ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 64-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող` 4,830,825,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
13.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 64-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացումը, այդ թվում՝ տեխնոլոգիական արդյունաբերության ստեղծումը, աջակցել գիտնականներին, երիտասարդներին, տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին, ոչ առևտրային կազմակերպություններին և այլ անձանց կատարել ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ, մշակումներ ու գյուտեր, օգտագործել սեփական գիտական ու հետազոտական ներուժը Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ, տեխնոլոգիական նորարարությունների համար զարգացնել միջավայր, մոբիլիզացնել հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները, աջակցել հայկական գիտական համայնքի վերականգնմանը և գլոբալ հարթակում դրա մրցունակությանը, Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու նպատակով ներդնել գիտության և տեխնոլոգիայի լավագույն կրթական փորձը, ինչպես նաև իրականացնել կրթական, մասնագիտական ցանցերի զարգացմանն ուղղված միջոցառումներ։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0033, Հակոբ Հակոբյան 3, ՀՎՀՀ` 02662248) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0033, Հակոբ Հակոբյան 3, ՀՎՀՀ` 02662248) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում, բնագավառը՝ կրթական և գիտական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
4,830,825,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հետ առնչվող անձինք, Հայաստանի Հանրապետության և միջազգային գիտական համայնքի ներկայացուցիչները, գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում ներդրումներ իրականացնող ֆիզիկական և ոչ առևտրային իրավաբանական անձինք: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի փետրվարի 21-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Միջազգային աշխատաժողովների և միջոցառումների կազմակերպում, որն ուղղված է տեղացի և միջազգային փորձագետների, գիտնականների, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների համագործակցության և գիտելիքի փոխանակման համար հարթակ ստեղծելուն՝ նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 21-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 117,139,306 դրամի չափով. 2) «ԸԴՎԱՆՍ» դրամաշնորհ, որն ուղղված է մրցունակ հետազոտությունների իրականացման նպատակով գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի ոլորտներում առաջատար մասնագետների փորձը Հայաստան բերելուն, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 21-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 17,570,896 դրամի չափով. 3) «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպավորման փորձարարական լաբորատորիա, որտեղ կենսատեխնոլոգիական թիմերը կարող են կյանքի կոչել իրենց նորարար գաղափարները և իրականացնել հետազոտական աշխատանքներ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 21-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 29,284,827 դրամի չափով. 4) «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական կրթություն, որն ուղղված է ավագ դպրոցից սկսած բարձրացնելու աշակերտների պատրաստվածությունը մաթեմատիկայի և արհեստական բանականության ոլորտներում, ուղղորդելու վերջիններիս արհեստական բանականության ուղղությամբ կրթությունը շարունակելուն և այդ ոլորտում հետազոտական աշխատանքներում ներգրավելուն, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 21-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,852,418,178 դրամի չափով. 5) «Արհեստական բանականության գրագիտություն» կրթական դասընթաց, որն ուղղված է քաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանը, թվային կարողությունների զարգացմանը և արհեստական բանականության տեխնոլոգիաների անվտանգ, պատասխանատու ու արդյունավետ օգտագործման հմտությունների ձևավորմանը, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 21-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 447,183,106 դրամի չափով. 6) «Արհեստական բանականություն սերունդ» բարձրագույն կրթություն, որն ուղղված է մրցունակ մասնագետների նոր սերնդի ձևավորմանը՝ խթանելով արհեստական բանականության ոլորտում խորացված ուսուցումը, հետազոտությունը և նորարարությունը հայաստանյան համալսարաններում՝ միջազգային չափորոշիչներով, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 21-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 372,715,975 դրամի չափով. 7) Արհեստական բանականություն գիտահետազոտական և կրթական կենտրոնի ստեղծում, որն ուղղված է կիրառական հետազոտությունների, տեխնոլոգիական նորարարության և բարձրորակ մասնագիտական կրթության համադրված միջավայր ձևավորելուն, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 21-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 994,512,712 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկա- րագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Համակարգիչների և համակարգչային սարքավորումների, գրաֆիկական պրոցեսորների, վեբ տեսախցիկների ձեռքբերում՝ 244,570,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 2) Համակարգչային ծրագրային ապահովման արտոնագրերի ձեռքբերում՝ 107,820,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 3) Միջոցառումների կազմակերպման ծառայությունների, ներառյալ՝ հյուրանոցային, սննդի տրամադրման, տարածքների վարձակալության, լուսային և ձայնային տեխնիկայի, հատուկ էֆեկտների սարքերի, վիրտուալ պրոյեկցիաների համար նախատեսված հատուկ պրոյեկտորների, էկրանների և համակարգիչների վարձակալության, համաժամանակյա թարգմանության, ձեռքբերում՝ 636,130,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 4) Հանրային իրազեկման, մարքեթինգային, տպագրական, նյութերի դիզայնի, վեբ կայքի մշակման և սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 161,760,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի. 5) Թարգմանչական, հետազոտական, աուդիտորական, հաշվապահական և իրավաբանական ծառայությունների ձեռքբերում՝ 2,113,000,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի. 6) Գրասենյակի և պահեստային տարածքների վարձակալություն, կոմունալ, պահնորդային, մաքրման ծառայությունների, կապի, ինտերնետային ծառայությունների ձեռքբերում՝ 220,990,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի. 7) Տրանսպորտային և բեռնափոխադրման, մաքսային բրոքերային և պահեստավորման ծառայությունների ձեռքբերում՝ 201,020,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի. 8) «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպավորման լաբորատորիայի շրջանակներում ձեռքբերված բժշկական, հետազոտական սարքավորումների, գրասենյակային գույքի, համակարգչային և հարակից տեխնիկայի սպասարկման, վերանորոգման ծառայությունների ձեռքբերում՝ 21,950,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի վարչական աշխատակիցների աշխատավարձ և ֆիզիկական անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով վճարներ՝ 1,123,585,000 դրամի չափով. 2) Գրասենյակների և պահեստային տարածքների վարձակալություն, կոմունալ, պահնորդային, մաքրման ծառայությունների, սանիտարական աշխատանքների, կապի, ինտերնետային ծառայությունների ձեռքբերում՝ 220,990,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 3) «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպավորման լաբորատորիայի շրջանակներում ձեռքբերված բժշկական, հետազոտական սարքավորումների, գրասենյակային գույքի, համակարգչային և հարակից տեխնիկայի սպասարկման, վերանորոգման ծառայությունների ձեռքբերում՝ 21,950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 4) Հանրային իրազեկման և մարքեթինգային, տպագրական և նյութերի դիզայնի, վեբ կայքի մշակման և սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 161,760,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
13.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|