ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները» բառերով․
2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները» բառերով։
Հոդված 2․ Օրենսգրքի 76-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին» բառերով։
Հոդված 3․
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից։
2․ Այն օտարերկրացիները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստացել են հատուկ կացության կարգավիճակ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև իրենց հատուկ կացության կարգավիճակի ժամկետի ավարտը շարունակում են օգտվել հատուկ կացության կարգավիճակից բխող և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով իրենց վերապահված իրավունքներից ու պարտականություններից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-13-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական: