ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․
«3) ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների հետ կապված հարաբերությունները։»։
Հոդված 2․ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) ջերմոցային գազերի արտանետումների ծավալների կառավարումը:»։
Հոդված 3․ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 19-րդ կետը «քանակի արտանետման» բառերից հետո լրացնել «, իսկ ջերմոցային գազերի արտանետումների դեպքում՝ ջերմոցային գազերի արտանետման իրավունք վերապահող վարչական ակտ» բառերով, իսկ նույն կետից հանել «իրավունքի տրամադրում» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետով․
«19.1) ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտ՝ ջերմոցային գազերի արտանետման աղբյուրների և դրանցից արտանետվող ջերմոցային գազերի քանակական բնութագրերի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, որն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ներկայացնում են լիազոր մարմին ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ստանալու նպատակով.»․
3) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«31) ջերմոցային գազեր՝ հասկացությունն ունի «Կլիմայի մասին» օրենքով սահմանված իմաստը․»։
Հոդված 4․ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետման շեմի, ջերմոցային գազերի արտանետման թույլտվության տրամադրման, թույլտվության հայտի մերժման, թույլտվության, վերաձևակերպման և ուժը կորցրած ճանաչելու կարգի և ջերմոցային գազերի արտանետման թույլտվության ձևի հաստատումը.»․
2) 5-րդ կետից հանել «և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգի» բառերը։
Հոդված 5․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետման շեմի, ջերմոցային գազերի արտանետման թույլտվության տրամադրման, թույլտվության հայտի մերժման, թույլտվության վերաձևակերպման, ուժը կորցրած ճանաչելու կարգի և ջերմոցային գազերի արտանետման թույլտվության ձևի մշակումը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով․
«3.1) ջերմոցային գազերի արտանետման առավելագույն սահմանաչափի հաստատումը․»․
3) 4-րդ կետը «նախագիծ» բառից հետո լրացնել «կամ ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտ» բառերով, իսկ նույն կետի «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերին» բառերով․
4) 5-րդ կետը «նախագծերի» բառից հետո լրացնել «կամ ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտերի» բառերով, իսկ նույն կետի «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերին» բառերով ․
5) 8-րդ կետից հանել «և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգի» բառերը․
6) 9-րդ կետից հանել «և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը,» բառերը․
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ կետերով․
«9.1) ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների էլեկտրոնային գրանցամատյանի ձևի և վարման կարգի հաստատումը.
9.2) ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների էլեկտրոնային գրանցամատյանի վարումը․»․
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով․
«10.1) ջերմոցային գազերի արտանետումների մոնիտորինգի մեթոդների և մոնիտորինգի պլանի օրինակելի ձևի հաստատումը․»:
Հոդված 6․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.5-րդ հոդվածներով․
| «Հոդված 9.1․ | Ջերմոցային գազերի արտանետման առավելագույն սահմանաչափի որոշման հիմքերը |
1․ Ջերմոցային գազերի համար արտանետման թույլտվությամբ նախատեսվող արտանետման առավելագույն սահմանաչափի որոշման համար հիմք են՝
1) «Կլիմայի մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտով սահմանված՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման թիրախները.
2) լավագույն հասանելի տեխնոլոգիաների կիրառման կանխադրույթը։
| Հոդված 9.2․ | Ջերմոցային գազերի համար արտանետման թույլտվության տրամադրումը |
1․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը տրամադրում է լիազոր մարմինը՝ դիմողի հայտի հիման վրա՝ հայտը ներկայացնելու պահից մեկամսյա ժամկետում։
2․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտը ներառում է՝
1) դիմողի տվյալները՝ իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, գտնվելու վայրը կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն, պետական գրանցման (հաշվառման) համարը․
2) տեղեկություններ օգտագործվող հումքի և օժանդակ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունների վերաբերյալ, որոնց մշակումը կամ այլ կերպ օգտագործումը կամ պահումը հանգեցնում է ջերմոցային գազերի արտանետումների․
3) տեղեկություններ ջերմոցային գազերի արտանետումների աղբյուրների տեսակի, քանակի և տեղակայման վայրի վերաբերյալ, ինչպես նաև դրանց նկարագրերը կամ տեխնիկական բնութագրերը․
4) տարեկան կտրվածքով ջերմոցային գազերի արտանետումների ակնկալվող ծավալը և դրա հաշվարկ-հիմնավորումը՝ ըստ ջերմոցային գազի տեսակի և համապատասխան արտանետման աղբյուրի․
5) ջերմոցային գազերի արտանետումների մոնիտորինգի պլանը և արտանետումների մոնիտորինգի մեթոդաբանությունը․
6) սույն հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերում նշված տեղեկությունների ոչ տեխնիկական նկարագիրը։
3. Լիազոր մարմինը հայտի ոչ լրակազմ լինելու կամ ոչ ճիշտ տվյալներ պարունակելու մասին դիմողին գրավոր ծանուցում է հայտն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիազոր մարմնի կողմից դիմողին թերությունների մասին գրավոր ծանուցելու պահից հայտի քննարկման ժամկետը համարվում է կասեցված։
4. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով։
5. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը ջերմոցային գազերի արտանետման նոր թույլտվություն ստանալու համար, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, հայտ է ներկայացնում ջերմոցային գազերի արտանետման թույլտվության ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ:
| Հոդված 9.3․ | Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտի մերժումը |
1․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտը մերժվում է, եթե՝
1) ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտը չի բավարարում սույն օրենքի 9.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները․
2) հայտի ոչ լրակազմ լինելու կամ ոչ ճիշտ տվյալներ պարունակելու դեպքում լիազոր մարմնի կողմից գրավոր ծանուցվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմողը թերությունները չի վերացրել:
| Հոդված 9.4․ | Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության վերաձևակերպումը |
1․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը ենթակա է վերաձևակերպման տեղակայանքի սեփականատիրոջ կամ շահագործողի փոփոխության դեպքում:
2. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ունեցող սուբյեկտը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին գրավոր դիմում է ջերմոցային գազերի արտանետման թույլտվության վերաձևակերպման համար։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը վերաձևակերպում է ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը։
| Հոդված 9.5․ | Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը |
1․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը լիազոր մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
1) ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ.
2) ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ունեցող սուբյեկտը ներկայացրել է դիմում գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ․
3) սույն օրենքի 9.2-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով տրամադրվել է ջերմոցային գազերի արտանետման նոր թույլտվություն․
4) առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1․1-ին մասի համաձայն ներկայացված միջնորդագիր։»։
Հոդված 7․ Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «նախագծերի» բառից հետո լրացնել «կամ ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․
«1.1․ Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմնին ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում, եթե ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելու դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է վարչական պատասխանատվության և վարչական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարել է նույն խախտումը։ Լիազոր մարմինը միջնորդագրի հիման վրա որոշում է կայացնում ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։»։
Հոդված 8․ Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը «նորմատիվները» բառից հետո լրացնել «, իսկ ջերմոցային գազերի դեպքում՝ արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը» բառերով։
Հոդված 9․ Օրենքի 5-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ» բառերը։
Հոդված 10․ Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը» բառերը․
2) 1-ին մասը «նյութերի» բառից հետո լրացնել «, բացառությամբ ջերմոցային գազերի,» բառերով․
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 11․ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) իրականացնել գործունեություն՝ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերին կամ ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված պայմաններին համապատասխան.»։
Հոդված 12․
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով, 5-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 18-ամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-18-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական: