ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ կետերով.
«2) մասնակցում է համայնքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություններ ունեցող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բաղադրիչներ ներառող իրավական ակտերի մշակման գործընթացին և ներկայացնում գրավոր դիրքորոշում.
3) ապահովում է «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ, 28-30-րդ հոդվածների 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը:»:
Հոդված 2․ Օրենքի 82-րդ հոդվածի 6-րդ մասը «ծրագրերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կլիմայական քաղաքականությունից բխող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության գործողությունները և մոտեցումները» բառերով։
Հոդված 3․ Օրենքի 83-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․
«4․ Համայնքները կարող են իրականացնել համայնքի բյուջեի կլիմայական նշագրում։»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-22-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|