳՏԻՆ:

Ժառանգի/ լիազորված անձի ստորագրություն ______________________________

34․ բանկային հաշվի համարը

35. բանկի անվանումը

36. բանկի SWIFT/BIC կոդը

37. արտարժույթ

       

38. ամսաթիվ

39. ժառանգի ստորագրություն

40. լիազորված անձի անուն, ազգանուն

41. լիազորված անձի ստորագրություն

     

 

Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից Ներմուծեք նկարագրությունը_23873

»

 

Հավելված 14

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

 

Ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի ստացման դիմումի լրացման ուղեցույց

 

1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող ժառանգի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),

2. «2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

3. «3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

4. «4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,

5. «5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես՝ իգական՝ Ի, արական՝ Ա,

6. «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված ժառանգի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,

7. «7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ժառանգի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,

8. «8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,

9. «9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ժառանգի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),

10. «10. անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող ժառանգի հաշվառման համարը,

11.«11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող ժառանգի հարկ վճարողի հաշվառման համարը,

12. «12. ստացման եղանակ» դաշտում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը),

13. «13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու ժառանգի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,

14. «14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգի բնակության վայրի փոստային ինդեքսը,

15. «15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգի բնակության երկրի անվանումը,

16. «16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է ժառանգը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում՝ տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը),

17. «17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում՝ վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում՝ տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է ժառանգը,

18. «18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է ժառանգը,

19. «19. հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել ժառանգի հետ,

20. «20. բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել ժառանգի հետ,

21. «21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգի էլեկտոնային փոստի հասցեն, որով ժառանգը նախընտրում է ստանալ տեղեկատվություն մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,

22. «22. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգատուի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 23-24-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),

23. «23. անուն» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգատուի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

24. «24. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգատուի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

25. «25. նոտարի անունը» վանդակում պարտադիր լրացվում է նոտարի անունը, ում կողմից տրվել է ժառանգության վկայականը,

26. «26. նոտարի ազգանունը» վանդակում պարտադիր լրացվում է նոտարի ազգանունը, ում կողմից տրվել է ժառանգության վկայականը,

27. «27. ժառանգության վկայականի համարը» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգության վկայականի նույնականացման համարը,

28. «28. Ժառանգության մասնաբաժինը» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգության վկայականում նշված ժառանգության մասնաբաժինը (արտահայտված մասերով),

29. «29. տրման ամսաթիվը» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգության վկայականի տրման ամսաթիվը,

30. 1 (եթե ժառանգը հանդիսանում է ՀՀ քաղաքացի) կամ 7 (եթե ժառանգը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի), 2, 3, 22, 23 և 24 վանդակները լրացնելիս “30. Ֆոնդի անվանումը”, “31. Ժառանգված փայերի քանակը” և “32. ժառանգված փայերի ընդհանուր արժեքը (ՀՀ դրամ)” վանդակները լրացվում են ինքնաշխատ համակարգի կողմից: “30. Ֆոնդի անվանումը” վանդակում լրացվում է այն ֆոնդի (ֆոնդերի) անվանում(ներ)ը, որի փայերը ժառանգը ժառանգել է: “31. Ժառանգված փայերի քանակը” վանդակում լրացվում է “30. Ֆոնդի անվանումը” վանդակի յուրաքանչյուր ֆոնդի ժառանգված փայերի քանակը: “32. ժառանգված փայերի ընդհանուր արժեքը (ՀՀ դրամ)” վանդակում լրացվում է ժառանգված կենսաթոշակային ֆոնդերի փայերի արժեքը արտահայտված ՀՀ դրամով տվյալ դիմումը ներկայացնելու ամսաթվի դրությամբ:

31. «Ժառանգված փայերի ընդհանուր արժեքը ներկայացված է … ամսաթվի դրությամբ և կարող է փոփոխվել:» վանդակում համակարգի կողմից լրացվում է «38. ամսաթիվ» վանդակում լրացված ամսաթիվը:

32. «33. ժառանգված փայերի ստացման ձևը» դաշտում V-աձև նշումով ընտրություն է կատարվում “33.1. ամբողջությամբ մարում և վճարում միանվագ վճարի տեսքով”, “33.2. մասնակի մարում և վճարում միանվագ վճարի տեսքով”, “33.4. ամբողջությամբ փոխանցում կենսաթոշակային հաշվին” տարբերակներից որևիցէ մեկի օգտին: Եթե ժառանգը ցանկանում է ժառանգված փայերը ամբողջությամբ մարել և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները ստանալ միանվագ վճարի տեսքով, ապա պետք է ընտրել “33.1. ամբողջությամբ մարում և վճարում միանվագ վճարի տեսքով” տարբերակը: Եթե ժառանգը ցանկանում է ժառանգված փայերի մի մասը ստանալ միանվագ վճարի ձևով, իսկ մնացած մասը ցանկանում է փոխանցել իր կենսաթոշակային հաշվին, ապա պետք է ընտրել “33.2. մասնակի մարում և վճարում միանվագ վճարի տեսքով” տարբերակը և “33.3. չափը (ՀՀ դրամով)” վանդակում լրացնել գումարի չափը ՀՀ դրամով, որը ժառանգը ցանկանում է ստանալ միանվագ վճարի տեսքով: Եթե ժառանգը ցանկանում է ժառանգված փայերն ամբողջությամբ փոխանցել իր կենսաթոշակային հաշվին, ապա պետք է ընտրել “33.4. ամբողջությամբ փոխանցում կենսաթոշակային հաշվին” տարբերակը: Ընդ որում, դիմումատուն կարող է ընտրել միայն “33.1. ամբողջությամբ մարում և վճարում միանվագ վճարի տեսքով” տարբերակը, եթե ժառանգը հանդիսանում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարված անձ կամ ժառանգատուն գտնվում էր կենսաթոշակի ստացման փուլում:

33. «ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ, ՈՐ ԺԱՌԱՆԳՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ՏԵՍՔՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, Ի ԼՐՈՒՄՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՎՃԱՐԻ, ԳԱՆՁՎԵԼՈՒ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ 2 ՏՈԿՈՍ ՀԵՏԳՆՄԱՆ (ՄԱՐՄԱՆ) ՎՃԱՐ ՏՎՅԱԼ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՕԳՏԻՆ: Ժառանգի/ լիազորված անձի ստորագրություն ______________________________» վանդակում պարտադիր դրվում է ժառանգի կամ իր լիազորված անձի ստորագրությունը:

34. «34. բանկային հաշվի համարը» վանդակում, եթե դիմումատուն ընտրել է “33.1. ամբողջությամբ մարում և վճարում միանվագ վճարի տեսքով” կամ “33.2. մասնակի մարում և վճարում միանվագ վճարի տեսքով” տարբերակներից որևէ մեկը, պարտադիր լրացվում է ժառանգի այն բանկային հաշվի համարը, որին նա ցանկանում է, որ մասնակիցների ռեեստրը վարողը փոխանցի ժառանգված փայերի մարման արդյունքում առաջացած միջոցները: ՀՀ քաղաքացի չհանդիսացող ժառանգի դեպքում «34. բանկային հաշվի համարը» վանդակում նաև կարող է նշվել օտարերկրյա բանկում գտնվող բանկային հաշվի համար,

35. «35. բանկի անվանումը» վանդակում, եթե դիմումատուն ընտրել է “33.1. ամբողջությամբ մարում և վճարում միանվագ վճարի տեսքով” կամ “33.2. մասնակի մարում և վճարում միանվագ վճարի տեսքով” տարբերակներից որևէ մեկը, պարտադիր լրացվում է այն բանկի անվանումը, որտեղ գտնվում է «34. բանկային հաշվի համարը» վանդակում նշված բանկային հաշվի համարը,

36. «36. բանկի SWIFT/BIC կոդը» վանդակում, եթե դիմումատուն ընտրել է “33.1. ամբողջությամբ մարում և վճարում միանվագ վճարի տեսքով” կամ “33.2. մասնակի մարում և վճարում միանվագ վճարի տեսքով” տարբերակներից որևէ մեկը, պարտադիր լրացվում է «35. բանկի անվանումը» վանդակում նշված բանկի SWIFT/BIC (Սվիֆտ/ ԲիԱյՍի) կոդը, եթե «34. բանկային հաշվի համարը» վանդակում նշված բանկային հաշվի համարը գտնվում է օտարերկրյա բանկում,

37. «37. արտարժույթ» վանդակում, եթե դիմումատուն ընտրել է “33.1. ամբողջությամբ մարում և վճարում միանվագ վճարի տեսքով” կամ “33.2. մասնակի մարում և վճարում միանվագ վճարի տեսքով” տարբերակներից որևէ մեկը, պարտադիր լրացվում է այն ազատ փոխարկելի արտարժույթի ISO (Իսո) կոդը, որով ՀՀ քաղաքացի չհանդիսացող ժառանգը ցանկանում է, որ մասնակիցների ռեեստրը վարողը փոխանցի ժառանգված փայերի մարման արդյունքում առաջացած դրամական միջոցները, եթե «34. բանկային հաշվի համարը» վանդակում նշված բանկային հաշվի համարը գտնվում է օտարերկրյա բանկում,

38. «38. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը, (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,

39. «39. ժառանգի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է ժառանգի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին ժառանգի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է ժառանգի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,

40. «40. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է ժառանգի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,

41. «41. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է ժառանգի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան