ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 123-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 270-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 270-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը`
1) ստեղծել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գրասենյակ` «112 օպերատիվ կառավարման կենտրոն» անվանմամբ:
2. Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 6-րդ կետում «գրասենյակը» բառը փոխարինել «գրասենյակները» բառով, 14-րդ կետի 1-ին ենթակետում, 19-րդ կետի 19-րդ ենթակետում, 27-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում «գրասենյակի» բառը փոխարինել «գրասենյակների» բառով, 17-րդ կետում «գրասենյակի ղեկավարը» բառերը փոխարինել «գրասենյակների» բառով, 21-րդ կետի 2-րդ ենթակետում և 27-րդ կետի 8-րդ ենթակետում «գրասենյակին» բառը՝ «գրասենյակներին» բառով, իսկ 6-րդ գլխի վերնագրում «ԳՐԱՍԵՆՅԱԿԸ» բառը փոխարինել «ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ» բառով․
2) 11-րդ կետում՝
ա․ 10-րդ ենթակետի «մարմիններին» բառը փոխարինել «և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին ենթակետով.
«11․1) իրավախախտումների, արտակարգ իրավիճակների կամ պատահարների վերաբերյալ ստացվող տեղեկությունների ընդունման, գրանցման, դասակարգման, ամփոփման, ըստ ենթակայության փոխանցման, անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ արձագանքի, համապատասխան խորհրդատվության, անհրաժեշտ տեղեկությունների և կողմնորոշիչ տվյալների տրամադրման, ծնող պայմանների ու պատճառների վերհանման հաշվառմամբ վերլուծության իրականացման և համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացման ապահովումը․»,
գ. 14-րդ ենթակետը «բնակչության պաշտպանության» բառերից հետո լրացնել
«, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման» բառերով,
դ. 18-րդ ենթակետը «ներկայացումը» բառից հետո լրացնել «և ըստ այդմ՝ այդ պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելը» բառերով,
ե․ 30-րդ ենթակետը «ուսուցմանը» բառից հետո լրացնել «, ազդարարմանը» բառով, իսկ «համակարգումը» բառից հետո լրացնել «, հանրային միասնական հաղորդակցության ապահովումը, կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպման ապահովումը» բառերով.
3) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Նախարարության գրասենյակներն են՝
1) Պետական ռեզերվների գրասենյակը.
2) 112 օպերատիվ կառավարման կենտրոնը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 15-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |