ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասում «11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը» բառերը փոխարինել «11-րդ հոդվածի հիման վրա որոշվող համարժեք և լրացուցիչ փոխհատուցման չափը» բառերով։
Հոդված 2․ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետում «գույքում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները» բառերը փոխարինել «գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող ֆիզիկական անձանց վճարվող համարժեք և լրացուցիչ փոխհատուցման գումարները, իսկ գրավի իրավունքի դեպքում՝ հատուցման գումարի նկատմամբ պահանջի իրավունքը» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-34-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|