ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՓԵՏՐՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 9-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները.
1) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4215 հոդվածը պակասեցնել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամով.
2) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4252 հոդվածը պակասեցնել 7 000 000 (յոթ միլիոն) ՀՀ դրամով.
3) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4261 հոդվածը պակասեցնել 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով.
4) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4264 հոդվածը պակասեցնել 15 000 000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամով.
5) 08.02.04.51 գործառական դասակարգման (մշակութային միջոցառումների կազմակերպում) 4216 հոդվածը պակասեցնել 65 000 000 (վաթսունհինգ միլիոն) ՀՀ դրամով.
6) 08.02.04.51 գործառական դասակարգման (մշակութային միջոցառումների կազմակերպում) 4239 հոդվածն ավելացնել 65 000 000(վաթսունհինգ միլիոն) ՀՀ դրամով.
7) 08.02.04.51 գործառական դասակարգման (մշակութային միջոցառումների կազմակերպում) 4267 հոդվածն ավելացնել 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամով.
8) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4237 հոդվածն ավելացնել 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով.
9) 01.06.01.52 գործառական դասակարգման (գույքի նկատմամբ իրավունքների գրանցում) 4241 հոդվածն ավելացնել 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամով.
10) 01.03.03.55 գործառական դասակարգման (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) 5121 հոդվածը պակասեցնել 43 000 000 (քառասուներեք միլիոն) ՀՀ դրամով.
11) 05.01.01.51 գործառական դասակարգման (աղբահանություն, սանմաքրում) 5129 հոդվածն ավելացնել 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամով.
12) 04.05.01.59 գործառական դասակարգման (փողոցների պահպանում և շահագործում) 5129 հոդվածն ավելացնել 37 000 000 (երեսունյոթ միլիոն) ՀՀ դրամով.
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 307-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -24
ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՐԱՆՏ ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2026 թ. Փետրվարի 11 ք. Արտաշատ
|
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 11-ի N 9-Ն որոշման |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 11-ի N 9-Ն որոշման |
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 11-ի N 9-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|