ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-35-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին

 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «որոշում (դատական ակտ) կայացնելը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող իրավահարաբերություններից բխող, այդ թվում՝ օտարվող կամ օտարված գույքի կամ դրա նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտերի վերաբերյալ քննվող գործերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 74-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետով.

«է) այն դեպքերի, երբ վիճարկվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող իրավահարաբերություններից բխող` օտարվող կամ օտարված գույքի կամ դրա նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտ։».

2) 1-ին մասը «Հիմնավորում չի պահանջվում» բառերից հետո լրացնել «սույն մասի «է» կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև այն դեպքերում» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. փետրվարի 16

Երևան

ՀՕ-35-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան