ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-34-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասում «11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը» բառերը փոխարինել «11-րդ հոդվածի հիման վրա որոշվող համարժեք և լրացուցիչ փոխհատուցման չափը» բառերով։

 

Հոդված 2 Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետում «գույքում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները» բառերը փոխարինել «գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող ֆիզիկական անձանց վճարվող համարժեք և լրացուցիչ փոխհատուցման գումարները, իսկ գրավի իրավունքի դեպքում՝ հատուցման գումարի նկատմամբ պահանջի իրավունքը» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. փետրվարի 16

Երևան

ՀՕ-34-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական: