ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1047-Ա
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`
1. Հաստատել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
21.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 1047-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծն ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
|
1․ |
«Լիազոր մարմինների կողմից օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների (կամ ներդիրների) տրամադրման ժամկետների, ծանուցում ներկայացրած և հաշվառված անձանց մասին, ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ նոր վայրում այդ գործունեու-թյունն իրականաց-նելու համար ներկայացված ծանուցման ժամկետների, ինչպես նաև վճարման ենթակա տարեկան պետական տուրքի գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավա-րության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի մարտի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մաս |
|
2․ |
«Պետական տուրքի անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը |
- |
2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքի 7-րդ հոդված |
(հավելվածը խմբ. 13.02.26 N 124-Ա)