ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 125-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե գրավ ընդունված գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա գրավի առարկան փոխարինվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով նախատեսված համարժեք փոխհատուցման գումարով, որը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձի կողմից փոխանցվում է համապատասխանաբար դատարանի կամ դատախազության դեպոզիտ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե արգելադրված գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից, իսկ վարույթն իրականացնող մարմինն արգելադրում է դեպոզիտ հանձնված փոխհատուցման գումարը կամ միջոցներ է ձեռնարկում համարժեք այլ գույք արգելադրելու ուղղությամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-36-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական: